Մայիսի 1. Այսօր Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումն է

01/05/12

Այսօր Երեւանի կենդանաբանական այգում մեծ տոն է` տարեշրջանի պաշտոնական բացումը: Այդ մասին տեղակացնում է կենդաբանական այգու պաշտոնական կայքէջը:

«Կենդանաբանական այգու այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ եւ տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով, հետաքրքիր խաղերով,-նշված է հաղորդագրության մեջ»:

scroll back to top
 

Ի՞նչ անել, երբ անունդ չկա ընտրացուցակում

30/04/12

Մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններն են, ընտրության օրը այցելելով ընտրատեղամաս հնարավոր է` հայտնաբերես, որ ընտրացուցակներում քո տվյալները բացակայում են: Այդ հանգամանքը կարող է քեզ զրկել քվեարկության մասնակցելու հնարավորությունից:

Իսկ ինչպե՞ս կարող ես վերականգնել ընտրելու քո իրավունքը, ի՞նչ կարող ես անել այդ իրավիճակում:

scroll back to top
 

Գազարն ու սմբուկը էժանացել են, սունկն ու բողկը` թանկացել

30/04/12

Կանաչեղենը, սխտորը, սմբուկը, գազարը, ճակնդեղը, լոլիկը, վարունգը, գլուխ սոխն ու կաղամբը մարտ ամսվա համեմատ՝ ապրիլին էժանացել են: Փոխարենը թանկացել է բողկը՝ 2.2 %-ով, կանաչ պղպեղը՝ 4.5 %-ով, սունկը՝ 5.5 %-ով: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)՝ դիտարկելով այս տարվա մարտ-ապրիլ ամիսների սպառողական գները:

Ըստ նույն աղբյուրի, այս ամիս 1.5 %-ով նվազել են նաեւ կարտոֆիլի, կենդանական եւ բուսական յուղերի, շաքարավազի գները: Վիճակագիրները պարզել են, որ կարտոֆիլի գինը նվազել է հատկապես Եղեգնաձորում: Ճիշտ է, շաքարավազն էժանացել է, բայց այս տարի այն 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 18.4 %-ով աճել է:

scroll back to top
 

40.000 տուգանք եւ երկու կարգապահական պատասխանատվություն. Վանաձորի դեպքերի առնչությամբ ոստիկանույթյունը տարածել է հայտարարություն

30/04/12

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը կանխելու համար անօրինական գործողություններով դիտավորությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գույքը վնասելու եւ մանր չափերի վնաս հասցնելու համար՝ Վանաձորի քաղաքացի Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ քառասուն հազար դրամի չափով:

scroll back to top
 

Սեւանի կարասի մեջ ժապավենաձեւ որդ են են հայտնաբերել

30/04/12

Սեւանից որսած կարաս ձկան մեջ բնակիչները հայտնաբերել են ժապավենաձեւ որդեր: Այս մասին ահազանգում է «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը:

scroll back to top
 

Քաղաքական կուսակցություններից երկուսը դատապարտվում են Մաշտոցի պուրակում կատարված բռնությունները

30/04/12

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված բռնի գործողությունները ու այլ ապօրինությունները եւ պահանջում, որպեսզի կատարվածի համար պատասխանատուները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

scroll back to top
 

Մաշտոցի այգում 7 ակտիվիստի են ձերբակալել

29/04/12

Մաշտոցի պուրակի կրպակները ապամոնտաժելու եւ 2 վրան տեղադրելու փորձերից հետո ՀՀ ոստիկանության աշախատակիցները բերման են ենթարկել 7 ակտիվիստների՝ Եղիա Ներսեսյանին, Գոռ Հակոբյանին, Արման Յարալյանին, Վահրամ Սողոմոնյանին, Արմեն Հովհաննիսյանին, Կարեն Հարությունյանին եւ Գևորգ Սաֆարյանին:

Մաշոտցի պուրակի համար արդեն 2 ամսից ավելի պայքարող երիտասարդները որոշեցին արդեն վճռական կերպով գործնական քայլերի դիմել, որի արդյունքում էլ հայտնվեցին ոստիկանությունում:

scroll back to top
 

Տոն. Մայիսի 1-ին կկայանա Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը

29/04/12

«Մոտենում է Երեւանի կենդանաբանական այգու թերեւս ամենագունագեղ օրերից մեկը՝ մայիսի 1-ը, օր, երբ պաշտոնապես հայտարարվում է այգու տարեշրջանի բացումը եւ մեծ շուքով նշվում տոնը»,-տեղեկացնում է Երեւանի կենդանաբանական այգու պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, այս տարի եւս կենդանաբանական այգու այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ եւ տոնական տրամադրություն՝ «լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով, հետաքրքիր խաղերով»:

«Տոնական ժամանակացույցի համաձայն, մայիսի 1-ին, Երեւանի կենդանաբանական այգին իր դռները կբացի առավոտյան ժամը 9-ին եւ կաշխատի մինչ երեկոյան 19:00-ը:

Այգում փոքրիկներին կդիմավորեն հեքիաթների հայտնի հերոսները՝ Միկի Մաուսը, Սփունգ Բոբը եւ այլ սիրելի կերպարներ: Թատերական ու երաժշտական միջոցառումները կսկսվեն ժամը 11-ից և կշարունակվեն մինչև 16:00-ը,-նշված է հաղորդագրության մեջ:

scroll back to top
 

Պահանջում են ասել, թե ում են ընտրելու, որ տարածք տան, կամ չտան

28/04/12

Հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց իրավունքենրով զբաղվող կազմակերպությանը միջոցառում իրականացնելու համար տարածք չեն տրամադրում Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ ասելով, որ տարածք կտան միայն իմանալուց հետո, թե ում են իրենց ձայնը տալու ԱԺ ընտրությունների ժամանակ:

«Արդեն 10 օր է իմ գործընկեր կազմակերպությունը չի կարողանում տարածք ստանալ, քանի որ Մասիս քաղաքի կամ քաղաքապետարանից, կամ մարզպետարանից խոչընդոտում են մեզ»,- հայտնում է «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը:

Նա համոզված է, որ այսկերպ քաղաքական կուսակցություններն արդեն ցուցադրում են իրենց վերաբերմունքը քաղաքացիական հասարակության նկատմամբ:

© Medialab.am

scroll back to top
 

«Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ. երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներին ԱԺ-ում պատրաստ են սատարել միայն 3 քաղաքական ուժ

28/04/12

Ազգային ժողովում հայտնվելու համար պայքարող ինը կուսակցություններից միայն երեքն են պատրաստ բարձրաձայնել այն խնդիրները, որոնք քաղաքացիական հասարակություն ներկայացնող անհատ երիտասարդներն են նախաձեռնում:

Անդրադառնալով քաղաքացիական հասարակության հետ համագործակցելու ծրագրերին՝ միայն Հայ ազգային կոնգրեսի, Ժառանգության եւ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները կարեւորեցին երիտասարդական շարժումները:

Նրանք հայտնեցին, որ այդ նախաձեռնությունները ոչ պակաս կարեւոր են եւ, որ Մաշտոցի այգու եւ նմանատիպ այլ խնդիրների պարագայում երիտասարդների բարձրացրած բողոքի ձայնը ԱԺ-ում լսելի կդառնա:

Այն հարցին, թե ինչու մնացած կազմակերպությունների ներկայացուցիչները կարծիք չեն հայտնում երիտասարդական նախաձեռնությունների բարձրացրած խնդիրները ԱԺ շրջանակներում ապագայում քննարկելու համար, 5 կուսակցությունների ներկայացուցիչներ լռեցին, իսկ ՀՀԿ ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանն ասաց.

«Մենք պատասխանում ենք այն հարցերին, որոնք նպատակահարմար ենք համարում»:

© Medialab.am

scroll back to top
 

Էջ 9 - 116
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner