Ֆոտոէսսե

Մնաս բարով, երկու տարով. Երեւանի Կրկեսի հրաժեշտի ներկայացումը

Ֆոտոպատմությունը` Փիրուզա Խալափյանի

Հուլիսի 31-ին կայացավ Երեւանի Կրկեսի հրաժեշտի ներկայացումը:Առաջիկա երկու տարվա ընթացքում` նորոգման եւ արդիականացման աշխատանքների պատճառով հանդիսատեսը կկարոտի հին, խորհրդային տարիների հուշեր արթնացնող անմխիթար վիճակում գտնվող կրկեսը:

Կուլիսներից այն կողմ սակայն, հանդիսատեսի աչքից հեռու, ամեն մեկն իր ձեւով է կրկեսին մնաս բարով ասում` մտածելով առաջիկա անելիքների մասին։

© Medialab.am

Կրկեսի հին վարագույները վերջին անգամ են բացվում հանդիսատեսի արջեւ։
Նելլի 20 տարեկան, Արտյոմ 15 տարեկան, միասին են եկել կրկես։ Կրկեսի պատերից դուրս նրանք մնում են լավ ընկերներ։
Վազվզոց կուլիսների ետեւում
Լիաննա 27 տարեկան։ Կմեկնի արտասահման, այնտեղ կրկեսում աշխատելը ավելի հաճելի է։
Հանդերձարան
Նաիրա 37 տարեկան: Նա ասում է, որ կրկեսում է ծնված օրվանից։
Նաիրան իր նժույգի հետ պատրաստվում է ելույթի
Էմիլ 22 տարեկան։ Նա լեզվական ու լսողական լուրջ խնդիրներ ունի: Ասում է, որ կյանքը սկսվել է կրկեսով։ Ինչով է զբաղվելու կրկեսից դուրս, դեռ պատկերացում չունի։
Էմիլ։ Շուտով պետք է ելույթ ունենա։
Համո 29 տարեկան։ Առանց ձիերի ու կրկեսի կյանք չունի։
Կրկեսի միակ ջայլամը։
Արմեն Ադոնց, 26 տարեկան։ Կրկեսից բացի Արմենը ելույթ է ունենում նաեւ ռեստորաններում։
Խոնավ ու կեղտոտ կրկես, ասում են Երեւանում այլեւս չի լինելու։
Անի 15 տարեկան։ Նորեկ է կրկեսում։
Կրկեսը փակվում  է 2 տարով։
 
 
 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 
Powered by Phoca Gallery
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner