Մշակութային համագործակցությունը շարունակվում է Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ

27/04/12

Ռումինիայում անցկացվելու է հայ-ռումինական պատմամշակութային կապերին նվիրված միջազգային գիտաժողով:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Ռումինիայի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Հունոր Կելեմենին, ում հետ և քննարկել են միջպետական մշակութային այս եւ մյուս ծրագրերը, որոնք կիրկանանան 2012-2013թթ-ի ընթացքում:

scroll back to top
 

Երկրորդ ընտրատարածքում հակասությունները չեն դադարում

27/04/12

Երկրորդ ընտրատարածքում մեծամասնական ցուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածուներ Սամվել Ֆարմանյանը եւ Վլադիմիր Կարապետյանը շարունակում են բանավիճել:

Այս կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կարապետյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր առանձնատունը կառուցում է ընտանիքի անդամների օժանդակությամբ: Իսկ որպես դիվանագետ իր պաշտոնավարման ընթացքում՝ մինչեւ 2008 թ. պատշաճ կերպով ներկայացրել է եկամուտի հայտարարագրեր:

scroll back to top
 

Երեք կուսակցություն դիմելու են Սահմանդրական դատարան

27/04/12

Երեք ընդդիմադիր կուսակցություններ որոշել են սահմանդարական դատարան դիմել՝ բողոքարկելով ՀՀ Ընտրական օրենսգրքի այն կետը, որով ընտրության օրը արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:

Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափական դաշնակցություն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները համոզված են, որ նման դրույթը օրենսգրքի մեջ թույլ կտա, որ լինեն ընտրակեղծիքներ:

scroll back to top
 

Սիսիանի բնակչուհին խաբվել է «Одноклассники» սոցիալական կայքում

27/04/12

Հարութ անունով հանդես եկող մի մարդ Սիսիան քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ի հետ ծանոթացել է «Одноклассники» սոցիալական կայքի միջոցով և խաբեությամբ իրենից հափշտակել է 327 000 դրամ գումար:

Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

scroll back to top
 

Մայիսի 6-ի քվեաթերթիկներն արդեն տպագրվում են

27/04/12

Ապրիլի 26-ից սկսվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական եւ մեծամասնական քվեաթերթիկների տպագրությունը։

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ դրանք տպագրվում են «Տիգրան Մեծ» հրատարակչությունում:

Տպագրական աշխատանքները շարունակվելու են մինչեւ մայիսի 3-ը: Մեծամասնական ընտրակարգով քվեարկողների համար տպագրվելու է 2 մլն 550 հազար 800 քվեաթերթիկ, իսկ 2 մլն 597 հազար քվեաթերթիկ` համամասնական ընտրակարգի համար:

Համամասնական ընտրակարգով կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքը այբենական կարգով քվեաթերթիկում զբաղեցնելու են հետեւյալ համարները.

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

  2. «Ժառանգությունը» կուսակցություն

  3. «Հայ ազգային կոնգրես»

  4. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

  5. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

  6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն

  7. Հայաստանի հանրապետական կուսակցություն

  8. «Միավորված հայեր» կուսակցություն

  9. «Օրինաց երկիր» կուսակցություն:

    © Medialab.am

scroll back to top
 

Gallup-ի հարցումներով ՀՀԿ-ն առաջատարն է

27/04/12

Gallup International Association-ի` Երևանում և Հայաստանի մարզերում ապրիլի 17-23-ը անցկացրած հարցումներ համաձայն, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կողմնորոշված ընտրազանգվածի ձայների բաշխվածությամբ առաջատարն է Հայաստանի հանրապետական կուսակցությունը (39.2 տոկոս):

scroll back to top
 

22 դիմում են ստացել և միայն մեկ քրեական գործ են հարուցել

27/04/12

Այսօրվա տվյալներով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախընտրական գործողությունների վերաբերյալ ստացել է 22 հաղորդում, այդ թվում 10 հաղորդում` ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից:

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը արձանագրում է ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումները և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները:

22 դիմումներից 4-ը ուղարկվել է քննարկման ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, 2-ին տրվել է պարզաբանում: 1-ով որոշում է կայացվել` քրեական գործ հարուցելու մասին, 4-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 11 հաղորդումների քննարկումը դեռ ընթացքի մեջ է:

© Medialab.am

scroll back to top
 

Կոմունիստներն ուզում են վերականգնել մահապատիժը

27/04/12

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ԱԺ-ում հայտնվելու դեպքում վերականգնելու է մահապատիժը: Այդ մասին այսօր հայտարարել է ՀԿԿ համամասնական ցուցակի պատգամավորության թեկնածու Անդրանիկ Ղուկասյանը:

scroll back to top
 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելություն. տրակտորներ բաժանելը ԲՀԿ-ի քարոզարշավի մաս է հանդիսանում

27/04/12

Մեդիամաքս: Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հետեւող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը: «Ապրիլի 8-ին մեկնարկած քարոզարշավն ակտիվ է ընթանում: Ընտրությունների մասնակիցները հիմնականում կարողանում են քարոզարշավ վարել, նրանց տրամադրվել են անվճար տարածքներ ու անվճար վայրեր` պաստառեր փակցնելու համար: Սակայն եղել են նաեւ քարոզչությանը խոչընդոտելու փորձեր, մասնավորապես` բռնությամբ ուղեկցված երկու միջադեպ Երեւանում», – ասված է զեկույցում:

Կարդալ ավելին

 

 

scroll back to top
 

Սերժ Սարգսյանն ավելի բարեկիրթ է, քան իր թիկնապահները

27/04/12

Ապրիլի 25-ին Նոյեմբերյան քաղաքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ նախագահի թիկնապահների անդամներից մեկը հրել է կողբեցի հաշմանդամ ազատամարտիկ Վովա Երկնափեշյանին: Վերջինս «Առավոտի» թղթակցին ասաց, որ ընկնավորությամբ հիվանդ է, ցանկացած պահի կարող է մահանալ, նա իր առողջության հարցով նախագահից օգնություն էր հայցում:

Կարդալ ավելին

scroll back to top
 

Էջ 10 - 116
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner