Ֆոտոպատմությունը` «Ֆոտոլուրի»
Սիրահարների և երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը Երեւանում իսկական տոնակատարության է վերածվել դեռեւս նախօրեից:
Ընդունված է, որ տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղաբլիթ են ուտում, այն հույսով, որ երազում կտեսնեն իրենց ապագա կողակցին: Իսկ այսօր արդեն նշվում է բուն՝ սիրահարների եւ երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը, որը հայ ժողովրդի ամենասիրելի եւ խիզախ սրբերից մեկն է:
© Medialab.am