Կադրե՞ր, թե՞ բարեփոխումներ. գյուղատնտեսության անմխիթար վիճակը և աննախադեպ գնաճը շատերի մոտ լավատեսության տեղ չեն թողել

14/01/11

Անցյալ տարեվերջին «մեկնարկած» պաշտոնանկությունների շքերթում երկուշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանին` հույս հայտնելով, թե անցյալ տարվա անբավարար ցուցանիշները կշտկվեն 2011-ին` շեշտելով, թե «գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ բարձր անկումը բերեց բազմաթիվ բացասական հետևանքների», և գների բարձր մակարդակ:

«Այն ունեցավ բավական լուրջ սոցիալական ազդեցություն մեր գյուղացիների կենսամակարդակի վրա»,- հայտարարել է Սարգսյանը` նշելով, թե բազմաթիվ անելիքներ կան «բարեփոխումների, ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման տեսանկյունից»։

Սակայն նոր նշանակումը և իշխանությունների «հույսերը» անցյալ տարվա գյուղապրանքների թռիչքային գնաճի պայմաններում, որը գագաթնակետին հասավ տարեվերջին` տոներից առաջ ձվի գների գրեթե կրկնակի աճով, շատերի մոտ լավատեսության տեղ չեն թողել:

scroll back to top
 

«Ինձ ուղղակի քցել են». Տիգրան Կարապետյանը պնդում է, որ «ԱԼՄ»-ն եթերազրկելու պատճառը իր ընդդիմադիր կեցվածքն է, և որ պայքարելու է «մինչև վերջ»

14/01/11

ԱԼՄ-ն եթերազրկվեցԺողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը հունվարի 19-ին նոր հանրահավաք է անցկացնելու Մատենադարանի հարակից տարածքում` ի պաշտպանություն «ԱԼՄ» հեռուստաընկերության:

Հունվարի 20-ից «ԱԼՄ»-ն դադարելու է եթեր հեռարձակվել, քանի որ ՀՌԱՀ-ի կողմից դեկտեմբերին հայտարարված կապուղիների մրցույթում նույն կապուղու համար պայքարող «ԱԼՄ» և «Երևան» հեռուստաընկերություններից հաղթող է ճանաչվել վերջինը:

Եվ երբ հայտնի դարձավ, որ «ԱԼՄ»-ն շուտով այլևս եթերում չի լինելու, Տիգրան Կարապետյանը հունվարի 7-ին առաջին հանրահավաքն անցկացրեց Մատենադարանի հարակից տարածքում:

«Մեր սեփական տանը, չգիտես ինչու, մեր նկատմամբ նման անարդար կերպով են վարվում: Չի կարելի նեղացնել սեփական ժողովրդին: Այստեղ խնդիրը ոչ թե «ԱԼՄ»-ի եթերազրկումն է, այլ ավելի շուտ անարդար վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, որը պետք է ոչ թե խնդրողի, այլ պահանջողի դերում հանդես գա: Ես դեռ նման հանրահավաք չեմ արել, սա առաջին անգամ է: Մենք «ԱԼՄ»-ն չենք տալու, մեր պայքարը նաև «Ա1+»-ի, «ԳԱԼԱ»-ի և մարտի 1-ի համար է»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Տիգրան Կարապետյանը:

scroll back to top
 

«Հետաձգված հանրաքվե» Սուդանում. ե՞րբ է գալու Արցախի հերթը

14/01/11

1991-ի սեպտեմբերին, երբ Արցախի ժողովուրդը հռչակեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ՄԱԿ անդամ երկրների թիվը մոտ 150 էր: Միջազգայնորեն ճանաչված երկրների թիվն այսօր անցնում է 190-ից, որոնց մեջ չկա Արցախը: Կարելի է բերել ավելի հուսահատ օրինակներ: Պաղեստինը անկախության ճանապարհին է 1947 թվականից, սակայն դեռ ՄԱԿ-ի անդամ չէ, իսկ նրա առաջնորդները հոգնեցուցիչ բանակցությունների մեջ են Իսրայելի ու միջազգային հանրության հետ:

Ամեն մի հակամարտություն ունի տարբեր պատմական, քաղաքական, մշակութային, կրոնական, իրավական անցյալ:

Մոլորակի չճանաչված միավորներին՝ Լեռնային Ղարաբաղին, Աբխազիային, Մերձդնեստրին, Քաշմիրին ու մյուսներին, որոնց թիվը անցնում է երկու տասնյակից, ընդհանուր է հենց նրանց չճանաչվածությունը: Եվ դժվար է ասել, թե այդ միավորներից քանիսը և երբ կհասնեն իրենց երազանքին՝ անկախության միջազգային ճանաչմանը:

scroll back to top
 

Իրավունք չունեք հուսախաբվելու.չորս դուստրերի մայր Զարուհի Փոստանջյանն ասում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է հասցնել

30/12/10

Անցյալ տարի շատ բան տեսած Հայաստանում շատերը թերևս զարմացան, երբ իմացան, որ ամենաակտիվ կին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չորրորդ աղջկա ծննդից հետո ոչ միայն դադարեցեց ռիթմը, այլև նորածնի հետ սկզբում Ստամբուլ, ապա Ստրասբուրգ` ԵԽԽՎ լիագումար նիստին մեկնեց:

Նա ասում է, որ թեև շատերը զարմացան իր այդ քայլից, սակայն իրավիճակն այնպիսին էր, որ պիտի անպայման մեկներ:

«Երեխան այդ ժամանակ մեկ ամսական էր: Գնացի-մասնակցեցի նիստին և, հիշում եմ` իմ այդ քայլը նույնիսկ ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլիին էր շատ զարմանալի թվացել»,- պատմում է Զարուհի Փոստանջյանը:

Ազգային ժողով, քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանություն, ապա Հայաստանի հեռավոր մարզեր` հասարակական հնչեղության ստացած այս կամ այն խնդրի առնչությամբ:

scroll back to top
 

Տղա ունեցողին` հալվա, գաթա, իսկ աղջիկ ունեցողին` մկան ծերտ. տղա զավակ ունենալու մոլուցքն արդիական է մինչ այսօր

28/12/10

«Յոթը որդով սեղան նստես». այս հին հայկական ասացվածքն արդիական է նաև այսօր, քանի որ հիմա էլ հայերի համար մեծագույն ուրախություն է տղա երեխա ունենալը:

29-ամյա Մայա Մարգարյանը յոթ տարի առաջ առաջնեկին աբորտ է արել. «Ամուսինս տղա էր ուզում»,- ամուսինները վեց տարի միասին են ապրել, բայց Մայան այլևս չի հղիացել:

Մայան շատ է ափսոսում. «Գիտեի, որ վտանգավոր ա առաջնեկի աբորտը, բայց…»

Նրա նախկին ամուսինը, ով «տղա էր պատվիրել», հիմա ամուսնացել է ուրիշ կնոջ հետ, որից մեկ տարեկան աղջիկ ունի:

scroll back to top
 

«Եթե չպայքարես, ելք չես գտնի ճահճից դուրս գալու համար». Վարազդատ հորեղբոր պատժից մինչև դատական քաշքշուկ

28/12/10

Գրասեղանի՝ իրար վրա դրված թղթերն ու գրքերը, անկյունի գրապահարանը, սեղանի հետևում պահ մտած համակարգիչն ու անցյալի հիշողություններով «ամփոփված» փոքրիկ արկղիկն ամբողջացնում են սենյակի տեսքը, որի՝ ննջարան լինելու մասին լուռ վկայում են, թերևս, միայն մահճակալները:

Սոֆյա Քալանթարյանի ստեղծած անկյունն է՝ իր նման պարզ ու հետաքրքիր: Ինչքան նուրբ է ու կանացի, այնքան էլ ուժ ու պայքար կա մեջը:

2008-ի նախագահական ընտրությունների օրը անկախությունից հետո բոլոր ընտրություններին մասնակցած 61-ամյա վանաձորցի Սոֆյա Քալանթարյանն ընտրատեղամասից միայնակ դուրս չեկավ:

Երկու ոստիկան, թևանցուկ անելով կնոջը, հեռացրին տեղամասից:

scroll back to top
 

Ներկուլիսային պայքա՞ր, թե՞ անհեթեթ որոշում. նախարարը պաշտոնանկ է արվել ԴԱՀԿ պետի պատճառով, մինչդեռ վերջինս շարունակում է պաշտոնավարել

22/12/10

Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկությունը, որքան անհասկանալի, այնքան էլ առեղծվածային մնաց` շատերի մոտ թողնելով մի հարց. Ինչո՞ւ նա և ոչ ԴԱՀԿ պետը, որի պատճառով էլ, ըստ պատճառաբանությունների, նախարարը լքեց իր աթոռը:

«Մի՞թե նորմալ է, երբ նախարարը պաշտոնանկ է արվում ԴԱՀԿ պետի պատճառով, իսկ վերջինս շարունակում է պաշտոնավարել,- ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: - Ո´չ, և իրականում այստեղ ուրիշ պատճառ կա թաքնված»:

Մինչ կառավարությունը խուսափում է հստակ պատասխաններից, վերլուծաբանը տեղի ունեցած վերջին փոփոխությունները կապում է «ներկուլիսային պայքարի» հետ:

Դեռևս դեկտեմբերի 10-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը բաց նամակ է ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի անունով` արդարադատության արդեն նախկին նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկության շուրջ մի շարք պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

scroll back to top
 

Միացյալ Նահանգների երկու երեսը. ամերիկյան դատարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Կոնգրեսում այդ մասին անգամ չեն ուզում խոսել

21/12/10

Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 10-ին ամերիկյան դատարանը Հայոց ցեղասպանության հարցի օգտին վճիռ կայացրեց, սկսվեցին խոսակցություններն այն մասին, որ երկրի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծի օգտին: Շուտով, սակայն, Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակով հասկանալ տվեց, որ այս պահին Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են:

«Վստահ եմ` հաշվի առնելով ավելի ու ավելի բարդ խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, ես կարծում եմ, որ ամերիկա-թուրքական համագործակցությունն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ։ Մեր ընդահուր շահերը, ընդհանուր արժեքներն ուժեղացնում են մեր հարաբերություններն անգամ այն ժամանակ, երբ մենք ունենում ենք որոշ անհամաձայնություններ»,– ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 19-ին թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով` թուրք-ամերիկյան շահերի համընկնումը կանախատեսելի էր:

scroll back to top
 

«Ա1+»-ը եթեր չստացավ, «ԱԼՄ»-ին զրկեցին եթերից. փորձագետները կատարվածը որակում են որպես «ֆարս» և «խայտառակություն», միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը`«հետքայլ»

17/12/10

«Ա1+»-ի հավասարումըՀեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հինգշաբթի հրապարակած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքներով կրկին եթեր չտրամադրեց «Ա1+» հեռուստաընկերությանը:

«Ա1+»-ը պարտվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, ով ևս պայքարում էր այն նույն հաճախության համար, ինչ «Ա1+»-ը: Մրցույթում հաղթեց «Արմնյուզը»՝ հավաքելով 44 միավոր, «Ա1+»-ը `2։

Հանձնաժողովի հրապարակած արդյունքներից հայտնի դարձավ նաև, որ նույն հաճախության համար պայքարող «ԱԼՄ» հեռուստաընկերությունը պարտվել է «Երևան» հեռուստաընկերությանը:

Հուլիսին ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն այս երկուսի դեպքում կար մրցակցություն: Մյուս հեռուստաընկերությունները մրցակիցներ չունեին:

scroll back to top
 

Աղետալի իրավիճակ. սիգի պաշարները Սևանա լճում կրճատվել են գրեթե 95 տոկոսով, գիտնականները և բնապահպաններն իրավիճակն «աննախադեպ» են որակում

15/12/10

Թեև դեկտեմբերի 3-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով գրեթե մեկուկես ամսով արգելք է դրվել Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների արդյունագործական որսի վրա, սակայն բնապահպաններն ու գիտնականները լավատես չեն, թե ձկնատեսակների քանակի խզման նման «աղետալի» իրավիճակում հնարավոր կլինի շոշափելի արդյունքի հասնել:

«Այդ հրամանները գործնական կիրառություն չունեն և ձևական են: Եթե այդպես չլիներ, այսօր այս վիճակը ստեղծված չէր լինի»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Ըստ գիտական հետազոտությունների, ի տարբերություն 80-ականների սկզբի, Սևանա լճում սիգի ձկնապաշարները ներկայումս կրճատվել են առնվազն 170 անգամ:

scroll back to top
 

Էջ 9 - 14
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner