Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ

18/09/10

Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ մրցանակակիրներ և հյուրեր, Այսօր ինձ համար մեծ պատիվ և հաճույք է հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը: Սա նոր երևույթ է մեր իրականության մեջ: Եվ այն վկայում է Հայաստանի` դեպի աստղագիտություն, աստղաֆիզիկա և հարակից գիտություններ ունեցած մեծ հետաքրքրության մասին, այն մասին, թե մեր հասարակական գիտակցության ու կարծիքի մեջ որքան կարևոր են նվաճումներն այս բնագավառում:

Այդ կարծիքն ու գիտակցությունը մեզանում ձևավորող ամենախոշոր անհատականությունը համաշխարհային հռչակ և հեղինակություն ունեցող աստղագետ Վիկտոր Համբարձումյանն էր` իր ստեղծած Բյուրականի աստղադիտարանով և հիմնած դպրոցով: Հենց նրա բացառիկ կերպարն էր, որ բազմաթիվ հայ երիտասարդների համար դարձավ ոգեշնչող օրինակ, և նրանք ընտրեցին աստղագետի ու աստղաֆիզիկոսի մասնագիտությունները` հետագայում արձանագրելով լուրջ հաջողություններ միջազգային ասպարեզներում:

scroll back to top
 

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 17-ի հանրահավաքում

18/09/10

Սիրելի հայրենակիցներ,

Թեեւ ես սովորություն չունեմ մեկնաբանելու նախկինում արտահայտած իմ մտքերը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀՇ համագումարում ունեցած ելույթս (17.07.2010) միանշանակ չընդունվեց քաղաքական շրջանակների կողմից եւ առիթ հանդիսացավ որոշ թյուրընկալումների ու նենգափոխումների, ստիպված եմ լրացուցիչ պարզաբանումներ տալ այդ առթիվ։ Հիշատակված ելույթում ես ընդամենը կատարել եմ օբյեկտիվ իրականությունից բխող ու միմյանցից անկախ երեք հիմնական արձանագրում՝ կոնստատացիա։

Առաջին. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի»։ Միանգամայն աներկիմաստ այս պնդումն իշխանական քարոզչամեքենայի կողմից վերածվել է իր ինտելեկտուալ մակարդակին համարժեք մի պարզունակ մտքի, թե իբր ես առաջարկում եմ հանուն Հայաստանի զարգացման, զիջել Ղարաբաղը։ Մինչդեռ կարիք չկա ապացուցելու, որ ես շեշտել եմ ոչ թե զիջման, այլ Ղարաբաղի խնդրի (ու նրանից կախված հայ–թուրքական հարաբերությունների) կարգավորման կամ լուծման անհրաժեշտությունը։ Մի բան է լուծումը, եւ բոլորովին մի այլ բան՝ զիջումը։ Ո՞վ է ձեզ ստիպում որեւէ բան զիջել, ո՞վ է պահանջում տարածքներ վերադարձնել։ Դեմ եք զիջմանը կամ փոխզիջմանը, անզիջողական կամ հաղթողական լուծում ապահովեք, ո՞վ ուրախ չի լինի։ Միայն թե՝ ինչ ճանապարհ էլ ընտրեք, պետք է գիտակցեք, որ Ղարաբաղի խնդիրը լուծել, կրկնում եմ լուծել եւ ոչ թե զիջել, դուք պարտավոր եք, որովհետեւ...

scroll back to top
 

Հայաստանի արտգործնախարարը ընդունեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

18/09/10

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին (Walter Kalin), ով տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց պրն. Կալինին կատարած աշխատանքի համար եւ գոհունակություն արտահայտեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

scroll back to top
 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն ուկրաինական “Պրոֆիլ” ամսագրին

17/09/10

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան. “Մեր գլխավոր ռեսուրսը մտավոր ներուժն է”

Այն, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընդհանրություններ շատ կան, վկայում են ոչ միայն պատմության ողբերգական փաստերը, այլեւ` արդի քաղաքական զարգացումը: Երեւանը Կիեւից առաջ է սկսել աշխարհի ուժային կենտրոնների հետ հարաբերություններում առաջնորդվել բազմավեկտոր եւ ռազմավարական հավասարակշռության սկզբունքներով: Արտաքին աշխարհի հետ կապերի զարգացում`հանուն ազգային շահի. առավելապես սա´ է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի կյանքի գործը: Հենց նրանն է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների վերականգնելու նախաձեռնությունը: Ուկրաինայում իշխանության փոփոխությունից հետո Երեւանն սկսեց լուրջ ջանքեր ներդնել մեր երկրի հետ ակտիվ երկխոսությունը վերսկսելու համար:

scroll back to top
 

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ

02/09/10

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է եւ մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը: Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ:

Հավերժ փա՛ ռք նրանց անմահ հիշատակին:Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է: Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում:

scroll back to top
 

ՀՀ ՊՆ հաղորդագրությունը շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

01/09/10

Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին և կոպտորեն խախտելով շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է սադրիչ դիվերսիոն գործողության: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` օգոստոսի 31-ին, առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ:

Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ և ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, և թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները, կրելով կորուստներ` զոհեր և վիրավորներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը:

scroll back to top
 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

01/09/10

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:

Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիս` աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր, վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում:

scroll back to top
 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ճեպազրույցը Ա. Մարգարյանի անվան դպրոցում

01/09/10

Հարց- Պարոն Սարգսյան, ի՞նչ կցանկանայիք փոխել, կամ թերևս արմատախիլ անել դպրոցում, երբ դուք էիք սովորում դպրոցում։ Ի՞նչը Ձեզ ամենաշատը դուր չէր գալիս և ինչպե՞ս եք պատկերացնում ներկայի և ապագայի դպրոցը, որը ներկայացնում է բոլոր դպրոցականների հետաքրքրությունները։

Պատասխան-Այն ժամանակ, երբ մենք էին սովորում դպրոցներում, աշխարհի մասին պատկերացումները բոլորովին այլ էին։ Այսօրվա պահանջները դպրոցի նկատմամբ, խնդիրները, որոնք դրվում են դպրոցի առջև, կարծում եմ որակապես տարբերվում են այն ժամանակից։ Մեծ ուշադրություն պետք է դարձնենք, որ երեխաներին տանք ինքնուրույն մտածելու  կարողություն։ Մտածողության զարգացման վրա ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք։ Բնականաբար ժամանակակից դպրոցների համակարգչային դասարանները ունեն էական նշանակություն. նոր տեխնոլոգիաների դասավանդումը, կիրառումը իրենց ամենօրյա պրակտիկայում։ Իհարկե, մենք նկատում ենք փոփոխությունները դպրոցներում` խնդիրների ձևակերպման առումով։

scroll back to top
 

Ժառանգություն. ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենքի նախագիծը արտահերթ

01/09/10

Ժառանգությունը՚ արտահերթ է ճանաչել ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ օրենքի նախագիծը. այն ԱԺ-ում արտահերթ կքննարկվի հոկտեմբերի 5-ին` ժամը 14:30-16:00

1 սեպտեմբերի, 2010թ., Երեւան: Այսօր ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է ուղարկել իր որոշումը, որի համաձայն ԱԺ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի հեղինակած ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ճանաչվել է արտահերթ:

Օրինագծի 1-ին հոդվածով` ՙՀայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՚:

scroll back to top
 

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01/09/10

Սիրելի՛ դպրոցականներ, ուսուցիչնե՛ր և ծնողնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ձգտում է ուժեղանալ:

Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք:

scroll back to top
 

Էջ 13 - 14
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner