|
|
|
22/02/12 |
|
 
Երեկ` փետրվարի 21-ին ժամը15-ի սահմաններում տեղեկություն էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնաբքի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղևորներով, որոնցից մեկը վատառողջ էր:
|
|
20/02/12 |
Ինչպես տեղեկացնում է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության նախագահ Ստյոպա Սաֆարյան, րոպեներ առաջ ոստիկանությունը 20 րոպե է տվել Մաշտոցի պուրակի ակտիվիստներին` "շինհրապարակը" լքելու համար, , հասկացրնելով, որ այլապես, զոռով կհանի նրանց:
|
|
20/02/12 |
Չնայած բժիշկների հոգածությանը և պարբերական զննումներին` հնարավոր չի եղել փրկել Երևանի կենդանաբանական այգու տարեց բնակիչներից մեկի` Ռոստիկ ընձառյուծի կյանքը (Panthera onca):
|
|
20/02/12 |
ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ առաջարկում է հանրային քննարկում սկսել Մաշտոցի այգում տեղի ունեցող շինարարության վերաբերյալ:
|
|
20/02/12 |
|
ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների` Թուրքիայում սեռական շահագործման ենթարկվելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակչուհի, ժամանակավորապես Թուրքիայում բնակվող, «Դոկտոր» մականվամբ Ս. Մարտիրոսյանը Գյումրի քաղաքի բնակչուհի, իր պարտապան Ն.Մովսիսյանի միջոցով հավաքագրել է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանեին եւ 2010թ. օգոստոս ամսին տեղափոխել Թուրքիայի Տրապիզոն քաղաք:
|
|
20/02/12 |
|
Նախագահ Սերժ Սարգսյանն կիրակի օրը ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին:
Կոնգրեսականների պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորում է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում: «Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել բոլորիդ անկախությունից ի վեր Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական օժանդակությունը հնարավոր դարձնելու համար:
|
|
20/02/12 |
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն, 2012թ. հունվարին` նախորդ տարվա հունվարի համեմատ, տնտեսական ակտիվությունը Հանրապետությունում աճել է 4.4 տոկոսով:
|
|
16/02/12 |
Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում տեղադրվող ժամանակավոր շինությունների դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների կողմից այսօր որոշ ԶԼՄ-ներով տարածած հայտարարության առնչությամբ, որում, մասնավորապես, տեղ է գտել Եղիա Ներսիսյանի հայտարարությունը, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը, իբր, , հայտնում ենք, որ քաղաքապետին վերագրվող խոսքն ակնհայտ միտումնավորությամբ ներկայացվել է խեղաթյուրված և համատեքստից դուրս:
|
|
16/02/12 |
|
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին պաշտոնապես հայտարարել է եկող նախագահական ընտրություններում պայքարելու է նախագահի պաշտոնի համար:
Իր որոշումը նա բացատրել է Եվրոպայում եւ առհասարակ աշխարհում տիրող ծանր իրավիճակով: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ երեք տարի է, ինչ երկիրն ապրում է աննախադեպ ճգնաժամի պայմաններում եւ որ պետք է ժողովրդին նոր ոգեւորություն հաղորդել:
«Դուք կարո՞ք եք պատկերացնել նավի նավապետի, ով հանկարծ հայտարարում է. «Ես հոգնել եմ, ես կանգնեցնում եմ նավը»,-ասել է նա:
© Medialab.am
|
|
16/02/12 |
|
ԲՀԿ որոշմամբ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն արդեն կուսակցության անդամ է: Հիշեցնենք, որ երկուշաբթի Օսկանյանը դիմում էր ներկայացրել ԲՀԿ-ին անդամակցության համար, նշելով, թե այդ որոշումը կայացրել է, քանի որ համոզված է, որ ԲՀԿ-ն «այլ քաղաքական ուժերի հետ միասին կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ»:
Չի բացառվում, որ առաջիկա խորհրդանական ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակում Վարդան Օսկանյանը կարող է հաջորդել միանգամից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
© Medialab.am
|
|
|
|
|
Էջ 1 - 85 |