|
18/05/10 |
|
Չնայած պատկերապատման արվեստը /կոմիքսներ/ Հայաստանում թույլ է զարգացած, իսկ գրախանութներում եւ կրպակներում ի տարբերություն շատ երկրների, դժվար է գտնել գունագեղ եւ գրավիչ սրամիտ պատմությունները, այնուամենայնիվ մասնագետները չեն կորցնում հույսը, որ իններորդ արվեստը Հայատանում եւս կարող է ապագա ունենալ:
Նման կարծիքներ հնչեցին օրեր առաջ` Նկարիչների տանը Հայաստանի Պատկերապատման զարգացման ընկերության կողմից, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կազմապերպված թվով երկրորդ Պատկերապատման միջազգային փառատոնի ժամանակ, որին ներկա էին ինչպես տեղական այնպես էլ արտերկրում հայտնի մասնագետներ, կոմիքսների սիրահարներ:
«Սա երկրորդ նման փառատոնն է, և այս անգամ մենք փորձեցինք ամեն ինչ ավելի ծավալուն կազմակերպել, որպիսի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվելու այն արվեստին, որը մեծ մասսայականություն է վայելում Եվրոպայում, Ամերիկայում և ճապոնիայում, որպիսի Հայաստանում այն նույնպես զարգացում ապրի»,-«Մեդիալաբ»-ին ասաց փառատոնի կազմակերպիչներից մեկը` Իրինա Մրյանը:
|
|
03/05/10 |
|
Մինչ ամեն անգամ լրագրողների դեմ ոտնձգություններն ավարտվում են լավագույն դեպքում իշխանությունների` մեղավորներին պատժելու պատրաստակամ, սակայն անարդյունք հայտարարություններով, մայիսի 3-ը` Մամուլի ազատության համաշխարհային օրը, Հայաստանը կրկին անգամ դիմավորում է ազատ խոսքի մտահոգիչ ցուցիչներով:
«Ազատ լրագրողների համար այսօր դրսևորվելու դաշտ չկա։ Խոսքի ազատության ժամանակն օբյեկտիվորեն դեռ չի եկել Հայաստան,- ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` մայիսի 3-ին կազմակերպված ասուլիսի ժամանակ- «Այն պայմաններում, որում ապրում է մեր հասարակությունը առայժմ լրագրողի մասնագիտությունը պիտի լինի վտանգավոր, կամ մենք չենք ունենա լրագրություն, որպես մասնագիտություն»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2009-ի զեկույցի համաձայն Հայաստանում լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների դաշտում «իրավիճակը եւ միտումները չեն կարող տագնապ չհարուցել»:
|
|
30/04/10 |
|
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայում կազմակերպված սգո եւ հարգանքի արարողությունը, որը նաեւ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, շատերի գնահատմամբ ոչ միայն բարի կամքի դրսևորում, այլեւ քաղաքականություն էր:
Ապրիլի 24-ին մի խումբ թուրք մտավորականների նախաձեռնությամբ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կազմակերպված հիշատակի արարողության ժամանակ մի քանի հարյուր մասնակիցներ մոմերով, ծաղիկներով եւ ցուցապաստառներով հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` «Սա մեր ցավն է, այս վիշտը բոլորինս է» կարգախոսով:
Հայ-թուրքական վիճահարույց հարաբերությունների ֆոնին, Հայաստանում, սակայն, բոլորը չեն, որ այս միջոցառման մեջ անկեղծություն են տեսնում:
|
|
25/04/10 |
|
Փակուղում հայտնված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ֆոնի վրա, սպասումներին ի հակառակ, ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառի փոխարեն կրկին հայերեն «Մեծ Եղեռնի» հիշատակումը շատերը փորձում են կապել ոչ թե Օբամայի, այլև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հետ:
Մինչ հազարավոր մարդիկ շարքերով, ծաղիկները ձեռքերին, դանդաղաքայլ հաղթահարում են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը` հարգելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակը, Օբաման, ի հակառակ շատերի սպասումների, խոսել է «95 տարի առաջ սկսված ծանրագույն եղեռնագործության մասին, երբ Օսմանյան կայսրության մայրամուտին 1,5 միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան տեղահանության ճանապարհին»:
«Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության կործանարար էջերից է, և մենք պետք է կենդանի պահենք այդ մասին հիշողությունը՝ ի նշան զոհերի հանդեպ հարգանքի և որպեսզի խուսափենք անցյալի սահմռկեցուցիչ սխալներից»,- ասել է նա:
|
|
09/01/10 |
|
Ամիսներ շարունակվող հավասարակշռված ելույթներից հետո տարեվերջին հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների և հայտնի արձանագրությունների շուրջ Հայաստանի նախագահի ու վարչապետի կոշտացած դիրքորոշումը, ըստ որոշ վերլուծաբանների` «դժվար ընթացքի» ազդակ է, ինչը կարող է հանգեցնել գործընթացի կասեցմանը: «Կարծում եմ` պրոցեսը կասեցված է,- «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: - Իշխանություններն ուշ ընկալեցին` ի´նչ է իրականում տեղի ունենում, բայց լավ է ուշ, քան երբեք»:
Միջազգային հանրության կողմից ջերմորեն խրախուսվող հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որի շուրջ երկկողմանի համաձայնություն բերվեց հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայտնի արձանագրություններով, թեև երկու երկրներում էլ բողոքի ալիք բարձրացրեց, սակայն ամիսներ շարունակ «նախապայմաններով» խոսող Թուրքիայի իշխանություններին Հայաստանի կողմից հակադարձ եղավ միայն դեկտեմբերին:
Հայտնի թուրքագետ, վերլուծաբան ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ չնայած իշխանությունների կտրուկ հայտարարություններին` Հայաստանի դիրքորոշման առումով փոփոխություն տեղի չի ունեցել:
|
|
22/12/09 |
|
Նոյեմբերի առաջին կեսին` Հայաստանում արձանագրված առաջին խոզի գրիպի դեպքից ավելի քան մեկ ամիս անց, չնայած առողջապահության պատասխանատուների` հանգստություն պահպանելու բազմաթիվ հորդորներին և իրավիճակը հսկողության տակ լինելու հավաստիացումներին, խուճապային իրավիճակը չի հանդարտվում:
Հասարակական տրանսպորտում պաշտպանիչ դիմակով մի երիտասարդ կին դժկամությամբ ասում է, թե չի հավատում իշխանությունների պնդումների, իբր իրավիճակը վերահսկելի է:
«Պիտի շատ լավատես լինել` դրան հավատալու համար,- «Մեդիալաբին» ասում է նա: - Ի՞նչ իմանամ` ինչ կլինի մեզ հետ վաղը:
Գոնե այդ դիմակով մի քիչ վստահություն ունեմ, որ օդում վարակ չեմ որսա: Ամեն օր ծանոթներիս մահվան նոր դեպքերի մասին եմ լսում»:
|
|
|