|
03/05/11 |
 Անկախությունից հետո անուշադրության մատնված կենդանաբանական այգում այսօր տխուր տեսարան է: Փոքր վանդակների մեջ կուչ եկած կենդանիներ, Խորհրդային Միությունից հետո վերանորոգում չտեսած տարածք, որի մի մասն էլ լցված է աղբով:
2011 թվականին լրանում է կենդանաբանական այգու 70 տարին: Յոթ տասնամյակի պատմություն ունեցող այգում Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ փոփոխությունների շունչ է զգացվում:
Այս տարվանից սկսած այցելուներն այգում այլևս չեն տեսնի հիվանդ, անխնամ և նյարդային կենդանիների. սա այգու նորանշանակ տնօրեն, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանի խոստումն է:
|
|
10/03/11 |
|
Չնայած տարածքում կատարված վերականգնողական աշխատանքներին` բնապահպանների և միջազգային ու տեղական կազմակերպությունների անհանգստության տեղիք տված Երևանի ծայրամասում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության հարցը, ըստ փորձագետների, մնում է «խիստ մտահոգիչ»:
«Անձրևները լվանում են թունավոր նյութերը և դուրս բերում ստորգետնյա և վերգետնա միջավայր,- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը,- իսկ այստեղից գալիս է հողի աղտոտում, սննդային շղթայի աղտոտում»:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ, հիգիենայի և էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանը «Մեդիալաբի» հետ կիսել է իր մտահոգությունները` նշելով, որ իրավիճակն իրոք շատ դժվար է, և եթե «շուտափույթ լուծում չտրվի, լուրջ մարտահրավեր է տեղի բնակավայրերի և շրջակա միջավայրի համար»:
|
|
23/02/11 |
|
Չնայած տարածված տեղեկությունների, որ Երևանի «Նեմո» դելֆինարիումի դելֆիններից մեկը սատկել է, դելֆինարիումի տնօրինությունը հերքում է այդ լուրը: Իսկ բնապահպանները պնդում են, որ նրանք դելֆինարիումից ոչ մի տեղեկություն չեն կարողանում ստանալ:
«Մեզ ոչ մի տեսակի տեղեկություն չեն տրամադրում»,- «Մեդիալաբին» ասում է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, ով համակարգում է ընդդեմ դելֆինարիումի սկսված պայքարը:
Դելֆինի սատկելու մասին լուրը կարճ ժամանակահատվածում արագ տարածում է գտել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Հաշվի առնելով դելֆինարիումի վերաբերյալ բնապահպանների վերջերս տարածած ահազանգերը` այս լուրը շատերի համար զարմանալի չթվաց:
|
|
15/02/11 |
|
Հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում Հայաստանի տարբեր գյուղերից ստացված բազմաթիվ ահազանգերը գայլերի գրոհների և ավերածությունների մասին` օրեր առաջ կառավարությունը որոշում է ընդունել դրամային պարգևատրում սահմանել յուրաքանչյուր ոչնչացված գայլի դիմաց:
Սակայն այս որոշումը, ըստ բնապահպանների, կարող է «անդառնալի» հետևանքներ ունենալ: Շատերը համոզված են, որ դրամական մեծ պարգևը` ամեն գայլի համար հարյուր հազար դրամ, կարող է հանգեցնել նրանց ոչնչացմանը:
«Դա ակցիա է և մեզ համար անընդունելի է»,- «Մեդիալաբին» ասում է «Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: - Չեմ կարծում, որ որոշումն ընդունելուց առաջ լուրջ ուսումնասիրություններ են արվել, հաշվի են առնվել անկախ փորձագետների կարծիքները»:
|
|
18/01/11 |
 Վանաձորցի Ռաֆիկ պապը սմքած մատներով վերցնում է չորացած փայտի երկու կտոր, դնում վառարանի մեջ ու փորձում վառել այն: Կրակը կամաց-կամաց թափ է առնում, լուսավորում վառարանի խորքերն, ու փայտն սկսում է ուրախ ճռթճռթալ:
Երկու սենյականոց բնակարանում 67-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանի սիրած անկյունը վառարանի կողքին է. վառարանը վառում է ու, նստելով տաքուկ անկյունում, թերթ կարդում:
Հովհաննիսյան ամուսինների ամսական եկամուտը 44.000 դրամ թոշակն է, որը լիովին չի բավականացնում կոմունալ վճարումներին և պարզ սննդին:
«Մի ձեռքով ստանում ենք, մյուսով` հետ տալիս»,- ասում է Ռաֆիկ Հովհաննիսյանը:
|
|
17/12/10 |
|
Մինչ Հայաստանի բնապահպանները փորձում են պահպանել անտառածածկ տարածքները, երկրի բնակչության մի մասը դեռեւս ստիպված է փայտի վառարանների մոտ անցկացնել ձմեռը:
Բնապահպանները կոչ են անում կտրուկ միջոցներ ձեռնարկել` երկրի անտառները ծառահատումներից փրկելու համար:
Թեպետ վերջին տասնամյակում գազաֆիկացվել է Հայաստանի գրեթե 80 տոկոսը, երկրի հարավային` Սյունիքի մարզի շատ համայնքներում մարդիկ դեռ կապույտ վառելիք չունեն: Գազամատակարարվում է մարզի տարածքի ընդամենը 23 տոկոսը, իսկ 113 համայնքներից 79-ում շատերը այս ձմեռ էլ պիտի փայտ գնեն:
|
|
15/12/10 |
|
Թեև դեկտեմբերի 3-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով գրեթե մեկուկես ամսով արգելք է դրվել Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների արդյունագործական որսի վրա, սակայն բնապահպաններն ու գիտնականները լավատես չեն, թե ձկնատեսակների քանակի խզման նման «աղետալի» իրավիճակում հնարավոր կլինի շոշափելի արդյունքի հասնել:
«Այդ հրամանները գործնական կիրառություն չունեն և ձևական են: Եթե այդպես չլիներ, այսօր այս վիճակը ստեղծված չէր լինի»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Ըստ գիտական հետազոտությունների, ի տարբերություն 80-ականների սկզբի, Սևանա լճում սիգի ձկնապաշարները ներկայումս կրճատվել են առնվազն 170 անգամ:
|
|
13/11/10 |
|
Գրեթե երկու տարի առաջ Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզում, որը հայտնի է բազմամետաղ հանքերով, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ մեկնարկած ուրանի հանքերի գեոֆիզիկական գեոքիմիական հետազոտությունների որոնողահետախուզական աշխատանքները, նոյեմբերի 11-ին մարզկենտրոն Կապանի փողոց էին հանել բազմաթիվ մարդկանց, որոնք ասում էին, որ եկել են պայքարելու ապագա սերունդների կյանքի համար:
«Ցեղասպանությունն էլ ո՞նց է լինում,- «Մեդիալաբին» ասում է Կապանի բնակչուհի 43-ամյա Արմինե Նահապետյանը: - Եթե սկսվեն ուրանի արդյունահանման աշխատանքները, հաշվեք, որ մեր մարզը պետք է ջնջել քարտեզի վրայից»:
|
|
26/10/10 |
|
«Մեռնելն ամոթ ա»,- ասում է Մարիամ Սուխուդյանն ու ապրում օգնելու, պաշտպանելու համար երեխաներին, ծառերին, կենդանիներին:
Փխրուն, մանրիկ, երազկոտ Մարիամը նվիրված է իր ընտրած ուղուն, որը մեր իրականության մեջ պարտադրում է լինել ուժեղ, ինքնասածի, համառ:
Առավոտյան աչքերը բանալուց ու ձգվելուց հետո Մարիամն ինքն իրեն հարցնում է` արթո՞ւն ես, զինվո´ր:
Իսկ վհատ ժամանակ «լիանալու, լուսավորվելու, ուժեղանալու» համար Մասիվի իրենց տնից իջնում է բուսաբանական այգի, հավաքում թափված շշեր, տոպրակներ ու պառկում խոտին:
|
|
26/10/10 |
|
Մինչ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում բուռն թափով ընթանում են դելֆինարիումի շինարարական աշխատանքները, բնապահպանության նախարարությունն ի պատասխան բնապահպանների նամակի գրել է, որ դելֆինարիումի տնօրինությունը ո´չ կառուցապատման և ո´չ էլ կենդանիների ներմուծման համար իրենից թույլտվություն չի ստացել:
«Խախտվում են օրենքներ, սակայն ոչ մեկը չի ցանկանում պատասխանատվություն կրել այդ ամենի համար»,- «Մեդիալաբին» ասում է բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանը:
Ամեն ինչ «հարթ» ընթանալու դեպքում դեկտեմբերի կեսին Երևանի առաջին դելֆինարիումն արդեն պատրաստ կլինի` չորս դելֆինով, երկու ծովային կատվով և մեկ ջրառյուծով: Սակայն Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշումը և «Դելֆինարիում պետք է ունենա նաև մեր երկիրը» խոսքն իսկական բողոքի մեծ ալիք են բարձրացրել կենդանասերների և բնապահպանների շրջանում:
|
|
|