|
|
|
10/02/12 |
Հայաստանում մշակվող օրենքի նոր նախագիծը, որի համաձայն համեմատաբար թեթև հանցանք գործած դատապարտյալներին հնարավորություն կտրվի ըստ ցանկության կալանավայրին այլընտրանք ընտրել «ազատ տարածքներում» ընտանիքների հետ ապրելն ու աշխատելը, ենթադրվում է, որ ոգևորությամբ կընդունվի շատ դատապարտյալների ընտանիքների կողմից, սակայն շատերի գնահատմամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է նոր շահարկումների և բռնկումների պատճառ դառնալ:
|
|
20/12/11 |
|
Դեկտեմբերի 19-ին կայացած «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ, Երևանի քաղաքապետարանի սահմանած «Լավագույն նախագիծ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Օգնական» թիմի̀ լսողության խանգարումներ ունեցողների համար բջջային ծրագիրը: Ծրագրի գաղափարի հեղինակը «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանն է:
|
|
16/12/11 |
|
«Եղնիկներ» զորամասում հերթական դժբախտ դեպքը կրկին անգամ քննարկումների եւ դժգոհությունների ալիք է բարձրացրել:
Դեկտեմբերի 14-ին «Եղնիկներ» զորամասում ենթասպա Արմեն Թովմասյանը 10.30-11.00-ի սահմաններում Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով հարվածելով այնպես է վնասել այն, որ զինվորը կորցրել է տեսողական օրգանը:
|
|
16/12/11 |
|
Այս տարի ամռանը հետապնդման ժամանակ ոստիկանների կողմից վնասազերծման արդյունքում մահացած Արման Ենգիբարյանի հոր եւ կնոջ ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը նախնական դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` նրա նկատմամբ ոստիկանների գործողությունները ՄԻԵԿ –ի 2-րդ, 13-րդ եւ 6 –րդ հոդվածի 2-րդ մասով խախտումներ ճանաչելու պահանջով:
|
|
02/12/11 |
|
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վանաձորի Ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան ՀԿ-ին ծանուցմամբ հայտնել է, որ ադրբեջանական գերության մեջ շուրջ 2 տարի մնացած եւ անմարդկային զրկանքներ կրած Արթուր Բադալյանի դիմումը գրանցվել է համապատասխան համարի տակ:
Ծանուցագրի մեջ նշված է, որ եվրոպական դատարանը հնարավորինս արագ, սեղմ ժամկետներում քննության կառնի դիմումի ընդունելության հարցը:
|
|
24/10/11 |
|
Այս տարի ամռանը հետապնդման ժամանակ ոստիկանների կողմից վնասազերծման արդյունքում մահացած Արման Ենգիբարյանի հայրը դիմել է դատարան` պահանջելով, որ վերսկսվի ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության քննությունը:
2011-ի հունիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները սպանել էին Արման Ենգիբարյանին` ըստ պաշտոնական վարկածի` «նախազգուշացնող կրակոցից հետո վնասազերծելով» նրան` որովայնին ու գլխին կրակելով:
|
|
20/10/11 |
|

Բանակում տեղի ունեցող միջադեպերի դեմ բողոքի ակցիան, մեկնարկից որոշ ժամանակ անց տեղափոխվել է Ոստիկանության կենտրոնի բաժամունք: Ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ինչին չի կարողացել խանգարել նույնիսկ ԱԺ պատգամավոր Զարույի Փոստանջյանը, ով փորձել էր կանխել Գասպարիի բերման ենթարկելը:
|
|
19/10/11 |
|
Վերջին շրջանում բանակում մահվան դեպքերի շուրջ բարձրացված հասարակական մեծ աղմուկն անգամ չի սթափեցնում համակարգի պատասխանատուներին և իշխանություններին, որոնք շարունակում են պնդել, թե քաղաքացիական հասարակությունը քաղաքականացնում է խնդիրը:
Միայն վերջին 10 օրվա ընթացքում բանակում մահացել է երեք զինվոր. հոկտեմբերի 9-ին` 19-ամյա Վլադիմիր Ասատրյանը, հոկտեմբերի 12-ին` 19-ամյա Յուրիկ Ներսիսյանը, հոկտեմբերի 13-ին` 21-ամյա Արամ Մելքոնյանը:
|
|
14/10/11 |
|
Հասարակական մեծ հնչեղություն ստացած Զարուհի Պետրոսյանի գործով այսօր վճիռ է կայացվել: 20-ամյա Զարուհի Պետրոսյանին դաժանաբար ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը` Յանիս Սարկիսովը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի կողմից մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման:
|
|
12/10/11 |
|
Պաշտպանության նախարարությունը ստիպված է գնալ ավելի թափանցիկ եւ հրապարակային քայլերի:
Հասարակական ուժգնացող բողոքները ստիպում են Հայաստանի իշխանություններին ավելի հրապարակային ու արագ քայլեր ձեռնարկել բանակում ոչ ռազմական պատճառներով տեղի ունեցող մահվան դեպքերի բացահայտման գործերում:
|
|
|
|
|
Էջ 1 - 13 |