Լուսանկարները` «Ֆոտոլուրի»
Ավելի քան մեկ ու կես դարվա պատմություն ունեցող, Երեւանի Արամի փողոցի վրա մնացած պատմական շենքերից մեկը կապամոնտաժվի: Ազգային պատկերասրահի շենքի հարևանությամբ` Արամի 30 հասցեում գտնվող շենքը, ուր գործում էր "Էդեն" սրճարանն արդեն իսկ փակվել է:
Այսօր, շենքի մոտ իրենց բողոքն արտահայտելու էին եկել երիտասարդ ակտիվիստները, որոնք ձեռքները շղթայված ակցիա էին կազմակերպել:
Չնայած բողոքի ալիքին եւ պատմական շինությունները պահպանելու կոչերին, քաղաքային իշխանություններն այնուամենայնիվ պատրաստվում են կրկին անգամ ջնջել Երեւանի քաղաքի պատմության վկա հանդիսացող շենքերից մեկը: