«Ցավակցում եմ». Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին`օգնություն առաջարկելով

23/10/11

Լուսանկարը` usatoday.netՊետական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առկա ավերածությունների, զոհերի և փլատակների տակ մնացած մարդկանց մասին: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ և հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն և անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»:

Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Հաղորդվում է բազմաթիվ ավերածությունների, զոհերի եւ վիրավորների մասին:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:

Երկրաշարժը 3-5 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ ՀՀ տարածքում` առաջացնելով խուճապ բնակչության շրջանում:

ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հորդորել է բնակչությունը խուճապի չմատնվել, սակայն պահել զգոնությունն ու զգուշավորությունը:

Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner