Էդվարդ Նալբանդյան. Այս օրը ոսկե տառերով կգրվի մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում

24/01/12

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` իր երախտագիտությունն արտահայտելով:

«Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները» ,-իր հայտարարության մեջ նշել է Նալբանդյանը` շեշտելով, որ Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է:

Հիշեցնենք, որ 127 կողմ, 86 դեմ ձայների հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատն երկուշաբթի ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրենքը նախատեսում է 1 տարվա ազատազրկում, կամ 45.000 եվրո տուգանք, բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց Ցեղասպանության փաստը:

«Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան,-ասել է Նալբանդյանը,-:Ես կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին, Սենատին, Ազգային ժողովին, Կառավարությանն ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե