«Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով».Տարոն Մարգարյանի հայտարարությունը

22/02/12

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան վերջին օրերին համակ ուշադրության կենտրոնում հայտնված Մաշտոցի այգում ծավալվող իրադարձությունների: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

scroll back to top
 

Ձեր քվեն արժե առնվազն 1 200 000 դրամ կամ ավելի քան 3000$. մտորումներ քվեների առևտրի մասին

15/02/12

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները հօդս ցնդեցրին այն դիտողությունները, որ քաղաքացիական հասարակությունը այժմ առավել կայացած է և դժվար կլինի ընտրակաշառքների, զանազան խոստումների և նվիրատվությունների միջոցով քվեներ ստանալ: Համացանցում շրջանառվող տեսանյութը , կարծես Հայաստանի ընտրական համակարգի լակմուսի թուղթը լիներ:

scroll back to top
 

Ներքաղաքական զարգացումներ. Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու որոշման մեջ Քոչարյանի գործոնը տե՞ղ ունի

15/02/12

Քաղաքականություն վերադառնալու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու մասին ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն արձագանք է գտել քաղաքական շրջանակներում, իսկ ոմանք նրա վերադարձը նույնիսկ կապում են Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն հավանական վերադարձի հետ:

scroll back to top
 

Ուրիշի պատերազմ. Սիրիայում քաղաքական պայքարը հայ համայնքին ոչ մի լավ բան չի խոստանում

13/02/12

«Ալևիներին ծովը նետել, քրիստոնյաներին ուղարկել Լիբանան»` նման կարգախոսներ կարելի է կարդալ սիրիացի ընդդիմադիրների պաստառներին: Այս տրամադրությունները սիրիահայերին վախեցնում են, հայաստանցիներին` մտահոգում:

Սիրիայում հայերը ավանդաբար սատարել են իշխող ալևի փոքրամասնությանը: Աշխատում էին այսպես` հայերը նախագահ Ասադին տալիս էին իրենց ձայները, հավատարմությունը, իսկ ալևի նախագահն ապահովում էր համայնքի անվտանգությունը և բարեկեցությունը: Արաբագետ Սուրեն Մանուկյանի խոսքով` այս սկզբունքը հաջողությամբ գործում էր երկար տարիներ:

scroll back to top
 

Էդվարդ Նալբանդյան. Այս օրը ոսկե տառերով կգրվի մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում

24/01/12

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` իր երախտագիտությունն արտահայտելով:

scroll back to top
 

Այո'. Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

24/01/12

Րոպեներ առաջ 127  կողմ, 86 դեմ ձայների հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հայող ցեղասպանությունը ժխտողները Ֆրանսիայում կդատապարտվեն, եթե իհարկե օրենքի տակ իր ստորագրությունը դնի նաեւ երկրի նախագահը:

scroll back to top
 

Անցյալի աղոտ հիշողություններ. տարեցները շարունակում են կարոտել Խորհրդային տարիները

10/01/12

Եթե երիտասարդ սերնդի ներկայացուցիչները Հայաստանի կումունիստական անցյալի մասին աղոտ պատկերացում ունեն, ապա տարեցները շարունակում են կարոտել Խորհրդային տարիները:
Խորհրդային Հայաստանի փլուզումից 20 տարի անց էլ 85-ամյա Սեդրակ Մխիթարյանը դեռ հուզվում է, երբ հիշում է իր կյանքի այն լավագույն հատվածը, որն անցկացրեց խորհրդային երկրում: Ծերունական ձայնը հուզմունքից դողդողում է, խորհրդային հիշողությունները ամենաթանկն են, որոնց առարկայական հիշողությունն ամփոփվում են իր տանն ունեցած երկու կարմիր դրոշում եւ Լենինի անվան շքանշաններում:

scroll back to top
 

«24 ժամ ունի ոչ միայն Վալերի–Աշխեն Գործունյանը, այլեւ դուք». Ստեփան Սաֆարյանի նամակը`վարչապետին

26/12/11

Պարոն Վարչապետ,

Հայկական ԶԼՄ-ները արդեն ահազանգում են, որ «Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերի–Աշխեն Գործունյանը հեռանում է Հայաստանից` վաճառելով իր ընկերությունը:

Ինչպես տեղեկանում ենք տիկին Գործունյանի կենդանի խոսքից, նա հեռանում է Հայաստանից` բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով, որովհետեւ մեր երկրում բիզնեսի գոյատեւման համար հարկավոր է “կռիշ” եւ որ Հայաստանում քաղաքացին, գործարարը պաշտպանված չեն։

scroll back to top
 

Երեւան-Թեհրան. Բանակցություններ ընդդեմ օտար ներխուժմա՞ն եւ քարտեզի փոփոխությա՞ն

23/12/11

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բավականին ուշագրավ հայտարարություն է արել այսօր` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:

Հայ-պարսկական դարավոր կապերին անդրադառնալուց, Հայ ժողովրդին ու Հայաստանին իր երկրի բարեմաղթանքները հղելուց հետո, ԻԻՀ նախագահը մասնավորապես ասել է.

scroll back to top
 

Լեւոն Զուրաբյան. 2011 թվականը Կոնգրեսի համար ամենաարդյուանվետ եւ ամենաակտիվ տարին էր

21/12/11

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով անցնող տարին հայտարարեց, որ 2011 թվականը Կոնգրեսի համար ամենաարդյուանվետ եւ ամենաակտիվ տարին էր:

Զուրաբյանը նշեց, որ անցնող տարում Կոնգրեսը անցկացրել է 22 համապետական հանրային միջոցառումներ` հանրահավաքներ, երթեր, այդ թվում եւ շուրջօրյա նստացույցների շարք:

scroll back to top
 
ՍկիզբՆախորդ12345678910ՀաջորդՎերջ

Էջ 1 - 20
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե