Ֆոտոպատմությունը` Փիրուզա Խալափյանի
Լոռեցի 62-ամյա Արամ Նազարյանը հանրապետությունում առաջինն է, ում տնամերձ հողամասում ավանդական լոլիկի ու կարտոֆիլի կողքին իրենց արմատներն են ձգել աշխարհի տարբեր երկրներից բերված բուսատեսակները:
Մասնագիտությամբ նկարիչ Արամ Նազարյանի բանջարանոցում տասնյակից ավել յուրահատուկ բույսեր է աճում` բրոկոլի, ցուկինի, ծնեբեկ, ափսեադդում /պատիսոն/, ճապոնական սերկեւիլ, բարբարիս, պեկինյան կաղամբ, տերեւային ճակնդեղ, պրասասոխ, ցողունակաղամբ: Ամեն օր խնամքով մշակում է բույսերը, ձեռքով մաքրում միջատներից, փայփայում եւ ուրախանում ամեն մի թփի մեծանալու համար:
© Medialab.am