Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում

11/12/10

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ խոսքս սկսել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված անկեղծ շնորհակալությամբ` Մոսկվայում ջերմ ընդունելության, հյուրընկալության, այս նստաշրջանի հրաշալի կազմակերպման և, իհարկե, Հավաքական անվտանգության խորհրդի ու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների արգասավոր գործունեության համար, որն անցյալ տարի անցկացվեց Ռուսաստանի նախագահությամբ:

Ես նաև միանում եմ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի լիազորություններն այսօր ստանձնած Բելառուսի Հանրապետության Նախագահին ուղղված շնորհավորանքներին: Շնորհավորում եմ Ձեզ, Ալեքսանդր Գրիգորիի, ցանկանում եմ հաջողություններ մեր ընդհանուր աշխատանքում:

scroll back to top
 

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը` ԼՂՀ ճանաչման հարցով դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում կայացած քվեարկության կապակցությամբ

09/12/10
ՀՀ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ վերջինս` որպես անկախ պետություն, համապատասխանում է ինքնիշխան պետականության անհրաժեշտ չափանիշներին: Այսօրինակ որոշումն ուշացել է. այն պետք է ընդունվեր 1992-ին կամ առնվազն 1994-ին` հրադադարի հաստատմանը զուգընթաց, կամ նախորդեր Կոսովոյի անկախության ճանաչմանը կամ էլ Կոսովոյի հարցով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը:

Սակայն եթե 1992-ին եւ 1994-ին ընդդիմությունը չկարողացավ քվեարկության հասցնել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը, ապա 2007թ. օգոստոսին` կանխատեսելով Կոսովոյի եւ այլ տարածաշրջանների անկախացմանն առնչվող զարգացումները, «Ժառանգություն» կուսակցության նախագահ  Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ: Արցախի անկախությունը չի կարող լինել բանակցությունների ու սակարկության առարկա. այն նվաճվել է Արցախի ժողովրդի տված հազարավոր զոհերի, բազում զրկանքների ու տառապանքների գնով:

scroll back to top
 

ՀԿ-ների եւ լրատվամիջոցների համատեղ պահանջագիրը` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու վերաբերյալ

07/12/10

Մենք` ներքոստորագրյալ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դատապարտում ենք քաղբանտարկյալ, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա վերջերս կատարված հարձակումները:

35-ամյա Նիկոլ Փաշինյանը լրագրող է ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, ով 2008 թ. մարտից ի վեր հալածանքների է ենթարկվում իր քաղաքական հայացքների համար: Փաշինյանը բանտարկվել է 2009 թ. հուլիսին` 2008 թ. փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան ողբերգական իրադարձություններով պայմանավորված: Լրագրողը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Դատավարությունը նշանավորվել է օրենքի բազմաթիվ խախտումներով, մասնավորապես` մեղադրող եւ պաշտպանող կողմերի միջեւ հավասարության սկզբունքի մշտական ոտնահարումներով:

scroll back to top
 

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԱՀԿ գագաթնաժողովում

02/12/10

Հարգարժա́՛ն Նախագահ Նազարբաև, Հարգարժա́՛ն տիկին նախագահող, Տիկնա́՛յք և պարոնա́՛յք, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարների այս հանդիպումը կարելի է յուրահատուկ համարել. այն ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովն է 21-րդ դարում և առաջինն է հետխորհրդային տարածքում:

Շնորհավորում եմ ղազախստանյան գործընկերներին և անձամբ Նուրսուլթան Նազարբաևին ակտիվ նախագահության և բարձր մակարդակով անցկացվող գագաթնաժողովի համար: ԵԱՀԿ տարածքում բնակվող ժողովուրդները հույսով և սպասումով են հետևում Հելսինկյան Եզրափակիչ ակտում ընդգրկված սկզբունքների ամբողջական կիրառմանը:

scroll back to top
 

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության բաց նամակը ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին

01/12/10

Հարգելի Դունյա Միյատովիչ,

Նախ նշեմ, որ մենք խիստ կարեւորում ենք Ձեր ղեկավարած կառույցի դերն ու նշանակությունը խոսքի ազատության ամրապնդման գործում:

Առիթ ենք ունեցել, ելնելով սեփական փորձից, համոզվել, որ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը բարեխղճորեն է կատարում իր գործառույթները, երբ, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ ՀՀ նախորդ իշխանությունների կողմից իրականացված լայնածավալ հարձակման ժամանակ, սթափության կոչով առաջիններից հանդես եկավ դեսպան Միկլոշ Հարաշտին:

scroll back to top
 

ՀԱԿ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի անվտանգության եւ նրան «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելու մասին

01/12/10

Ի հեճուկս քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման եւ ազատ արձակման հասարակական ուժգնացող պահանջի, նրան Կոշ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկի կալանավայր, մեր ունեցած տեղեկություններով՝ խստացնելով ռեժիմը։

Կոշում նրա վրա հարձակման վերջին միջադեպը, որ տեղի էր ունեցել դիմակավորված մարդկանց միջոցով, ինչպես նաեւ 15 օրով անհիմն կերպով պատժախցում պահելը վկայում է, որ ռեժիմը տվյալ կալանավայրում սպառել էր քաղբանտարկյալի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով նրան լռեցնելու իր հնարավորությունը։

scroll back to top
 

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովին

24/11/10

Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Ուղիղ 90 տարի առաջ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրեց Իրավարար վճիռ: Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերևս, ամենակարևոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը և վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետևանքները:

scroll back to top
 

ՀԱԿ հայտարարությունը բանակում տեղի ունեցած վերջի միջադեպի կապակցությամբ

23/11/10

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ղարաբաղա-ադրբեջանական ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածի հայկական դիրքերում տեղի է ունեցել հերթական արյունալի միջադեպը, որին զոհ են գնացել չորս եւ վիրավորել եւս չորս զինծառայող։

Տարօրինակ է, որ միջադեպի վայրում չի հիշատակվում համապատասխան սպայի պարտադիր ներկայությունը։ Վերջին շրջանում Հայկական դիրքերում սպանությամբ եւ «ինքնասպանությամբ» զոհվողների թիվը մի քանի անգամ գերազանցում են թշնամու գնդակից զոհվածների թվին՝ հիշեցնելով պատերազմական օրերի խրոնիկա։

Միակ բացատրությունը տվյալ դեպքում կարող է լինել միմիայն բանակում կանոնակարգային հարաբերությունների ամբողջական փոխարինումը կրիմինալ, գողական հարաբերություններով, ուժեղը՝ թույլին, վերադասը՝ ենթականերին անմարդկային վերաբերմուքի եւ դաժան ստորացումների ենթարկելու տարածված ախտով, ինչի սահմռկեցուցիչ կադրերից մի քանիսն այս ընթացքում պատահաբար մատչելի դարձավ ողջ հասարակությանը։

scroll back to top
 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

20/11/10

Վերջին օրերին մենք ականատես եղանք կրիմինալի եւ ավազակապետության համատեղ օպերացիային: Ինձանից ի՞նչ էին պահանջում` պահանջում էին, որ հոդվածներ չգրեմ եւ դրոշ չունենամ իմ գլխավերեւում: Հիմա ինձ տարել են պատժախուց, որտեղ թուղթ ու գրիչ ունենալն արգելվում է, դրոշ արգելվում է եւ որեւէ այլ առարկա արգելվում է: Այսինքն, ավազակապետությունը տեսնելով, որ կրիմինալի միջոցով չի կարողանում իր նպատակներին հասնել, գործի է դնում ՙօրենքը՚:

Ես ցանկանում եմ հայտարարել հետեւյալը. ինձ պատժախուց են տարել արդարադատության նախարարության կողմից իմ մասին անարգել ստեր տարածելու համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լածիրակի իմ վերաբերյալ արած բոլոր հայտարարությունները առնվազն 70 տոկոսով սուտ են:

scroll back to top
 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի առթիվ

20/11/10

Սիրելի՛ բարեկամներ,

Հարգելի՛ հյուրեր, Ուրախ եմ ներկա գտնվելու Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված այս տոնակատարությանը և 4-րդ համագումարին: Շնորհավորում եմ ձեզ հոբելյանի կապակցությամբ: Տասը տարին բավարար չէ, որպեսզի մարդը չափահաս կոչվի: Սակայն կազմակերպության համար այն բավարար ժամկետ է, որպեսզի դրսևորվեն նրա կարողությունները: Սա ձեր առաջին, բայց և պարտավորեցնող հոբելյանն է, որը վկայում է կազմակերպված ու կանոնակարգված աշխատանքի, ինչպես նաև համախմբվածության մասին:

Մենք մշտապես հետևում և առանձնահատուկ կարևորություն ենք տալիս ձեր նվաճումներին ու խնդիրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում աշխարհի ամենաստվար հայկական համայնքը: Դրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամրացող հակական կազմակերպությունը` Ռուսաստանի հայերի միությունը, ձգտում է միշտ լինել համահայկական նախաձեռնությունների առաջամարտիկների շարքում:

scroll back to top
 

Էջ 9 - 14
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner