«Երևի Քիմ Քարդաշյան պետք է ըլլայի, որ զիս մի բանի տեղ դնեին». հայ կինոռեժիսորի` աշխարհում մեծ համբավ վայելող ֆիլմը վերջապես Հայաստանում է

18/04/12

«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմից1915 թվականի Հայոց ցեղասպանության հետքերի մասին պատմող շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարտալյանի «ՏԱՏԻԿԻ ԴԱՋՈՒԱԾՔՆԵՐԸ» ֆիլմը ապրիլի վերջին վերջապես կցուցադրվի Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում:

Օսմանյան Թուրքիայի հայատյացության ու իրականացրած եղեռնի նկարագիր այս ֆիլմում Խարտալյանը ցույց է տվել իր տատի և այլ 300.000 հայուհիների ստրկության դաջվածքները: Ռեժիսորի տատը 1915-ին 12 տարեկան էր, երբ թուրքերը որպես սեփականության նշան դաջվածքներ արեցին նրա մարմնի` գլխի, դեմքի, ձեռքերի վրա:

Հանրահայտ ֆիլմը ապրիլի 23-ին կցուցադրվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, ապրիլի 25-ին` Վանաձորում, 26-ին՝ Գյումրում, իսկ ապրիլի 28-ին «կուղևորվի» Ստեփանակերտ: Խարտալյանը ներկա կլինի բոլոր ցուցադրություններին:

scroll back to top
 

«Կատարյալ գեղեցկություն չի լինում». ըստ «Միսս Հայաստան 2012»-ի, հայ աղջիկները գեղեցկացել են

17/04/12

Աննա ԱռաքելյանըՆերգրավվել բնապահպանմական միջոցառումներում, բարեգործական շրջայցեր կատարել Հայաստանի ողջ տարածքով, ինչպես նաեւ ներկայացնել Հայաստանը «Միսս աշխարհ 2012» մրցույթին. սրանք են «Միսս Հայաստան 2012»-ի տիտղոսակիր 20-ամյա Աննա Առաքելյանի գալիք տարվա առաջնահերթությունները:

«Կատարյալ գեղեցկություն չի լինում»,- ասում է նա: Իրեն էլ անթերի չի համարում. «Յուրաքանչյուր մարդ ունի իր թերությունները, պարզապես պետք է աշխատես ինքդ քեզ վրա ու շտկես դրանք»:

Ինքն իրեն, աշխարհին ու Հայաստանին իր առավելություններն ապացուցալու թերեւս ամենամեծ մարտահրավերն է «Միսս աշխարհ 2012»-ը:

scroll back to top
 

Կյանքն առանց ցավի. Հայաստանում պայքարում են մարդկանց կյանքի վերջին ժամանակաշրջանը նվազ ցավոտ դարձնելու համար

17/04/12

Օրենսդրության անկատարության պատճառով ծանր հիվանդություն ունեցող հազարավոր հայաստանցիներ աշխարհում վաղուց հասանելի բժշկական օգնություն չեն ստանում, ու քանի դեռ պետությունն առաջին քայլերն է ձեռնարկում մարդկանց ցավը մեղմելու համար, քաղաքացիական հասարակությունը ակտիվ քարոզարշավ է սկսել այդ մարդկանց ցավը մեղմելու համար:

«Կյանք առանց ցավի» նախաձեռնության անդամները բարձրաձայում են` Հայաստանում բավարար չափով ցավամոքիչ մորֆին կա, սակայն այն հասնում է միայն 80-90 հիվանդի` բժիշկների տեղեկացված չլինելու և օրենսդրական բացերի պատճառով:

Սյուզաննա Հովհաննիսյանը քաղցկեղից երկու հարազատ է կորցրել, ու նրանցից ոչ մեկն անհրաժեշտ բժշկական խնամք չի ստացել ու կյանքից հեռացել է` մինչև վերջին վայրկյանը ցավ զգալով: Հիմա նա պայքարում է, որ Հայաստանը պաշտոնապես ընդունի պալիատիվ խնամքը ծանր դրության մեջ գտնվող հիվանդների համար:

scroll back to top
 

Տունս քանդեցին . «Մեր քաղաքից շատ էջեր են պոկվել, մնացել է մեկ, երկու գլուխ, որոնք փորձում ենք պահպանել»

17/04/12

Ապրիլի 16-ին Երեւանի պատմության թանգարանում անցկացված «Կառուցենք առանց քանդելու» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին երևանյան հին շենքերի պահպանման ուղղված ճարտարապետական լուծումներ, դրական արձագանքի արժանացան ՀՀ վարչապետի, քաղաքապետի, մշակույթի նախարարի և գլխավոր ճարտարապետի կողմից:

Նախագծի համահեղիանակ Ժիրայր Ավանյանը նշում է, որ կառավարության ներկայացուցիչները, դրական արձագանքելով այս նախագծին, որոշում կայացրեցին հետագա կառուցապատման աշխատանքերում հին շենքերը չքանդելու:

Ցուցահանդեսի «Տունս քանդեցին» սրահում ներկայացված էին արխիվային լուսանկարներ 19-րդ դարավերջին եվ 20-րդ դարասկզբին պատկանող հին Երեւանի շենքերից, ինչպես նաեւ Արամի, Աբովյանի, Բուզանդի և Ամիրյանի փողոցների վրա վերջին տասնամյակում քանդված հին պատմամշակութային շենքերի լուսանկարները:

scroll back to top
 

Պահպանելով պատմական Երեւանը. «Կառուցենք առանց քանդելու» ցուցահանդեսն առաջարկում է իր լուծումները

15/04/12

Նորակառույց շենքերի կողքին Երևանի հին, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանմանն ուղղված ճարտարապետական լուծումներ է ներկայացնում ապրիլի 16-ին Երևանի պատմության թանգարանում կայանալիք «Կառուցենք առանց քանդելու» ցուցահանդեսը:

scroll back to top
 

Թուրք ու դավաճան, սպառնալիքներ ու ձվեր. Գյումրիում կայանալիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնը տապալվեց, հաջորդ կանգառը Վանաձո՞ր

13/04/12

Լուսանկարը՝ «Առավոտ» օրաթերթ«Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը համոզված է, որ «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շուրջ տեղի ունեցած աղմուկը ունի քաղաքական եւ ոչ թե ազգային անվտանգության ենթատեքստ:

Տեղեկացնենք, որ այսօր աղմկահարույց արձագանքներից, վիրավորանքներից եւ մի քանի տարի տեւած շարունակական ձախողումներից հետո, Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը այսօր Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբում պետք է անցկացվեր ադրբեջանական ֆիլմերի փառատոն:

Փառատոնը տապալվել է, իսկ Վանյանին ոստիկանության աշխատողների օգնությամբ կարողացել են մի կերպ տեղափոխել Երեւան, քանի որ մամուլի ակումբի առջեւ բողոքող ժողովուրդը պատրաստ էր ամեն ինչի:

scroll back to top
 

Պատուհանից այն կողմ. հաշմանդամություն ունեցող երեխաները զրկված են դպրոց գնալու հնարավորությունից

11/04/12

Կոտայքի մարզի Արամուս գյուղի 8-ամյա բնակիչ Գագիկ Հունանյանը, ամեն անգամ դպրոցականներ տեսնելով, ծնողներին հարցնում է, թե երբ է ինքը դպրոց գնալու: Տեղաշարժվելու խնդիր ունեցող Գագիկը ստիպված է տանը կրթություն ստանալ:

scroll back to top
 

«Միսս Հայաստան 2012»-ի հաղթո՜ղ է ճանաչվում. մեծ աղմուկի արժանացած մրցույթը՝ «դժվար ու բարդ ընտրությամբ»

