|
20/12/11 |
|
69-ամյա Թոֆիկ Ալիևը հուսահատ է: Նա այլևս չի պատկերացնում, որ կյանքի մնացած տարիներին հնարավորություն կունենա հանդիպելու իր ինը եղբայրներին ու քույրերին, որոնց չի տեսել արդեն մոտ քսան տարի: Վերջին անգամ նա հայրենի գյուղում` հայրական տանը, եղել է պատերազմից առաջ:
Նրա աչքերը թրջվեցին, երբ սկսեց մեծից փոքր թվարկել իր եղբայրներին ու քույրերին`Միրզա, Ֆազիլա, Աղամիրզա, Միրզաաղա, Հագիգաթ, Ռաֆիկ, Թահիր, Ռովշան, Ֆարհադ: Հետո սկսեց ավելի բարձր լացել, երբ հարցրեցի, թե երազում տեսնո՞ւմ է իր հարազատներին:
«Տեսնում եմ Միրզային, հորս ու մորս»,- կոկորդում խեղդելով զգացմունքները` ասաց նա` շարունակելով թեյ լցնել ապակե թափանցիկ բաժակների մեջ, որով սովորաբար թեյ խմում են մահմեդական Արևելքում:
|
|
16/12/11 |
|
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սարուշեն գյուղում է ապրում Գյուլիզար Կասըմովա Մուսա գըզըն, ում գյուղում ճանաչում են որպես Գյուլիզար Գրիգորյան. ամուսնու` Սլավիկ Գրիգորյանի ազգանունն է վերցրել:
Սարուշեն գյուղում Գյուլիզարենց տունը հեշտ է գտնել. փողոցում ում էլ հարցնես` միանգամից ցույց են տալիս ադրբեջանցի կնոջ տունը: Ավելին` իմանալով, որ իրենց գյուղ եկած հյուրն այցելում է Գյուլիզարին, հետաքրքրվում են` կարո՞ղ է դուք նրա բարեկամներից եք:
43-ամյա Գյուլիզարի հարազատները վերջակետ են դրել բոլոր տեսակի հարաբերություններին այն բանից հետո, երբ կինը, դեմ գնալով բարեկամներին, ազգությամբ հայի հետ է ամուսնացել:
|
|
15/03/11 |
|
Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալմազ Սաբիրի Կասումովան թեև ամուսնու ազգանունն է կրում` Անտոնովա, սակայն բոլորը նրան որպես Ալմազ Սաբիրովնա են ճանաչում: Ալմազ Սաբիրովայի կապտականաչավուն աչքերն ամեն անգամ կարոտով ու թախիծով են լցվում, երբ հիշում է ընտանիքի անդամներին:
«Մամաս հայուհի էր, պապաս` ադրբեջանցի, բայց ես ծնվել ու ապրել եմ Ստեփանակերտում, բնիկ էստեղից եմ»,- ասում է նա ու խուսափում քույրերի ու եղբայրների անունները տալուց:
58 ամյա Ալմազն ասում է, որ մանկուց երազել է ռուսաց լեզվի ուսուցչուհի դառնալ և երջանիկ է իր աշխատանքով, ընտանիքով ու թոռներով, սակայն նրա համար կյանքը բաժանվում է երկու շրջանի` մինչև հակամարտությունն ու դրանից առաջ:
|
|
14/03/11 |
|
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում 75-ամյա փոքրամարմին, ժպտերես ադրբեջանուհի Նիզբաթին բոլորը «տյոտյա Լյուսյա» են ասում:
Մոտավորապես կես դար է, ինչ Լյուսյան ապրում է ամուսնու` Շահենի հետ, և ինչպես ինքն է ասում, նրա հետ էլ պատրաստվում է մեռնելու:
«Ինքը հայ ա, ես` ադրբեջանցի: Մի տղա ունենք, որդեգրալ ընք, Երևան ա ապրում,-ասում է 60-ականներին Բաքվի շրջանի Շամախի քաղաքից Ղարաբաղ եկած Լյուսյան: - Հիշում չըմ` պարիկամներիս վերջին անգամ հիբ ըմ տեսալ»:
Իրենց սիրո պատմությունը Շահենն ու Լյուսյան մի քիչ տարբեր կերպ են պատմում: Շահենը հիշում է, որ Լյուսյայի բարեկամները դեմ էին, որ նա հայի հետ ամուսնանա, և իրենք որոշեցին միասին փախչել: Լյուսյան էլ ամուսնու պատմության մեջ մի փոքր ուղղում է կատարում.
|
|
02/03/11 |
|
30-ամյա Թամարը գորիսաբնակ, ծնունդով խնձորեսկցի Լևոն Հարությունյանի և ադրբեջանուհի Թամարայի թոռն է: Նրա սկեսուրը՝ տիկին Ժենյան, երբեք չի թաքցնում հարսի նկատմամբ իր վերաբերմունքը:
«Մինչև ամուսնանալը տղայիս ասում էի՝ տե´ս, հա, մի´ ուշացնի, Թամարին մենակ դու չես տեսնում: Ասեմ, որ մինչ այդ աղջիկս՝ Սաթենիկը, արդեն այդ օջախում հարս էր: Մենք նրանց վաղուց գիտեինք: Տատը շատ ձիգ, պինդ ընտանիք պահող կին էր»,-պատմում է Ժենյան:
Իսկ երբ տիկին Ժենյան խոսեց ազգային պատկանելության մասին, խոսակցությանն արագ միացավ նաև հարսը` Թամարը:
|
|
01/03/11 |
|
Ֆելիքս Ալիևն ու Ջուլիետա Ենոքյանն արդեն 40 տարի է` ապրում են նույն տանը` հաշտ ու համերաշխ, սիրով: Ֆելիքսը նայում է կնոջն ու ծիծաղելով ասում. «Երկու ազգ, որ իրար հետ համերաշխ ապրեն, պետք է իրար հարգեն, չէ՞, Ջուլի´կ: Պիտի համբերատար լինեն ու հանդուրժող»:
63-ամյա Ջուլիետան դեռատի աղջկա նման ամաչում է ու սիրահարված աչքերով նայում ամուսնուն. «Ֆելոս ի~նչ տղա էր ջահել ժամանակ, է~, ամուսնանալուց առաջ ասաց ինձ, որ ադրբեջանցի ա, ես էլ ասեցի` հա, ի՞նչ անեմ, մարդս մարդ լինի»:
Ըստ 2005-ի ուսումնասիրությունների` Հայաստանում հաշվառված ադրբեջանցիների թիվը ընդամենը 29-ն է:
|
|
|