|
30/03/10 |
|
Թուրքիայի վարչապետի հերթական հայտարարությունը Թուրքիայում բնակվող հայերի մասին կրկին մեծ աղմուկի առիթ է հանդիսացել:
Մարտի 29-ին գերմանական Der Spiegel թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ եթե սփյուռքը շարունակի իր ճնշումները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, թուրքական իշխանությունները երկրից կվտարեն ապօրինի բնակվող հայերին: «Թուրքիայում կան հայեր, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, սակայն կան նաև ապօրինի միգրանտներ։
Մինչ այժմ մենք չենք դիտարկել վերջիններիս արտաքսելու հարցը, սակայն եթե սփյուռքը շարունակի ճնշում գործադրել, մենք կարող ենք պատկերացնել, որ ունակ ենք դրան»,- ասել Էրդողանը:
Սա վարչապետի առաջին նման հայտարարությունը չէ: Մարտի 17-ին Էրդողանը բրիտանական BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե կարող է իր երկրից վտարել 100.000 միգրանտ հայերին, ինչն առաջ էր բերել ոչ միայն առաջադեմ թուրքական լրատվամիջոցների, այլև միջազգային հանրության դժգոհությանն ու քննադատությանը:
|
|
26/03/10 |
|
Հայ-թուրքական վիճահարույց հարաբերություններին և արձանագրությունների վավերացման քննարկումներին զուգահեռ` Երևանում մարտի 25-ին մեկնարկած արդեն երկրորդ թուրքական ֆիլմերի փառատոնը, ըստ կազմակերպիչների, մշակութային կամրջի դեր է կատարելու երկու հարևանների միջև:
Ի պատիվ Հրանտ Դինքի հոդվածներից մեկի «23,5» անվանումը կրող եռօրյա փառատոնը կազմակերպվել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ջանքերով: Փառատոնի կայացմանն աջակցել է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:
|
|
16/02/10 |
|
Անցյալ շաբաթավերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ ուղարկված հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները կարգավորող արձանագրությունները երկուշաբթի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ դրվելուց հետո էլ տարաբնույթ կանխատեսումների տեղիք տվեցին` «փակուղում» հայտնված հարաբերությունների ընթացքի մասին:
«Միջազգային հարցեր-պայմանագրեր կան այս պահին, որոնք յոթ տարի չեն ընդգրկվել առօրյայում, այնպես որ, արձանագրությունների ճակատագիրը մեծ հաշվով կախված է Թուրքիայի վավերացումից: Գնդակը նրանց դաշտում է»,- «Մեդիալաբին» ասում է իշխանական կուալիցիայի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը համոզված է, որ վերջնաժամկետների մասին խոսելն այս դեպքում տեղին չէ:
Նա ասում է, որ պետք է հետևել գործընթացներին` ճշտելու` դրական ուղղությա՞մբ են զարգանում, լճացե՞լ են, թե՞ հետընթաց են ապրում:
|
|
12/01/10 |
|
Մինչ երեքշաբթի` հունվարի 12-ին, բազմաթիվ մարդիկ «Ո´չ մի զիջում թուրքերին», «ՍԴ, մերժի´ր հակասահմանադրական արձանագրությունները» պաստառներով ոստիկաններով շղթայված սահմանադրական դատարանի շենքի մոտ պիկետ էին անում, վերջին ամիսներին մեծ աղմուկ բարձրացրած հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, ՍԴ որոշմամբ, ճանաչվեցին սահմանադրական:
«Ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»,- նշվեց սահմանադրական դատարանի հրապարակած որոշման մեջ, որն ուժի մեջ մտավ հայտարարության ընթերցման պահից:
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարների` երկկողմ հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին արձանագրությունները ներկայացրեց ՍԴ` երկրի Սահմանադրությանը համապատասխանության հաստատման նպատակով:
|
|
09/01/10 |
|
Ամիսներ շարունակվող հավասարակշռված ելույթներից հետո տարեվերջին հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների և հայտնի արձանագրությունների շուրջ Հայաստանի նախագահի ու վարչապետի կոշտացած դիրքորոշումը, ըստ որոշ վերլուծաբանների` «դժվար ընթացքի» ազդակ է, ինչը կարող է հանգեցնել գործընթացի կասեցմանը: «Կարծում եմ` պրոցեսը կասեցված է,- «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: - Իշխանություններն ուշ ընկալեցին` ի´նչ է իրականում տեղի ունենում, բայց լավ է ուշ, քան երբեք»:
Միջազգային հանրության կողմից ջերմորեն խրախուսվող հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որի շուրջ երկկողմանի համաձայնություն բերվեց հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայտնի արձանագրություններով, թեև երկու երկրներում էլ բողոքի ալիք բարձրացրեց, սակայն ամիսներ շարունակ «նախապայմաններով» խոսող Թուրքիայի իշխանություններին Հայաստանի կողմից հակադարձ եղավ միայն դեկտեմբերին:
Հայտնի թուրքագետ, վերլուծաբան ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ չնայած իշխանությունների կտրուկ հայտարարություններին` Հայաստանի դիրքորոշման առումով փոփոխություն տեղի չի ունեցել:
|
|
11/10/09 |
|
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները, ըստ քաղաքական վերլուծաբանների, կարող են սրել Հայաստանի ներքաղաքական առանց այն էլ լարված վիճակը, որն առավելապես թեժացել է վերջին շաբաթներին` փողոց հանելով հազարավոր բողոքավորների:
«Ի՞նչ տոն, երբ ժողովրդի կարծիքի վրա թքած ունեն,- «Մեդիալաբին» ասում է 60-ամյա տաքսիստ Համազասպ Մանուկյանը: - Ո՞վ լսեց, ո՞վ բանի տեղ դրեց մարդկանց արձանագրությունները ստորագրելուց առաջ: Այս ամենը ձևականություն էր»:
անուկյանը մատնացույց է անում Երևանի փողոցները զարդարող գույնզգույն տոնական դրոշները, որոնք հոկտեմբերի 11-ին զարդարում են մայրաքաղաքն ի նշան Էրեբունի-Երևան տոնակատարության, մինչդեռ կենտրոնական փողոցները առավոտից փակ են: Նա նշում է, որ դա իշխանությունների կողմից հավելյալ զգուշավորություն է, որ մարդիկ բողոքի ակցիաներ չկազմակերպեն:
|
|
|