Ֆոտոէսսե

«Մամաս էսօր չեկա՞վ». Գյումրիի մանկատան երեխաներն ամեն օր սպասում են իրենց ծնողներին

Ֆոտոպատմությունը` Փիրուզա Խալափյանի

«Երեխաների տունը» որպես մանկատուն Գյումրիում գործում է 1945 թվականից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ ու ֆինանսավորմամբ գործող այս հաստատությունում այժմ ապրում է առանց ծնողական խնամքի մնացած, Հայաստանի տարբեր մարզերից այս մանկատուն բերված հաշմանդամություն ունեցող 0-6 տարեկան 130 երեխա:

Մեկ տարեկանից բարձր տարիքում մանկատուն հանձնված երեխաները մշտապես սպասում են` ամեն օր արթնանում և հարցնում են դայակներին` «մամաս էսօր չեկա՞վ»:

«Երբ երեխաներին հանձնում են մանկատուն, առաջին ամիսը այցի գալիս են, ապա զանգերն ու այցերը նվազում են, որպես կանոն` նաև վերանում»,- ասում է «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Ավագյանը:

Սակայն անգամ մտավոր հետամնացություն ունեցող երեխաները, տնօրենի խոսքով` միշտ հիշում և ճանաչում են իրենց ծնողներին, որքան էլ ծնողն ուշ է այցելում, երեխան ներողամիտ է` գրկում, սիրում է իր ծնողին:

© Medialab.am

Փոքրիկ Աննան աչքերի հետ կապված խնդիրներ ունի, փորձում է թաքցնել աչքերը:
Գյումրիի «Երեխաների տան» սաները պատրաստվում են աշնան հանդեսին:
Հանդեսի փորձի ժամանակ:
Խորեն Սիմոնյան, 19 տարեկան։ «Երեխաների տուն» մանկատան նախկին սանը՝ Խորենը, մնացել էր Գյումրիում` տեղավորվելով «Հույս» մանկատանը:  Սովորում է Գյումրիի երաժշտական քոլեջում, երազում է հայտնի երգիչ դառնալ։
000
Փոքրերի խումբը:
Արթուր 6 շաբաթական: Ծնողները լքել են տղային, քանի որ երեխան նապաստակի շուրթով է ծնվել:
Թերապիայի սենյակ։
Ֆիզկուլտուրայի սենյակ։ Այստեղ երեխաները սովորում են քայլել եւ շարժվել։
Խաղն անպակաս է։
Շատ երեխաներ օգնության կարիք ունեն ճաշի ժամին:
Քնի ժամ:
 
 
 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն


Security code
Թարմացնել

 
Powered by Phoca Gallery
 

Ծաղրանկար

Ֆոտոէսսե

Banner