09/04/12

Լուսանկարը՝ http://www.copypaste.am«Ճաշակին ընկեր չկա» կարգախոսով հայ աղջիկներն այս տարի վերջապես հնարավորություն ունեցան 4 տարվա դադարից հետո ներկայանալու եւ ի ցույց դնելու իրենց ողջ գեղեցկությունը «Միսս Հայաստան 2012» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթի նախընտրական փուլին:

Մրցույթը Հայաստանում մեծ աղմուկ էր բարձրացրել եւ սոցիալական ցանցերում եւ Youtub-ում քննարկման ու քննադատությունների առիթ դարձել՝ կապված որոշ մասնակիցների մեղմ ասած գեղեցկության մրցույթին անհամապատասխան արտաքին տվյալների հետ:

Հանրապետության տարբեր մարզերի ավելի քան 200 մասնակիցներից՝ արժանի-անարժան լինելը այնուամենայնիվ որոշել են ոչ թե քննադատություններն ու մեկնաբանություններն, այլեւ ժյուրին, եզրափակիչ փուլ անցկացնելով ընդամենը 18-աղջիկներին:

scroll back to top
 

Ճակատագիր. «Իսկ նրան գորովանքով պահում էին աղջիկները, որոնցից, որպես անցանկալիներ, հրաժարվում են մինչ լույս աշխարհ գալը»

05/04/12

Դեռ չհասցրած Գորիս-Երևան ճանապարհը հաղթահարելու մտքին հարմարվել, կողքիս նստած երիտասարդ աղջիկը ձեռքն արագ բերանին տանելով ու արմունկիս խփելով հասկացրեց, որ վարորդին ասեմ՝ արգելակի մեքենան:

Սովոր տեսարան էր:

Մի քանի րոպեից, իմ օգնությունից հրաժարված աղջիկը, կրկին մեքենայում էր: Քիչ սփրթնած էր, բայց ասաց, որ կարող ենք շարունակել:

Մեր քառյակը լրացնում էին տխուր առիթով մայրաքաղաք մեկնող տարեց ամուսիններ, որոնք համերաշխ ննջում էին: Միակ «խոսողը» Թաթան էր…

Աղջիկը հաճախ էր հեռախոսը ականջին տանում ու համարյա շշուկով խոսում: Զգում էի, որ մի չհաղթահարվող անհանգստություն նրան ուղեկցում է: Գազալիցքավորման կետում իջանք: Մառախուղ էր ու մանրիկ՝ գորիսյան անձրև էր տեղում: Մտանք փոքրիկ սրահ: Նրան էլ սուրճ առաջարկեցի: Հրաժարվեց: Նստեց իմ հարևանությամբ: Կրկին հեռախոսը զանգահարեց.

«Չէ’, ասում եմ՝ չէ’, մերը ե՞ս եմ, չե’մ ուզում, ասում եմ՝ գնալու եմ: Որ իմ ուզած եղավ, վաղը հետ եմ գալու: Չվախենաս: Ա’յ կնիկ, հասկանո՞ւմ ես՝ էս դարում՝ երեք աղջիկ…Դե լավ, պրծանք, է~հ, երազն ինչ կապ ունի է, որ երազով լինի…»:

scroll back to top
 

Ճակատագիր. «Տեր Աստված, միթե՞ երջանկությունը նաև ինձ համար է»

22/03/12

-Բարև ձեզ, դուք երևի ինձ չեք էլ հիշում: Ես Սիրանի թոռն եմ` Սերինեի աղջիկը: Իմ տատը, ծնողներիցս հետո, հիշում եմ, երբ խնդիր էր ունենում, գալիս էր ձեզ մոտ, ասում էր, որ ձեր մայրը նրա աշխատանքային ընկերուհին է եղել: Ես նրա հետ հաճախ եմ եղել ձեր տանը,-մի տեսակ արագ-արագ, ասես, իր` մեր զանգի կոճակի սեղմելն արդարացնելու համար, ասաց շեմին կանգնած, դալուկ դիմագծերով աղջիկը:

scroll back to top
 

Էջ 2 - 22
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner