Ֆոտոպատմությունը` « Ֆոտոլուրի»
Հուլիսի 31-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Քրիստոսի պայծառակերպության տոնը: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ:
Վարդավառը տոնում են Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հին հայկական տոնը ունի նաեւ իրար վրա ջուր ցողելու սովորույթը, որը եւ մեր օրերում շարունակվում է: Ոմանց համար ուրախություն, ոմանց համար` կրկին անգամ նյարդայնանալու առիթ ջրոցին Երեւանի փողոցներում եւ թաղամասերում բուռն արտահայտումներով:
© Medialab.am