|
16/08/11 |
|
Ըստ փորձագետների` առաջիկա տարիներին երկրի համար որոշիչ կարող է լինել կառավարության և ընդդիմադիր ամենամեծ կուսակցության միջև այսօր ընթացող երկխոսությունը, սակայն ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, թեպետ շուրջ մեկ ամիս է` հանդիպումներ են ունենում իշխանության ներկայացուցիչների հետ, առ այսօր որևէ փաստաթուղթ չեն ստորագրվել:
|
|
08/08/11 |
|
Վերջին շրջանում ռուս վերլուծաբանների կողմից կրկին ակտիվացած խոսակցություններն այն մասին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմի վերսկսման հավանականություն կա, տեղացի վերլուծաբաններն այնքան էլ իրատեսական չեն համարում:
Օգոստոս 2-ին, ռուս հայտնի ռազմական փորձագետ Պավել ֆելգենհաուերը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել էր, թե «ԼՂ հակամարտության կողմերը ակտիվորեն պատրաստվում են պատերազմի` ընդ որում, պատրաստվում են թե ադրբեջանական, եւ թե` հայկական կողմերը»:
|
|
05/08/11 |
|
Ռուսական կողմի հովանավորության ներքո հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին ջանքերն ապարդյուն անցան, եւ ներկայում շատերին հուզում է այն հարցը` արդյո՞ք կարող է Փարիզը փոխարինել Մոսկվային առաջատար միջնորդի դերում:
Հունիսի վերջին կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հետ կապված ակնկալիքներն այնքան մեծ էին, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացի հերթական ձախողման հետեւանքով շատ վերլուծաբաններ իսկական ընկճախտի մեջ հայտնվեցին:
|
|
28/07/11 |
|
6-օրյա տարածաշրջանային պաշտոնական այցով Հարավային Կովկասում ժամանած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երեկ ժամանել է Երեւան, իսկ այսօր սկսել է իր երեւանյան հանդիպումները:
Երեւանյան իր այցելությունը Կոմորովսկին սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
|
|
27/07/11 |
|
Մինչ Հայաստանը հպարտությունից ցնծում է հուլիսի 15-26-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում չեմպիոնի պատվավոր կոչումը վաստակելու առթիվ, դպրոցներում գրեթե մեկ ամսից մեկնարկելիք դասերին արդեն իսկ պատրաստվում են դիմավորել շախմատային սև ու սպիտակով` հայերի համար այդքան սիրելի և տարածված խաղը արդեն որպես պարտադիր առարկա դասասենյակներ տանելու նոր ծրագրով:
|
|
19/07/11 |
|
Չնայած ընդդիմություն-իշխանություն երեկ` հուլիսի 18-ին կայացած առաջին հանդիպման շարունակականության մասին առայժմ չի խոսում, սակայն, վերլուծաբանների կարծիքով, առաջին իսկ հանդիպումից որոշ հանգամանքներ արդեն ի հայտ եկան:
Անկախ վերլուծաբան Երվանդ Բոզոյանի կարծիքով, չնայած իշխանական եւ ընդդիմադիր պատվիրակների հանդիպումը «բովանդակային առումով զրո իմաստ ուներ», բայց որպես քաղաքական պրոցես`Սարգսյանին լուրջ կորուստների առաջ կանգնեցրեց:
|
|
18/07/11 |
|
Այսօր` «Էրեբունի Պլազա» կենտրոնում ավելի քան երկու ժամ տեւած իշխանության եւ ընդդիմության պատվիրակների հանդիպումից հետո, իշխանական պատվիրակության անդամ, իշխող ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտարարեց, թե հանդիպմանը մտքեր փոխանակվեցին այն հարցերի վերաբերյալ, որոնք համարում են հրատապ:
|
|
18/07/11 |
|
ՀԱԿ-ը պատասխանել է իշխանությունների` եւ այսօր արդեն ընդդիմությունը, «որոշ վերապահումներով», հանդիպելու է իշխող կոալիցիայի կողմից ձևավորված աշխատանքային խմբի հետ:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե «քաղաքական կոալիցիայի անունից լիազորված է հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը պատրաստ է սկսելու քննարկումների շարքը Հայ ազգային կոնգրեսի համապատասխան հանձնախմբի հետ»:
|
|
11/07/11 |
|
Թեև շաբաթ առավոտյան իշխանությունները հրապարակել են ընդդիմության հետ երկխոսողների պատվիրակության կազմը, սակայն քաղաքագետները դեռ որոշ բաց հարցեր են տեսնում: Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, թե հարցը դեռ բավական հում է:
|
|
23/06/11 |
|
Ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր` հունիսի 23-ին, հարցազրույց է տվել ռուսական «Մոսկովսկիե նովոստի» թերթին: Ծավալուն հարցազրույցում Տեր-Պետրոսյանը խոսել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ԼՂ հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող լրագրողի հարցին ի պատասխան, թե այդ հարցը կարգավորելու ուղղությամբ ի՞նչն այնպես չի արել Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Նա ամեն ինչ ճիշտ ու նորմալ է արել: Այդ հարցը պետք է մշտապես պահել օրակարգում...Գուցե դա մեզ դուր չի գալիս, բայց դա փաստ է` թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, մինչև չկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Լուծե´ք ԼՂ հիմնախնդիրը, և հաջորդ իսկ օրը կբացվի Թուրքիայի հետ սահմանը: Այլ հարցեր չկան»:
|
|
|