Այո'. Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

24/01/12

Րոպեներ առաջ 127  կողմ, 86 դեմ ձայների հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հայող ցեղասպանությունը ժխտողները Ֆրանսիայում կդատապարտվեն, եթե իհարկե օրենքի տակ իր ստորագրությունը դնի նաեւ երկրի նախագահը:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին` դեկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

Օրենքը նախատեսում է 1 տարվա ազատազրկում, կամ 45.000 եվրո տուգանք, բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց Ցեղասպանության փաստը:

Հայերի կողմից ոգեւորությամբ ընդունված օրինագիծը, ինչպես եւ ենթադրվում էր ագերսիվ վերաբերմունքի էր արժանացել Թուրքիայի կողմից:

Թուրքիան օրինագծի ընդունման վերաբերյալ բազմիցս սպառնալիքներ և քննադատություն էր հնչեցրել Ֆրանսիայի հասցեին: Մասնավորապես Թուրքիան սպառնացել էր տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի նկատմամբ:

© Medialab.am

scroll back to top
 

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե