|
|
|
20/05/11 |
|
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:
© Medialab.am
|
|
20/05/11 |
Մայիսի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, տարածաշրջանային հարցեր: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը:
|
|
19/05/11 |
|
Մայիսի 19-ին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցրեր:
«Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական առարկան եղել է գալիք ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը, Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման ուղիները, երկրում օրինական, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաեւ արտահերթ համապետական ընտրությունների անցկացման հնարավորությունը»,-տեղեկացնում է ՀԱԿ հաղորդագրությունը:
|
|
18/05/11 |
|
Տեղեկացնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.30-ին Արցախի փողոցի թիվ 24 շենքի մոտ իրար են բախվել 24-ամյա Սերգեյ Բախշյանի վարած «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի և «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 76 երթուղու երթուղային տաքսին, որի հետեւանքով տեղի ունեցել պայթյունը եւ հրդեհ: Ըստ հաղորդագրությունների, վարորդները եւ եւս երկու ուղեւոր տեղում մահացել են, իսկ ուղևորներից 9-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Medialab.am
|
|
13/05/11 |
|
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածուն կլինի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
|
|
12/05/11 |
|
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը այսօր` մայիսի 12-ին անդրադարձել է ԼՂՀ Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակչի` ադրբեջանական կողմի կրակոցից սպանությանը` «սադրանք» որակելով տեղի ունեցածը:
«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին», - ըստ ՀՀ ԱԳՆ կայքի հաղորդագրության հայտարարել է Բալայանը:
|
|
12/05/11 |
|
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը քարոզչական հնարք է համարում այն լուրերը, թե իբր ընդդիմությունը համագործակցում է իշխանությունների հետ:
|
|
12/05/11 |
|
Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 11-ին հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորի հետ:
|
|
11/05/11 |
|
Մայիսի 11-ին , ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ:
Ինչպես տեղեկացնում են Հայ ազգային կոնգրեսից, «հանդիպման սկզբում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը նշել է, որ թեեւ եւրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ, այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով»:
|
|
11/05/11 |
|
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը` մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել աջակից լինել երգչուհի Էմմիին:
«Մենք բոլորս պետք է այս պահին աջակից լինենք Էմմիին, որովհետև կյանքը շարունակվում է, նա պիտի շարունակի երգել, պիտի շարունակի համերգների մասնակցել, պիտի շարունակի այլ մրցույթների մասնակցել»,-ասել է նա:
|
|
|
|
|
Էջ 85 - 116 |