«Նա/Նե». «Մեդիալաբի » լրագրողներն արժանացան միանգամից հինգ մրցանակի` ներառյալ երկու գլխավորը

10/02/12

Այսօր կայացած «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Մեդիալաբի» լրագրողներն արժանացան միանգամից հինգ մրցանակի` ներառյալ երկու գլխավորը մրցանակը:

Ֆոտոռեպորտաժ անվանակարգում «Մեդիալաբի» ֆոտոլրագրող Փիրուզա Խալափյանն արժանացավ գլխավոր մրցանակի` «Շների դրախտը. Երեւանում` դաշնակահար Նունեի հովանո ներքո» ֆոտոպատմության համար: Երկրորդ մրցանակին արժանացավ Իննա Մխիթարյանը hetq.am-ից, իսկ երրորդին` Ֆոտոլուր գործակալությունը:

scroll back to top
 

Արար 2. մինչ խոսքի ազատության մասին խոսակցություններ շարունակվում են, Հայկ Գեւորգյանն ստորագրությամբ ազատ է արձակվել

06/02/12

Մինչ խոսքի ազատության եւ ժողովրդավարության անհրաժեշտության, եւ իշխանությունների քաղաքական կամքի մասին խոսակցությունները նոր թափ են ստանում ընտրությունների նախաշեմին, վերջին երկու օրերին` հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալությունից հետո, դատախազությունն հայտարարել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է եւ նա ազատ է արձակվել:

scroll back to top
 

«Հայկական ժամանակ». Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի կողմից հրահանգավորված ապօրինի եւ լկտի հետապնդում է

03/02/12

Այսօր ձերբակալված «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի տարօրինակ գործի կապակցությամբ հայտարարություն է տարածել «Հայկական ժամանակը»` կապելով տեղի ունեցածը նրա` լրագրողական գործունեության հետ:

Տեղեկացնենք, որ առավոտյան աշխատանքի գալու ճանապարհին հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանին շրջապատել են քաղաքացիական հագուստով անձինք և տարել անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ Գևորգյանը տարվել է Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, իսկ ավելի ուշ ձերբակալվել եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

scroll back to top
 

«Արևածաղիկ» Փառանձեմ Հովհաննիսյանին. «Մեդիալաբն» արժանացել է իր երրորդ մրցանակին

09/12/11

Այսօր ամփոփվել են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարած «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման իններորդ մրցույթի արդյունքները, որում «Մեդիալաբն» արժանացել է իր երրորդ մրցանակին:

scroll back to top
 

Տարօրինակ գործ. դրամաշորթության մեղադրանքով ԱԱԾ կողմից ձերբակալված լրագրողին ոչ ոք չի ճանաչում

03/08/11

Շաբաթ`հուլիսի 30-ին «շորթում կատարելու պահին» ձերբակալված լրագրող Էլինա Խաչատուրովայի գործի առնչությամբ թեեւ որեւէ նորություն չի հաղորդվում, իսկ ԱԱԾ-ն հրաժարվում է որեւէ մեկնաբանություն անել այդ կապակցությամբ, այնուամենայնիվ, լրագրողական եւ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին գործը տարօրինակ է թվում:

scroll back to top
 

Խոսքի ազատություն. վիրավորանքի եւ զրպարտության հոդվածների ապաքրեականացումը վիճահարույց իրադրություն է ստեղծել

05/05/11

Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածների ապաքրեականացումն ընդդիմադիր լրատվամիջոցներին կարող է սնանկացման հասցնել:

Հայաստանում զրպարտության եւ վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումը ողջունվել է միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն այս ամենի արդյունքում` երկրում միայն այս տարվա երեք ամիսներին լրատվամիջոցների դեմ դատական հայցերի թիվն անցնել է մեկ տասնյակից, որը հասարակական սեկտորի ներկայացուցիչներն ու լրագրողները խոսքի ազատության լուրջ սահմանափակում են համարում:

Նախկինում վիրավորանքն ու զրպարտությունը համարվում էին քրեորեն պատժելի հանցանքներ (ՀՀ Քրեական օրենսգրքի 135 եւ 136 հոդվածներ)։ Զրպարտության համար նախատեսվում էր տուգանք 500 000-ից 1 մլն դրամի չափով կամ ազատազրկում` առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Վիրավորանքի համար սահմանված էր տուգանք 400 000- 800 000 դրամի չափով:

scroll back to top
 

Նոր ճնշումնե՞ր ԶԼՄ-ների վրա. մոտեցումները փոխվում են`բռնությունների փոխարեն դատական հայցեր

20/04/11

Փետրվարի 3-ին անցկացված ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե «Հայկական ժամանակ» թերթի կողմից իրեն հասցված բարոյական վնասը ինքը գնահատում է 1 մլրդ դոլար, սակայն, ավելի քիչ գումար է պահանջել` հաշվի առնելով թերթի ֆինանսական սուղ հնարավորությունները:

Դատական գործերը լրատվամիջոցների դեմ շատերը դիտարկում են որպես ճնշման նոր տեսակ` նախկին բռնությունների փոխարեն:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ թեպետ լրագրողների դեմ բռնություններն այս տարի ավելի քիչ են եղել, դա դեռ չի նշանակում, որ ճնշման փորձերը նվազել են: Ավելին, ըստ Մելիքյանի` իրենց ներկայացրած տարեկան զեկույցում ևս նշվում է, որ լրագրողների դեմ այլ ճնշումներն աճել են բռնությունների թվի նվազեցմանը զուգընթաց:

scroll back to top
 

Անդրիուս Բրոկաս. Ադրբեջանի հետ մեր սերտ կապերի մասին հրապարակումներն ակնհայտ սադրանք են

14/03/11

Լիտվիայից, Ֆինլանդիայից և Էստոնիայից Հայաստան ժամանած եւ մուտքի արտոնագիր չստացած լրագրողների խմբի ղեկավար Անդրիուս Բրոկասն ակնհայտ սադրանք է որակել իր և իր գործընկերների նկատմամբ Հայաստանի լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներ, ուր նրանց է վերագրվում Ադրբեջանի վերին օղակների հետ սերտ կապերի մեջ լինելը:

«Իմ և իմ գործընկերների դեմ ներկայացված մեղադրանքները բացարձակապես անհիմն են և բացահայտ սադրանք: Ցանկանում եմ պարզաբանել, որ անցյալ տարվա գարնանը մենք իրոք պայմանագիր ենք ունեցել ադրբեջանական կողմի հետ` «Նոտր դամ դե Պարի» մյուզիքլի հյուրախաղերի կազմակերպման համար:Մենք նման բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Բաքվում, ինչպես նաև Լեհաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Հնդկաստանի և այլ երկրների մայրաքաղաքներում»,- «Մեդիալաբին» գրել է Բրոկասը` հավելելով, որ իրենց համագործակցությունը Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ այդքանով ավարտվել է:

scroll back to top
 

Մենք լսում ենք աչքերով. լսողական խնդիրներ ունեցողները պահանջում են վերականգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքը

04/02/11

18-ամյա Վահեն դաշնամուր ու շվի է նվագում: Բայց չի լսում: Վահեն ժառանգական խլություն ունի: Ընտանիքում չեն լսում թե´ նրա ծնողները, թե´ եղբայրները:

Վահեն ավարտել է լսողության խանգարում ունեցող երեխաների կրթահամալիրը: Գրագետ և ակտիվ տղա է, սակայն կյանքից չի կարողանում քաղել այն ամենը, ինչ սովորաբար ստանում են նրա հասակակիցները: Վահեն տեղեկատվության պակաս ունի:

«Ես խուլ եմ, ձեզ թվում է, թե ես կարող եմ մտավոր խնդիրնե՞ր ունենալ: Բայց ես խնդիր չունեմ: Իմ ու ձեր տարբերությունն այն է, որ ես լսում եմ աչքերով: Այն ամենը, ինչ երիտասարդները տեղեկանում են, ես չեմ տեղեկանում: Կարծում եմ, որ որպես մարդ իմ իրավունքը խախտված է»,- բողոքում է Վահե Ալավերդյանը:

Այսօր հայկական հեռուստաընկերություններից ոչ մեկը ոչ մի հաղորդում չի պատրաստում, որը ժեստերի լեզվով կթարգմանվեր: Այս հարցը վերաբերում է մասնավորապես լրատվական հաղորդումներին: Լսողության խնդիրներ ունեցող անձինք ցանկանում են տեղեկանալ աշխարհի անցուդարձին, բայց այսօր այդ հնարավորությունը չկա:

scroll back to top
 

Նա/Նե առաջին մրցանակ Իննա Մխիթարյանին. «Մեդիալաբն» արժանացավ իր երկրորդ մրցանակին

01/02/11
Ամենամյա լրագրողական «Նա/Նե» մրցանակաբաշխության «լավագույն լուսանկարչական աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մեդիալաբի» ֆոտոլրագրող Իննա Մխիթարյանի` Զարուհի Փոստանջյանի մասին պատմող ֆոտոպատմությունը:

Այս անվանակարգում ներկայացված յոթ ֆոտոպատմություններից Իննա Մխիթարյանը միակն է, որին ժյուրիի մրցանակին է արժանացրել` գլխավոր մրցանակի:

«Իհարկե, շատ հաճելի է մրցանակ ստանալ: Շատ ուրախ եմ, բայց ցավում եմ, որ ֆոտոյի ասպարեզին Հայաստանում միշտ պակաս ուշադրություն է դարձվում: Հուսով եմ` այս մտայնությունը կփոխվի»,- «Մեդիալաբին» ասում է Իննա Մխիթարյանը:

Արդեն ավանդական դարձած «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը այս տարի տոնեց իր 3 տարին:

scroll back to top
 
ՍկիզբՆախորդ123ՀաջորդՎերջ

Էջ 1 - 3
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե