Փորձագետներ. Հնարավոր է մայիսի 6-ին հարձակումներ լինեն կայքերի

03/05/12

Ավարտին մոտեցող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին այս անգամ լրջագույն դեր խաղացին սոցիալական ցանցերն ու կայքերը:

scroll back to top
 

Ծանր պայմաններում ապրողները մեծ հույսեր չունեն ընտրություններից

03/05/12

7 հարկանի շենքի յուրաքանչյուր հարկում ապրում է մոտ 30 ընտանիք, նրանք բոլորն օգտվում են 2 ընդհանուր զուգարանից՝ անկախ սեռից, տարիքից ու առողջ լինել-չլինելուց: Այն մաքրելու համար բնակիչները կազմել են հերթապահության ցուցակ, թեև կոմունալ հարմարությունների հիգիենայի մասին խոսք լինել չի կարող: Ինձ հաջողվեց այնտեղ մի լուսանկար անել, բայց ճիշտ ռակուրսի ու որակի մասին մտածել չհասցրեցի, քանի որ սարսափելի հոտից տևական ժամանակ չէի կարողանում ուշքի գալ:

Շենքում ապրում են ոչ միայն փախստականներ, այլև անապահով ընտանիքներ, ովքեր թեև սենյակները սեփականաշնորհել են, այդուհանդերձ ամսական 3000 դրամ վարձ են վճարում. «Թող էլի վարձ ուզեն, բայց վերանորոգեն նոր»,- MyNews.am-ի հետ զրույցում ասաց բնակչուհի Սիրանուշ Դոբաջյանը:

scroll back to top
 

«Մենք կանք». Նոր ֆիլմ՝ համշենահայերի մասին

03/05/12

«Մենք կանք» փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի կողմից համշենահայերի մասին նկարված տեսաֆիլմը այսօր առաջին անգամ կցուցադրվի ժամը 19:00-ին` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճում:

Ֆիլմը նկարվել է պետական աջակցությամբ` 2011-2012 թթ., ու պատմում է հայկական արմատներ ու պատմություն ունեցող, սեփական հողի վրա, բայց օտարության մեջ ապրող հայերի մասին:

Սցենարի հեղինակը, ռեժիսորն ու օպերատորն է Արմեն Խաչատրյանը, տնօրենը`Խագանի Կալենդարլին:

scroll back to top
 

Խաղողի աճեցման և վերամշակման նոր ծրագիր կիրականացվի

03/05/12

Արագածոտնի մարզի մոտ 180 հա տարածքում ստեղծելու են խաղողի աճեցման և վերամշակման, գինու և կոնյակի արտադրություն, ինչպես նաև ագրոտուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ:

Այս թեմային այսօր անդարադարձել են ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ՝ նշելով, որ մոտ 80 6.6 մլրդ դրամ ներդրումային ծրագիր է իրականացվելու:

«Կարծում եմ, որ այս փորձը կտարածվի գինեգործական այլ ընկերություններում ևս, որովհետև բարձրացվում է արտադրության որակը։ Գինու արտադրությունը հնարավորություն է տալու, որպեսզի այդ գինին ամբողջությամբ իրացվի »,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

scroll back to top
 

ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը`հինգշաբթի

02/05/12

Հինգշաբթի օրը՝ մայիսի 3-ին, ժամը 11:30-ին, Էրեբունի Պլազա` «Արգիշտի» սրահում (9-րդ հարկ) «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը ներկայացնելու է ՀՀ 2012թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2012թ. փետրվարի 6 – ապրիլի 18): Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ:

scroll back to top
 

Տարոն Մարգարյանի հրամանով Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն

02/05/12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, կապամոնտաժվեն ամիսներ շարունակ քննարկումների կիզակետում հայտնված Երեւանի Մաշտոցի պուրակի կրպակները:

Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

scroll back to top
 

Հասարակական լսումներն այսօր չեն լինի

02/05/12

«ԱլյումինաՓրոդաքշն» ՍՊԸ-ի Թեժասարի նեֆելիտային սիենիտների հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումները հետաձգվում են:

Այդ մասին հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ հասարակական լսումները պետք է անցկացվեին մայիսի 3-ին ժամը 12.00-ին: Լսումների օրը, ժամը նախորոք կտեղեկացվի ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

© Medialab.am

scroll back to top
 

«Ընտրություններ». ստեղծագործական հումորային մրցույթ է հայտարարվել ֆորումում

02/05/12

«Արդյոք ովքեր են», «Պահանջվում է փետրավոր», «Ճաու քաղաքի թագաժառանգը»: Սրանք այն ստեղծագործությունների անուններն են, որոնք մասնակցում են «Դար» ակումբի՝ Հայասատանում առաջին հայատառ ֆորումի «Ընտրություններ» ստեղծագործական հումորային մրցույթին:

scroll back to top
 

ՕԵԿ-ը չի ընդունում, որ կաշառք է բաժանել

02/05/12

Հեռախոսներ և ընտրակաշառք բաժանելու մասին մեղադրանքները «Օրինաց երկիր» որպես ստահոդ լուրեր է որակել`կուսակցության կողմից տարածված հայտարարության տեսքով:

scroll back to top
 

Վաղը քաղաքապետը կհրապարակի իր վերջնական որոշումը

01/05/12

Տարոն ՄարգարյանըԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնի Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ:

Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

«Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները»,- ասել է Մարգարյանը:

scroll back to top
 

Էջ 8 - 116
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner