|
24/09/10 |
|
«Թուրքական կողմի կազմակերպած շոու, որը չհասավ իր նպատակին», «խաղ, որում հնարավոր չեղավ ներգրավել Հայաստանին»` այս և նման որակումներ ստացած Թուրքիայի Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կազմակերպված պատարագը, ըստ հայ քաղաքական գործիչների, անհաջողության մատնվեց:
«Թուրքերն իրենց աղվեսային դիվանագիտությամբ ուզում էին աշխարհին ցույց տալ, թե ինչ ժողովրդավարական երկիր են, սակայն չկարողացան մինչև վերջ տանել իրենց շոուն և հաջողության հասնել»,- «Մեդիալաբին» ասում է իշխանական ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: - Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցածը չկայացած շոու էր, ինչին ամբողջ աշխարհն ականատես եղավ»:
Իշխանության ներկայացուցիչն ասում է, որ ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ դեպքերում թուրքական կողմն ապացուցեց, որ պայմանավորվածություններ և խոստումներ խախտելու մեծ վարպետ է:
«Այլ սպասումներ ունենալն ուղղակի միամտություն է»,- ասում է Շարմազանովը:
|
|
24/09/10 |
|
Ռեժիսոր Աստղիկ Մելքոնյանի` Ջավախքի մասին պատմող «Վահե» (Արև)ֆիլմում հաճախ կարելի է տեսնել գյուղում աշխատող կանանց, ծերերի և երեխաների: Ֆիլմի հեղինակների խոսքով` նման կադրեր որսալն ամենևին դժվար չէր. Ջավախքում իրավիճակն այդպիսին է:
Տղամարդիկ ամուսնանալուն պես մեկնում են Ռուսաստան` փող աշխատելու: Երիտասարդներն էլ դպրոցն ավարտելուն պես գալիս են Երևան` սովորելու և մեծ մասամբ չեն վերադառնում:
2009-ին նկարահանված վավերագրական «Վահե» ֆիլմը պատմում է Ջավախքում հայաթափման խնդրի մասին: Տեղի բնակիչները խոսում են իրենց առջև ծառացած սոցիալական և մշակութային խնդիրների մասին, ներկայացնում դժվար առօրյան:
«Երբ հյուրընկալվում էինք Ջավախքում, շատ հաճախ էր պատահում, որ տանը տղամարդ չէր լինում. միայն կանայք ու երեխաներ էին կամ ծեր մարդիկ: Տեղի ժողովուրդը մեծ մասամբ գնում է Ռուսաստան` խոպան»,- «Մեդիալաբին» պատմում է Աստղիկ Մելքոնյանը:
|
|
24/09/10 |
|
Թեև նախօրեին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակմանը, այդուհանդերձ, նրա թեկնածությունը դեռևս վերջնականապես չի հաստատվել:
Նախօրեին Սենատում Բրայզայի թեկնածությունը հաստատվելուց հետո (հանձնաժողովի 19 անդամներից 17-ը կողմ են քվեարկել, դեմ են արտահայտվել միայն երկու հայամետ սենատորներ) դեմ քվեարկած սենատորներից մեկը` Բարբարա Բոքսերը, վետո է կիրառել` արգելափակելով Մեթյու Բրայզայի թեկնածությունը:
Իսկ սա նշանակում է, որ ԱՄՆ Սենատի լիագումար նիստում չի քննարկվելու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման հարցը:
|
|
17/09/10 |
|
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով` Թուրքիայի իշխանությունները մեղավոր են ճանաչվել Հրանտ Դինքի սպանության գործում: Վճռի համաձայն` Եվրոպական դատարանը, Թուրքիային մեղադրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5 կետերի խախտման մեջ, պարտադրել է «Ակոսի» խմբագրապետի ընտանիքին վճարել փոխհատուցում` 105 հազար, իսկ դատական ծախսերի համար` 28 հազար 595 եվրո:
Թուրքագետ Արտակ Շաքարյանի համոզմամբ` Եվրադատարանի որոշումն առանձնապես ազդեցություն չի թողնի Թուրքիայի քաղաքականության վրա: Նա ասում է, որ դատարանի նման որոշումը հինգ տարի առաջ կարող էր ազդեցություն ունենալ, սակայն այսօրվա Թուրքիան, ի տարբերություն տարիներ առաջվա, ձգտում է ոչ թե դեպի Եվրամիություն, այլ ավելի շատ ուղղված է «դեպի Արևելք, դեպի իսլամ, դեպի ազգայնականություն»:
|
|
17/09/10 |
|
«Ժառանգություն» կուսակցության կողմից ԱԺ ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը քննարկումների տեղիք է տվել քաղաքական շրջանակներում: Մինչ հոկտեմբերի 5-ը նախատեսված նախագծի քննարկումը վերլուծաբանները, փորձագետներն ու քաղաքական ուժերը բանավիճում են, թե որքանո´վ է նպատակահարմար և ընդունելի «Ժառանգության» առաջարկը:
«ԼՂՀ ճանաչման մասին նախագիծը մենք դրել ենք որպես հրատապ հարց: Մենք կարծում ենք, որ վերջապես կստեղծվի մի վիճակ, երբ Ազգային ժողովն իր վրա կվերցնի քաղաքական պատասխանատվությունը այդ անորոշ վիճակի համար»,- հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, նախագծի համահեղինակ Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով` Հայաստանում իշխանությունները դեռևս 92 թվականից հրաժարվում են Արցախի ճանաչումն անգամ դիտարկել որպես ԱԺ քաղաքական օրակարգում առկա գործոն:
|
|
10/09/10 |
|
Մինչ տուրիստական գործակալությունները շարունակում են գայթակղիչ առաջարկներ ներկայացնել` դեպի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագը, թուրքական կողմի հայտարարությունը առանց խաչի արարողության մասին շատերին մոլորության մեջ է գցել` չեղյալ հայտարարելով ամրագրումներն ու այցելությունը Արևմտյան Հայաստանի Վանի նահանգ:
Թեև նախապես հայտարարվել էր, որ պատարագի օրը եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի, սակայն սեպտեմբերի 3-ին թուրքական Dogan գործակալության հաղորդագրության համաձայն` Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե տեխնիկական պատճառներով չեն կարող եկեղեցու գմբեթին տեղադրել 200 կիլոգրամ կշռող խաչը, քանի որ այն «շատ ծանր» է:
Թուրքական կողմի հայտարարությունն է´լ ավելի է թեժացրել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու շուրջ խոսակցություններն ու պարսավելի դարձրել Թուրքիայի վարած քաղաքականությունը, իսկ եկեղեցում մատուցվելիք պատարագը որակվել է թատերական ներկայացում` հանդուրժողականություն ցույց տալու նպատակով:
|
|
23/06/10 |
|
Հայաստանի արեւահամ ծիրան այս տարի շատերին անհասանելի կլինի` բերքի ծավալների կտրուկ անկման եւ դրան զուգահեռ գնաճի պայմաններում:
Ծիրանի գներն աճել են ավելի քան 3-8 անգամ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի` 300-ի փոխարեն` հասնելով մինչեւ 1000-2500դրամի:
«Այս տարի ծիրանի հարցը բարդ է… նման բարձր գների դեպքում շատերը չէ, որ կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ,- «Մեդիալաբին» ասում է Երեւանի կենտրոնական շուկայում` գնորդներից մեկը,-Ո՞վ է տեսել էսպիսի բան. Հայաստանում բանանն ավելի էժան է` /600-700 դրամ/, քան ծիրանը»:
Ի տարբերություն անցյալ տարվա, երբ ծիրանի բերքի առատությունից եւ գների մատչելիությունից Հայաստանի շուկաները պայթում էին, այս տարի ըստ մասնագետների ծիրանի բերքի առնվազն կրկնակի կրճատումը դժվարին իրավիճակ է ստեղծվել թե արտահանման եւ թե ներքին սպառման շուկայի համար:
|
|
21/06/10 |
|
Չնայած բազմաթիվ բողոքներին և դժգոհություններին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այնուամենայնիվ, արժանացավ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոն հետազոտական կենտրոնի (think-tank) մրցանակին:
Եթե այս իրադարձությունը հայերիս համար կարելի է գնահատել որպես միջադեպ` ցավալի ու անցանկալի, սակայն այնուամենայնիվ միջադեպ, ապա այն լուրջ հարված է ամերիկյան վերլուծական կենտրոնների վարկին:
Ցանկացած վերլուծական կենտրոնի հիմնական արժանիքը նրա ինքնուրույնությունն է, այսինքն անկախ վերլուծություններ և անաչառ կանխատեսումներ անելու ունակությունը:
|
|
19/06/10 |
|
Հայաստանում փորձագետները եւ քաղաքական գործիչները ուղիղ կապ են տեսնում նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի առճակատման եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պետերբուրգյան հանդիպումից դժգոհ, հապշտապ հեռանալու մեջ` որակելով տեղի ունացածը որպես ադրբեջանական կողմի հերթական սադրանք:
«Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար», – հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը` նշելով, որ գործողությունը ակնհայտորեն նախապես մտածված ու ծրագրված է եղել:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունիսի 17-19-ը աշխատանքային այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ ամենամյա միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված էր նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
|
|
17/06/10 |
|
Օգոստոսի 12-ին ռոքի սիրահարները հնարավորություն կունենան լսելու «System of a Down» խմբի նախկին մեներգիչ, հանրահայտ Սերժ Թանկյանին` Երեւանի «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում:
Այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ, կազմակերպիչներն հայտարարել են, որ համերգը կընթանա շքեղ ձայնային եւ լուսային էֆեկտների ուղեկցությամբ: Տոմսերի գները կտատանվեն 4-50.000 դրամի սահմաններում:
«Բացի հունիսին Եվրոպայում Elect the Dead Symphony շրջագայությունը, մենք նախատեսում ենք նվագախմբային նվագակցությամբ մենահամերգներ օգոստոսին` Հունաստանում եւ Հայաստանում…»,- ասել էր Թանկյանը դեռեւս ամիսներ առաջ:
|
|
|