Այո՜. վե՜րջ ադրբեջանական ֆլեշմոբերին

Այո՜. վե՜րջ ադրբեջանական ֆլեշմոբերին

25-11-2014

Նոյեմբերի 12-ին հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների` հայրենիք վերադարձի գործողությունը առանձնանում է հայկական ռազմարվեստի պատմության մեջ։ Գուցե նաեւ ոչ միայն հայկական ռազմարվեստի։

Երեւանը՝ մեկուսացվող Մոսկվայի եւ ապամեկուսացվող Թեհրանի միջեւ

Երեւանը՝ մեկուսացվող Մոսկվայի եւ ապամեկուսացվող Թեհրանի միջեւ

20-11-2014

Միջուկային թղթածրարի հարցի շուրջ միջազգային ընտանիքի 6+1 ձեւաչափով տարվող բանակցություններն այն տպավորությունն են թողնում, որ միտում կա Իրանի ապամեկուսացման: Նախադրյալները հուշում են, որ Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, ելքեր  է փնտրում Իրանի հետ հարաբերությունների նոր էջ բացելու: Միջուկայինի հետ կապված ուրանի հարստացման սահմանափակման պահանջներն ու ընդառաջումների ելեւէջները հիմնովին քաղաքական շարժառիթներ ունեն:

Ադրբեջանին զենք վաճառող երկրները նույնքան մեղավոր են Արցախի վրա հարձակումների համար. Հարութ Սասունյան

Ադրբեջանին զենք վաճառող երկրները նույնքան մեղավոր են Արցախի վրա հարձակումների համար. Հարութ Սասունյան

20-11-2014

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը ոճրային արարք գործեցին՝ խփելով հայկական անզեն ուղղաթիռը Արցախի սահմանամերձ տարածքում և սպանելով անձնակազմի երեք սպաներին: 1994 թվականի հրադադարից ի վեր Ադրբեջանի հարձակումը հայկական օդանավի վրա աննախադեպ էր:

Միջազգային երաշխավորությամբ գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը. Շահան Գանտահարյան

Միջազգային երաշխավորությամբ գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը. Շահան Գանտահարյան

14-11-2014

Հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական ուժերի կողմից հրադադարի հերթական խախտումների շարքից դուրս է գալիս. ոչ անպայման այն իմաստով, որ սա դիպուկահարների գործողություններից կամ անդադար կրակահերթերից տարբերվում է: Այլ հատուկ քաղաքական նպատակ հետապնդող քայլ է՝ իրականացված Բաքվի իշխանությունների կողմից:

«Եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում».ԼՂՀ պաշտպանության նախարար

«Եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում».ԼՂՀ պաշտպանության նախարար

14-11-2014
Խստորեն դատապարտում ենք ԼՂ ՊԲ МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից. ԱԳՆ հայտարարությունը

Խստորեն դատապարտում ենք ԼՂ ՊԲ МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից. ԱԳՆ հայտարարությունը

13-11-2014

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

Հայտնի են Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի որոշ մանրամասներ | Ռազմ.info

Հայտնի են Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի որոշ մանրամասներ | Ռազմ.info

13-11-2014

Ռազմ.info-ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը որոշ մեկնաբանություններ է տվել նոյեմբերի 12-ին Արցախում խոցված հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռի վերաբերյալ։ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ «այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»։

Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտելու է հայկական շահերին

Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտելու է հայկական շահերին

13-11-2014

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան  95 տոկոսը հաջողության է հասել:

Հայ-Ռուսական հարաբերությունների մութ էջերը. ԽՍՀՄ (տեսանյութ)

Հայ-Ռուսական հարաբերությունների մութ էջերը. ԽՍՀՄ (տեսանյութ)

11-11-2014
Թուրքիայից երես թեքած Իրանն ու Հորդանանը ջերմորեն ընդունեցին չորս հայ ղեկավարներին

Թուրքիայից երես թեքած Իրանն ու Հորդանանը ջերմորեն ընդունեցին չորս հայ ղեկավարներին

06-11-2014

Վերջին ամսվա ընթացքում հայերն ընդլայնեցին իրենց պատմական կապերն արաբական և մահմեդական աշխարհի հետ՝ Հայաստանի նախագահի և Երուսաղեմի Հայոց պատրիարքի միաժամանակյա այցերով Հորդանանի Թագավորություն, և  Հայաստանի վարչապետի ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի այցերով Իրանի Իսլամական Հանրապետություն:

«Գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք կբերվի անմիջապես հայ արտադրողներից». Սերգո Կարապետյանն ընդունել է «Քարֆուր» ներկայացուցչին

«Գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք կբերվի անմիջապես հայ արտադրողներից». Սերգո Կարապետյանն ընդունել է «Քարֆուր» ներկայացուցչին

05-11-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալին և մարքետինգի գծով տնօրեն Լոռեն Նազեին` Հայաստանում «Քարֆուր»-ի բացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:  Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Տարօրինակ է, որ Թուրքիան չի հայտարարում հայկական եկեղեցու ցուցանակի ուղղումը

Տարօրինակ է, որ Թուրքիան չի հայտարարում հայկական եկեղեցու ցուցանակի ուղղումը

01-11-2014

Հենց նոր եմ իմացել, որ Թուրքիայի կառավարությունը անաղմուկ ուղղել է Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցու մոտ գտնվող ցուցանակը՝ նշելով նրա «հայկական» ծագումը:

«Դիվային բենզալցակայան» . «Մեդիալաբի» երգիծանկարչի աշխատանքները լավագույններից մեկը`միջազգայի մրցույթում

«Դիվային բենզալցակայան» . «Մեդիալաբի» երգիծանկարչի աշխատանքները լավագույններից մեկը`միջազգայի մրցույթում

31-10-2014

Ուկրաինայում ամփոփված «Դիվային  բենզալցակայան» («Дьявольская бензоколонка») թվով 4-րդ քաղաքական երգիծանկարի միջազգային մրցույթում «Մեդիալաբի» երգիծանկարիչ Վահե Ներսեսյանի աշխատանքներն ընդգրկվել է լավագույնների շարքում:

 «Ավելի վատ ծագումով» գլխավոր խորհրդականը

«Ավելի վատ ծագումով» գլխավոր խորհրդականը

29-10-2014

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը  բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի»  նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:

Թուրքիայի երկակի խաղը տանում է մեկուսացման

Թուրքիայի երկակի խաղը տանում է մեկուսացման

28-10-2014

Միջազգային փորձագիտական խավը հետզհետե ավելի ընդգծված ձեւով է խոսում Թուրքիայի դերի լուսանցքայնացման կամ ընդհանրապես Թուրքիայի մեկուսացման գործընթացի մասին: Խնդիրը վերաբերում է Քոբանիի պատերազմին Թուրքիայի կիրառած երկակի խաղին, որ հայտնապես չի տեղավորվում տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած պատկերացումների ընդհանուր պարունակում:

Ինչո՞ւ ՄԱԿ-ը մերժեց Թուրքիայի անդամակցությունը Անվտանգության խորհրդին

Ինչո՞ւ ՄԱԿ-ը մերժեց Թուրքիայի անդամակցությունը Անվտանգության խորհրդին

24-10-2014

Անցյալ շաբաթ Թուրքիայի կառավարությունը շռնդալից ապտակ ստացավ, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ջախջախիչ մեծամասնությամբմերժեց նրա դիմումը Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Ըստ էության, միջազգային հանրությունը մերժում էր Թուրքիայի անընդունելի քաղաքականությունը երկրի ներսում և դրսում:

Սահամանադրական բարեփոխումները «թե, թե»-ի իրականացման նախադուռ. Շահան Գանտահարյան

Սահամանադրական բարեփոխումները «թե, թե»-ի իրականացման նախադուռ. Շահան Գանտահարյան

17-10-2014

ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի իրավական մեկնարկը գրավել է եղելությանը հետեւողների ուշադրությունը  եւ ողողել հայկական լրատվադաշտը տարաբնույթ մեկնաբանություններով:

Արևմուտքը պետք է հատուկ արտոնություններ շնորհի Հայաստանին՝ Ռուսաստանի հետ նրա կապերը դատապարտելու փոխարեն

Արևմուտքը պետք է հատուկ արտոնություններ շնորհի Հայաստանին՝ Ռուսաստանի հետ նրա կապերը դատապարտելու փոխարեն

15-10-2014

Հոկտեմբերի 10-ին, երկարատև և բուռն քննարկումներից հետո, Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից և ենթակա է վավերացման չորս երկրների խորհրդարանների կողմից: Ղրղզստանը և Տաջիկստանը ևս Միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել:

Մեծ Բրիտանիան փոխում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքականությունը իրավաբան Ռոբերտսոնի տեղեկագրից հետո

Մեծ Բրիտանիան փոխում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքականությունը իրավաբան Ռոբերտսոնի տեղեկագրից հետո

10-10-2014

Միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը  2009 թվականին քառասուն էջանոց մի տեղեկագիր էր պատրաստել՝ բացահայտելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կեղծ և ոչ հավաստի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Թուրքական փոթորկոտ գարուն` քաղաքական եղանակի կանխատեսումներով

Թուրքական փոթորկոտ գարուն` քաղաքական եղանակի կանխատեսումներով

07-10-2014

Միջինարեւելյան տարածաշրջանային պատերազմը կտրուկ դիմափոխությունների  է ենթարկվում: Եթե Սիրիայի դեպքում բանակ-ազատ բանակ ձեւաչափով էր առաջին փուլը, ապա դա վերածվեց Դաեշ-վարչակարգ ընդհարումների վրա կենտրոնացած պատերազմի: Հիմա արդեն մարտերի թեժ կետերում ներգրավվել են քուրդերն ու իսլամական պետության զինյալները: Իհարկե որոշ  տարբերություններով` իրավիճակը ընդհանուր առմամբ նույնն է Իրաքի դեպքում: Այնտեղ եւս իրադարձությունների վրա բացված լուսարձակները վերաբերում են իսլամական պետության ուժերի կողմից վերահսկվող տարածքներին եւ ինքնավար Քուրդիստանի սահմանների պահպանմանը: