Ծանր խաչ Թուրքիայի համար. տեխնիկական խնդի՞ր, թե՞ մարտահրավեր

10/09/10

Մինչ տուրիստական գործակալությունները շարունակում են գայթակղիչ առաջարկներ ներկայացնել` դեպի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագը, թուրքական կողմի հայտարարությունը առանց խաչի արարողության մասին շատերին մոլորության մեջ է գցել` չեղյալ հայտարարելով ամրագրումներն ու այցելությունը Արևմտյան Հայաստանի Վանի նահանգ:

Թեև նախապես հայտարարվել էր, որ պատարագի օրը եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի, սակայն սեպտեմբերի 3-ին թուրքական Dogan գործակալության հաղորդագրության համաձայն` Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե տեխնիկական պատճառներով չեն կարող եկեղեցու գմբեթին տեղադրել 200 կիլոգրամ կշռող խաչը, քանի որ այն «շատ ծանր» է:

Թուրքական կողմի հայտարարությունն է´լ ավելի է թեժացրել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու շուրջ խոսակցություններն ու պարսավելի դարձրել Թուրքիայի վարած քաղաքականությունը, իսկ եկեղեցում մատուցվելիք պատարագը որակվել է թատերական ներկայացում` հանդուրժողականություն ցույց տալու նպատակով:

scroll back to top
 

Վատ տարի ծիրանի բերքի համար. մինչ մասնագետները ճշտում են վնասի չափերը, հուսահատ գյուղացին ակնկալիքներ չունի

23/06/10

Հայաստանի արեւահամ ծիրան այս տարի շատերին անհասանելի կլինի` բերքի ծավալների կտրուկ անկման եւ դրան զուգահեռ գնաճի պայմաններում:

Ծիրանի գներն աճել են ավելի քան 3-8 անգամ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի` 300-ի փոխարեն`  հասնելով մինչեւ 1000-2500դրամի:

«Այս տարի ծիրանի հարցը բարդ է… նման բարձր գների դեպքում շատերը չէ, որ կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ,- «Մեդիալաբին» ասում է Երեւանի կենտրոնական շուկայում` գնորդներից մեկը,-Ո՞վ է տեսել էսպիսի բան. Հայաստանում բանանն ավելի էժան է` /600-700  դրամ/, քան ծիրանը»:

Ի տարբերություն անցյալ տարվա, երբ ծիրանի բերքի առատությունից եւ գների մատչելիությունից Հայաստանի շուկաները պայթում էին, այս տարի ըստ մասնագետների ծիրանի բերքի առնվազն կրկնակի կրճատումը դժվարին իրավիճակ է ստեղծվել թե արտահանման եւ թե ներքին սպառման շուկայի համար:

scroll back to top
 

Հարձակում. հայ-թուրքական սահմանի առճակատումը կապվում է պետերբուրգյան հանդիպման հետ

19/06/10

Հայաստանում փորձագետները եւ քաղաքական գործիչները ուղիղ կապ են տեսնում նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի առճակատման եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պետերբուրգյան հանդիպումից դժգոհ, հապշտապ հեռանալու մեջ` որակելով տեղի ունացածը որպես ադրբեջանական կողմի հերթական սադրանք:

«Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար», – հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը` նշելով, որ գործողությունը ակնհայտորեն նախապես մտածված ու ծրագրված է եղել:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունիսի 17-19-ը աշխատանքային այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ ամենամյա միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված էր նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

scroll back to top
 

Ռոքերների դրախտ. Սերժ Թանկյանի երեւանյան մենահամերգը` օգոստոսի 12-ին

17/06/10

Օգոստոսի 12-ին ռոքի սիրահարները հնարավորություն կունենան լսելու «System of a Down» խմբի նախկին մեներգիչ, հանրահայտ Սերժ Թանկյանին` Երեւանի «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում:

Այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ, կազմակերպիչներն հայտարարել են, որ համերգը կընթանա  շքեղ ձայնային եւ լուսային էֆեկտների ուղեկցությամբ: Տոմսերի գները կտատանվեն 4-50.000  դրամի սահմաններում:

«Բացի հունիսին Եվրոպայում Elect the Dead Symphony շրջագայությունը, մենք նախատեսում ենք նվագախմբային նվագակցությամբ մենահամերգներ օգոստոսին` Հունաստանում եւ Հայաստանում…»,- ասել էր Թանկյանը դեռեւս ամիսներ առաջ:

scroll back to top
 

Արա Պապյան.Պետք է որսալ հաջողության պահը, կամ կոչ Հայաստանի գործարարներին

16/06/10

Նրանք, ովքեր եղել են Նիդերլանդներում կարող են վկայել, որ հոլանդական փայտե կոշիկների վաճառքը ինչ մեծ եկամուտ է բերում այդ երկրին:

Այդ ոլորտը հազարավոր արհեստավորիների համար ապահովում է կայուն աշխատանք: Փայտե կոշիկն այսօր զուտ հուշանվեր է, սակայն խիստ եկամտաբեր հուշանվեր:

Հիմա հերթը մերն է, պետք է որսալ հաջողության պահը: Վերջին օրերին աշխարհի կարևորագույն լրատվամիջոցներն անդրադարձան Հայաստանում գտնած մոլորակի հնագույն կաշվե կոշիկին:

Աննախադեպ գովազդ է կատարվել, գովազդ, որը տասնյակ միլիոնավոր դոլարներով էլ հնարավոր չէր գնել:

Պետք է որսալ հաջողության պահը: Շահում են այն երկրները, որոնք օդից էլ են կարողանում փող սարքել: Ժամանակակից անգլերենով դա կոչվում է capitalization.

scroll back to top
 

Աշխարհի ամենահին կոշիկը չորանում է. գիտնականները մտածում են գտածոն պահպանելու մասին

16/06/10

Հայաստանում հայտնաբերված` աշխարհի ամենահին կոշիկը արդեն սկսել է չորանալ: Այն փրկելու համար անհրաժեշտ է գտածոն կոնսերվացնել: «Երբ 2008-ին մենք հայտնաբերեցինք այդ կոշիկը, այն շատ լավ պահպանված էր։ Կոշիկը պետք է կոնսերվացվի, մանավանդ մենք գիտենք՝ ինչ ձևով։ Սակայն արդեն հիմա այն սկսել է չորանալ։ 10 տարուց մենք այն կկորցնենք, եթե անհրաժեշտ ձևով չկոնսերվացնենք»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ամերիկյան արշավախմբի ղեկավար, հնագետ Գրիգոր Արեշյանը։

Նրա կարծիքով` կոնսերվացման հարցով պետք է զբաղվեն թանգարանը և ՀՀ մշակույթի նախարարությունը։ Հայաստանին կարող են նաև օգնել կաշվե իրերի կոնսերվացման հարցում մասնագիտացած միջազգային տարբեր ինստիտուտները:

Աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում գտնվող Թռչունների քարայր կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լրագրողներին հայտնել է, որ պեղումներն այս տեղանքում սկսվել են  դեռևս 2007 թվականից:

scroll back to top
 

Մարիտե Կոնտրամայտե. լիտվացի բանաստեղծուհու համար Հայաստանից ու հայերենից էն կողմ աշխարհ չկա

16/06/10

Հեռուստացույցի ձայնը բարձր է, իսկ բուխարու մի անկյունում կուչ եկած թմբլիկ կատուն ճպճպացնում է աչքերը: Սլավոնական դիմագծերով կինը մի կողմ է տանում սեղանին շարված գրքերը ու ընդառաջ գալիս.

«Բարով եք եկել,- վարժ հայերենով ներս է հրավիրում նա, մինչ կատուն, առիթից օգտվելով, սկսում է ակտիվորեն ցաքուցրիվ անել բազմոցին դրված թղթերը: - Ոնց որ պարող փիղը, այնպես էլ հայերեն խոսող լիտվուհին, գիտեմ, տարօրինակ է, բայց իմ սերը «Սասունցի Դավիթն» է, իսկ հայերենն ինձ համար իսկական երաժշտություն է»,- ժպտում է նա:

Վիլնյուսի իր բնակարանում լիտվացի հայտնի գրող, բանաստեղծուհի Մարիտե Կոնտրամայտեն` սառը խառնվածքով և չոր շարժուձևերով, լիովին կերպարանափոխվում է, երբ սկսում է խոսել Հայաստանի մասին: Մինչ սեղանին հայտնվում է բալթյան խոտաբույսերով թունդ թեյը, նա շարունակում է անաղարտ հայերենով պատմել իր սիրո պատմությունը:

scroll back to top
 

Թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս: Օտարալեզու դպրոցների օրինագիծը քննադատությունների թիրախ

12/06/10

Մինչ Ազգային ժողովում կշարունակվեն Կառավարության` օտարալեզու դպրոցներ հիմնելու շուրջ կիսատ մնացած թեժ քննարկումները, աղմկահարույց նախաձեռնության դեմ համախմբված հազարավոր քաղաքացիներն անընդունելի համարելով  օրենսդրական փոփոխությունները` պահանջում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը:

«Եթե Արմեն Աշոտյանը չի կարողանում հայալեզու դպրոցի միջավայրում զարգացնել օտար լեզու, ապա պետք է հրաժարական տա»,-հայտարարել է «Մենք դե’մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ  Արամ Ապատյանը:

Մարտի 31-ին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծը կառավարությունում  հավանության է արժանացել:  Օրինագծով հնարավորություն է ստեղծվում վերաբացել 15 օտարալեզու դպրոց:

scroll back to top
 

Էջեր «Պատերազմի Ավետարանից». Հայկական եկեղեցու հայցն ընդդեմ Ջ. Փոլ Գեթթիի թանգարանի կարող է հասարակական մեծ հնչեղություն ստանալ

11/06/10

Անցյալ շաբաթ` Հայ Առաքելական եկեղեցու` ԱՄՆ արեւմտյան թեմի ներկայացրած հայցն ընդդեմ  Ջ. Փոլ Գեթթի թանգարանի, ըստ վերլուծաբանների հավակնում է բարձր հնչեղություն ստանալ` կրկին անգամ աշխարհին հիշեցնելով Հայոց Ցեղասպանության եւ հայ ժողովրդի կորուստների մասին:

«Դատավարությունը կարող է իսկապես մեծ աղմուկ բարձրացնել»,-«Մեդիալաբին» ասում է վերլուծաբան, թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Հունիսի 1-ին, հայ առաքելական եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ անջատյալ Արեւմտյան թեմը hայց է ներկայացրել Լոս-Անջելեսում գտնվող  թանգարանի դեմ` պահանջելով վերադարձնել ձեռագիր մագաղաթ Զեյթունի Ավետարանի այն 7 էջերը, որոնք «կորցվել կամ գողացվել» են Հայոց ցեղասպանության ժամանակ:

scroll back to top
 

Ինքնասպանությո՞ւն. Հրանտ Դինքի գործով փաստաբան Հաքան Քարադաղի մահը անպատասխան է թողել բազմաթիվ հարցեր

05/06/10

Հրանտ Դինքի սպանության գործով փաստաբաններից մեկի` ազգությամբ թուրք Հաքան Քարադաղի կասկածելի մահը անպատասխան է թողել բազմաթիվ հարցեր`առաջ քաշելով մահվան պատճառ հանդիսացած նորանոր վարկածներ: Ուրբաթ առավոտյան 40-ամյա Հասան Քարադաղի անկենդան մարմինը իրավապահները հայտնաբերել են Ստամբուլում գտնվող նրա բնակարանում:

Թեեւ դատաբժշկական փորձաքննության նախնական զեկույցի համաձայն, Հաքան Քարադաղն  ինքնասպանություն է գործել` խողովակներից կախվելու միջոցով, սակայն չի բացառվում նաեւ սպանության վարկածը:

«Այնուամենայնիվ, որպես Հրանտ Դինքի գործով փաստաբան , ոստիկանությունը չի բացառում նաեւ սպանության վարկածը,- հավաստի անանուն աղբյուրին վկայակոչելով` գրում է թուրքական «Hurriyet Daily News»:

scroll back to top
 

Էջ 20 - 22
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner