|
|
|
09/10/11 |
|
Ազատության հրապարակում ավելի քան մեկ տասնյակ վրաններով ութ օր առաջ մեկնարկած ՀԱԿ հանրահավաք-նստացույցն դադարեցվել է: Այդ մասին շաբաթ երեկոյան տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարել է ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը
|
|
09/10/11 |
|

Հոկտեմբերի 6-8-ը Անի Պլազա հյուրանոցում կայացած «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը» եռօրյա միջազգային համաժողովին մասնակցել են մարդու իրավունքների, ժողովրդավարության, թափանցիկ եւ հաշվետու գործելաոճի եւ արդյունավետ կառավարման խնդիրներով մտահոգ տեղական եւ արտասահմանյան փորձագետներ, հարյուրավոր մասնակիցներ տարբեր երկրներից:
|
|
06/10/11 |
|
Թեև նախորդ` 2008-ի նախագահական ընտրություններին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե պատրաստվում է դառնալ երկրի ամենաերիտասարդ թոշակառուն, սակայն օրեր առաջ նրա` քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին հայտարարությունը կրկին ալեկոծել է քաղաքական դաշտը, որտեղ այսպես թե այնպես չէին դադարում նրա հնարավոր վերադարձի մասին տարաբնույթ քննարկումները:
|
|
03/10/11 |
Ազատության հրապարակում տեղակայած բողոքի վրանային ճամբարով Հայ ազգային Կոնգրեսը քայլն է անում դեպի նախըտրական մրցարշավ: Փորձագետների կարծիքով, Լևոն Տեր-Պետորսյանը փորձում է այս ակտիվ միջոցառումների օգնությամբ իր կողքին պահել փոփոխություններ պահանջող ընտրազանգվածին:
|
|
01/10/11 |
|
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքից հետո ընդդիմությունը մեկ տասնյակից ավել վրաններով ազդարարել է շուրջօրյա հանրահավանքերի մեկնարկի մասին:
«Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց մենք ձեզ հետ միասին կորոշենք՝ շարունակել, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները»,- հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը մինչ ուշ երեկո, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների գտնվել է վրանային քաղաքում եւ շուրջօրյա հանրահավաքների մասնակիցներից պահանջելով «երկաթյա կարգապահություն»:
|
|
26/09/11 |
|
«Մինչև սեպտեմբերի 30 հավաքեք ևս 5 մարդ հանրահավաքի մասնակից և հնարավորություն ստացեք շահել Ազատ և Անկախ Հայաստան 3 մլն ուղեգրերից մեկը»:
Այս ստատուսը հայտնվեց Հայ ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջում այն բանից հետո, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ժամանակ հրահանգեց հավաքվածներին հաջորդ հանրահավաքին յուրաքանչյուրին իր հետ ևս 5 հոգու բերել: Ըստ ՀԱԿ առաջնորդի` սա երկրում փոփոխություններ պահանջելու արդյունավետ միջոց է:
|
|
22/09/11 |
|
«Տղեն կարա խելոք լինի, կարա` չար, բայց աղջիկը պիտի մենակ խելոք լինի, չի կարա չար լինի,- ասում է Սոսե Մելիքջանյանը ու միանգամից փորձում բացատրել իր կարծիքը: - Երևի նրա համար, որ աղջիկը պիտի ամեն ինչում բոլորին լսի»:
5-ամյա Սոսեն նման եզրահանգման է եկել իր դիտած ֆիլմերի ու մուլտերի, մանկապարտեզում ու բակում իր լսածի ու տեսածի հիման վրա: Տղա-աղջիկ, կին-տղամարդ տարբերությունների մասին Սոսեի կարծիքից շատ չեն տարբերվում նաև 3-րդ դասարանցի Աստղիկ Սահակյանի պատկերացումները.
|
|
15/09/11 |
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի` Լեռնային Ղարաբաղի անկախություն շնորհելու վերաբերյալ անակնկալ հայտարարությունը թեեւ մի քանի օր է, ինչ տարաբնույթ քննարկումների եւ կանխատեսումների առիթ է դարձել, այնուամենայնիվ վերլուծաբանները չեն կարծում թե առաջիկայում կարելի է որեւէ էական առաջընթաց տեսնել այս հարցում:
|
|
09/09/11 |
|
«Երբ տանն ասացի, որ ուզում եմ քաղաքագիտության կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվել, մայրս ասաց՝ «ցանկացած բան, բայց ոչ դա»,- պատմում է Քրիստինե Ավետիսյանը, ով տեղի տալով ընտանիքի անդամների կարծիքին որպես մասնագիտություն ընտրել է լեզվաբանությունը:
Վերլուծաբաններն ասում են` հայ հասարակության մեջ դեռևս ամուր դիրքեր ունի կնոջ` հեզ ու համեստ էակ լինելու կարծրատիպը, և շատերը դեռևս քաղաքականությունը չեն համարում կնոջ տեղը։
|
|
25/08/11 |
|
Մինչ ընդդիմությունը եւ իշխանությունը շարունակում են հանդիպումները վերլուծաբանները տարակարծիք են, թե ուր են տանում մի սեղանի շուրջ տեղի ունեցող քննարկումները:
«Ոչ ոք չի հասկանում, թե ինչ իմաստ ունի այդ գործընթացը, ի՞նչ խնդիր է այն լուծում: Իմ կարծիքով, բացի իշխանությունը բաժանելու խնդրից, այլ հարց չի լուծում»,- «Մեդիալաբին» ասում է անկախ փորձագետ Երվանդ Բոզոյանը:
|
|
|
|
|
Էջ 9 - 26 |