Լրահոս

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանի կողքին կանգնած ուժերն արդեն թունավորել են այդ շարժումը, ու երբ այդ վիճակում հասնի Երևան, ուժ չի ունենալու. Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը – Պարո՛ն Արզումանյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել են սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները: Ադրբեջանական կողմը նշում է, որ բանակցություններում ակնհայտ առաջընթաց կա, ու չեն բացառում մինչև այս տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիրը։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ կողմերը կկնքեն այդ պայմանագիրը նշված ժամկետում։ […]
Մանրամասն
Ավելին

Հարցազրույց

Այս քայլարշավն իրենց ընդդիմադիր քաղաքական ուժ համարողների «հուղարկավորության» գործընթացն է. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը – Տիկի՛ն Կարապետյանց, օրեր առաջ իրավապաշտպաններով, ՀԿ-ներով հայտարարություն էիք տարածել, որում նշել էիք, որ Տավուշի մարզից մեկնարկած սահմանազատման-սահմանագծման աշխատանքները պետք է հաշվի առնեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը, որ այդ գործընթացն անօրինական է։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք:  – Նախ ակնկալում ենք, որ հասարակությունը տեղեկացված կլինի, որ կան ՀԿ-ներ, որոնք […]
Մանրամասն
Ավելին

Տարածաշրջան

Սահմանազատում ասվածը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը ճանաչելու է Հայաստանի սահմանները. Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը  – Պարո՛ն Փոլադյան, Ալմաթիում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ, ու ինչո՞ւ է ադրբեջանական կողմը համաձայնել գնալ այս հանդիպմանը։ – Պետք է շեշտել, որ ադրբեջանցիները միշտ չէ, որ առարկություններ են ունենում՝ միջազգային հարթակներում […]
Մանրամասն
Ավելին