Ապտակ, թուքումուր, վիրավորանք. 21-րդ դարի ամենասկանդալային մենամարտը`Կլիչկո-Չեսորա

20/02/12

Բռնցքամարտում վերջին խոշորագույն սկանդալը տեղի էր ունեցել 1998 թվականի հունիսի 28-ին, երբ Մայք Թայսոնը երրորդ ռաունդում անզորությունից կծեց Էվանդի Հոլիֆիլդի ականջը, սակայն շաբաթ  օրը տեղի ունեցած Ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի և անգլիացի Դերեկ Չեսորայի մենամարտ մինչև սկսելը արդեն հասցրեց դառնալ 21-րդ դարի ամենասկանդալային մրցակցություններից մեկը:

Կշռման ընթացակարգից հետո, երբ պետք է կայանար այսպես կոչված “հայացքների մենամարտը” Չեսորայի նյարդերը տեղի տվեցին և վերջինս ապտակեց Կլիչկո ավագին, իսկ անմիջապես մենամարտից առաջ հասցրեց թքել նաև Վիտալիի փորք եղբոր` Վլադիմիր Կլիչկոյի դեմքին, իսկ մենամարտից հետո մամուլի ասուլիսի ընթացքում ձեռնամարտի բռնվել բրիտանացի մեկ այլ բռնցքամարտիկի` նախկին աշխարհի չեմպիոն Դեյվիդ Հեյի հետ և նույնիսկ շշով հարվածել վերջինիս մարզիչի գլխին:

scroll back to top
 

«Ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար ութ զինվոր եմ մեծացնում». 9 զավակ ունեցող գորիսեցիների դժվար կյանքը

07/02/12

«Ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար ութ զինվոր եմ մեծացնում»,-ասում է 9 զավակների հայր, գորիսեցի Արմենը:

Ժողովրդի մեջ ընդունված բարեմաղթանք է` «Յոթը որդով սեղան նստես»: Գորիսում մի ընտանիք կա, որտեղ ոչ թե 7, այլ 8 որդով են սեղան նստում, ու 8 եղբայրների միակ քույրիկն էլ մայրիկի հետ սեղան է գցում…

Այստեղ ռոմանտիկան կանգնեցնենք:

scroll back to top
 

«Հայ Ձմեռ պապ» 2012 . «Միայն թե կարողանամ 5 մետր ինքնուրույն քայլել,ինձ ուրիշ ոչինչ պետք չի»

26/01/12

Նարեկին հանդիպեցինք Հադրութի շրջանից 45 կմ դեպի հյուսիս գտնվող Ծամծոր գյուղում: Նա արդեն պատրաստվում էր դաշտ գնալ. որդին տրակտորի հետ կապված ինչ-որ խնդիրներ ուներ: Այս ամենում արտառոց ոչինչ չէր լինի, եթե Նարեկը հաշմանդամի սայլակին չլիներ:

57-ամյա Նարեկ Ավագյանը ծնվել ու մեծացել է Ծամծորում, այստեղ դպրոց է հաճախել, ապա զորակոչվել խորհրդային բանակ: Բանակից հետո նա մեկնել է Մարտակետ, որտեղ էլ սովորել է մեխանիզատորի արհեստը: «Ամբողջ կյանքս ապրել եմ այստեղ ու մնացածների նման կամավոր մասնակցել եմ արցախյան պատերազմին, տանկիստ եմ եղել»,- ասում է Նարեկը:

scroll back to top
 

«Դավո՛, արի՛, ցիրկն ի՞նչ ա, որ լացում ես. Մեր կյանքն իսկը ցիրկ ա »,- ասում է Սպիտակի բնակիչ Սվետա Ղազարյանը

18/01/12

Բեռնատար մեքենայի խցիկի նման փոքր ու անդուր վագոն-տնակի մարդաշատությունն Արամին շփոթեցնում է: Անօգնական շարժումներ է անում, թրխկալով կպչում է վագոնի փայտե պատին: Մոլորված փորձում է գլխի ընկնել` ինչո՞ւ են անծանոթ մարդկանց ձայներ արձագանքում: 11-ամյա տղան լսողությունն այնպես է լարել, որ կորցրել է տնակի դռան տեղը, որին շոշափելով վարժվելու համար տասնյակ տարի պայքարել է:

scroll back to top
 

«Իմանաս՝ դուրսը չտենք մնալ». բազմազավակ ընտանիքը` սահմանին

09/01/12

Տունը, որտեղ բնակվում է Կարեն և Սուսան Մադաթյանների յոթ հոգանոց ընտանիքը, ադրբեջանցիների դիրքերից չի երևում, բայց նրանք ապրում են սահմանի բոլոր տագնապները։ «Լինում են, ամեն օր էլ կրակոցներ լինում են,-ասում է Կարենը,-ուղղակի մեր տեղը փոս ա, գյուլեքը գալիս, մեր վրովն են անց կենում»։

Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչը նշված անհանգստությունից ու տագնապից բացի՝ մի խնդիր էլ ունի. սեփականաշնորհված հողերը ադրբեջանցիների նշանառության տակ լինելու պատճառով չեն մշակվում։ Եվ ուրեմն՝ գյուղում ապրելով՝ վազաշենցին գյուղացի էլ չի։

scroll back to top
 

Վաղ ամուսնություն. եզդիական համայնքի ավանդույթները ստիպում են դեռահաս աղջիկներին լքել դպրոցը եւ ամուսնանալ

02/01/12

Մուշական գյուղի տասնհինգամյա բնակչուհի Սոնա Ամոյանն իր հարսանեկան զգեստով ցուրտ նոյեմբեր ամսվա 7-ին երեսուն րոպեից ավելի բոբիկ կանգնած էր սառը սենյակի հատակին ու հյուրերի մոտ ամաչում էր ասել, որ մրսում է:

Հարսանիքի օրը նորահարսը փեսացուի ազգականների ներկայությամբ չի կարող խոսել, նստած մնալ կամ ուտել. այդպես է պարտադրում եզդիների հարսանեկան ավանդույթը:

scroll back to top
 

Ամանորի հայկական համը. ավանդական ուտեստները զարդարում են նոր տարվա սեղանը

25/12/11

Նավասարդը հայ ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է: Տարբեր ժամանակներում հայ ընտանիքները տարբեր կերպ են տոնել այս տոնը, սակայն միշտ էլ սեղանները լի են եղել բազմազան ուտեստներով, իսկ նորի ու լուսավորի սպասումները չեն փոխվել:

Ազգագրագետ Հարություն Փանոսյանն ասում է, որ ամանորի շեմին միշտ էլ հայոց մոտ ընդունված է եղել մեծ պատրաստություն տեսնել տոները դիմավորելու համար:

«Մառանները լցված էին անուշեղենով, ուտեստներով: Տանտիկիններն ուրախությամբ բաժանում էին անուշեղենը և զվարճացնում երեխաներին»,- «Մեդիալաբին» ասում է Հարություն Փանոսյանը:

scroll back to top
 

«Անարդարությունը չեմ կարող հանդուրժել». «Փարիզյան սուրճի» սեփականատերը վիրավորված ու դառնությամբ է հեռանում Հայաստանից

22/12/11

Այս տարվա հոկտեմբերի 18-ին Tert.am կայքը տեղեկացրեց. «Լուրերը, թե «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը վաճառում է ընկերությունը և հեռանում Հայաստանից, իրականությանը չեն համապատասխանում»: Մեր հարցազրույցը Վալերի-Աշխեն Գործունյանի հետ բացահայտում է իրականությունը և նույնիսկ վեր հանում որոշ սենսացիոն մանրամասներ:

scroll back to top
 

Սահմանից այս կողմ. չնայած խնդիրներին` Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերի բնակչությունն ավելանում է

21/12/11

Պատերազմական օրերից քարերով պատված, երբևէ ասֆալտ չտեսած, հողածածկ ու խորդուբորդ, ինքնաշեն ճանապարհը ու այն հաղթահարել փորձող հնամաշ ավտոբուսը տանում են դեպի Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղ:

Սահմանամերձ այս գյուղում ապրում է 243 մարդ` 83 ընտանիք: Ղարաբաղյան հակամարտության պատերազմական տարիներին գյուղը գրեթե ամբողջությամբ ավերվել էր: Հրադադարից հետո Վարդաձորը, ինչպես Ղարաբաղի գյուղերի մեծամասնությունը փորձում է վերգտնել իրեն:

scroll back to top
 

Դաժան հիվանդություն. Հայաստանում թմրամոլների թիվը տարեցտարի աճում է, կախվածությունը ստիպում է կիրառել «բենզինով խառնած հաբեր»

21/12/11

40-ամյա Արտյոմ Սարգսյանը բնակվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Երիտասարդ տարիներին նա շատ է կանեփ (մարիխուանա) ծխել, սակայն երբևէ մտքով չի անցել բուժում ստանալ` խուսափելով հարեւանների կարծիքներից.

«Այսօր արդեն գիտակցում եմ, որ կյանքս կորցրել եմ, չունեմ կին, երեխաներ, իմ տարիքի մարդկանց երեխաներն արդեն դպրոց են գնում, իսկ ես նոր եմ հասկանում, թե ինչ եմ արել կյանքիս հետ, և թեև այսօր ավելի քիչ կամ գրեթե թմրանյութ չեմ ծխում, բայց ինձ էլ ով աղջիկ կտա, որ լավ հայր դառնալու հույսեր փայփայեմ»,- հուսահատ ասում է նա:

scroll back to top
 
ՍկիզբՆախորդ12345678910ՀաջորդՎերջ

Էջ 1 - 20
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե