Ոստիկանությունը քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

Ոստիկանությունը քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

18-10-2011

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից, հոկտեմբերի 16-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված:

«BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա:

Վիգեն Սարգսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

Վիգեն Սարգսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

18-10-2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի  հրամանագրով Վիգեն  Սարգսյանն ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, եւ նշանակվել աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո:

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանեց

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանեց

18-10-2011

Հայաստան է ժամանել ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը, ով այսօր Հայաստանում իր առաջին հանդիպումն է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հեֆերնը Էդվարդ Նալբանդյանին է հանձնել է իր հավատարմագրերի պատճենը:

“Թռեք, թիթեռներ”. Ֆիլմի ցուցադրություն Երեւանի կենդանաբանական այգում

“Թռեք, թիթեռներ”. Ֆիլմի ցուցադրություն Երեւանի կենդանաբանական այգում

16-10-2011

Այսօր երեկոյան Երեւանի կենդանաբանական այգում` Արևորդի 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կցուցադրվի “Թռեք, թիթեռներ” Յոսեֆին Համինգի ֆիլմը:

Համինգը ֆիլմի վրա աշխատել է ութ տարի, որը ցույց է տալիս թիթեռների և ցայգաթիթեռների ուղևորությունը Եվրոպայով` Սանկտ-Պետերբուրգից մինչև Կասաբլանկա:

Թոռը մահացու վրաերթի է ենթարկել պապին

Թոռը մահացու վրաերթի է ենթարկել պապին

16-10-2011

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19-ի սահմաններում, իննամյա մի տղա, վարելով Փոքր Վեդի գյուղի իրենց տան դարպասի դիմաց կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան` վրաերթի է ենթարկել պապին` 58-ամյա Գուրգեն Սիմոնյանին, որը ճզմվելով ավտոմեքենայի և մետաղյա դարպասի արանքում` ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արտաշատի հիվանդանոց, որտեղ մահացել է:

Տիգրան Կարապետիչը կմիանա ՀԱԿ-ի՞ն. Կոնգրեսը չի մեկնաբանում

Տիգրան Կարապետիչը կմիանա ՀԱԿ-ի՞ն. Կոնգրեսը չի մեկնաբանում

15-10-2011

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ընդդիմության միավորման մասին`հայտարարել է, թե պատրաստվում է միանալ ՀԱԿ-ի նստացույցին, միաժամանակ նկատելով, որ միգուցե Կոնգրեսի հոկտեմբերի 28-ի հանրահավաքին ականատես կլինենք դրան:

Բանակում տիրող վիճակի համար պատասխանատու է Գլխավոր շտաբի պետը, «Չենք լռելու»-ն պահանջում է նրա հրաժարականը

Բանակում տիրող վիճակի համար պատասխանատու է Գլխավոր շտաբի պետը, «Չենք լռելու»-ն պահանջում է նրա հրաժարականը

15-10-2011

Ի պատասխան «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» ֆեյսբուքյան խմբի`պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջի շուրջ միավորվելու կոչին, հայտնում ենք, որ հայկական բանակի զորակազմի անմիջական կառավարումն իրականացնում է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ Գլխավոր շտաբի պետը: Ինչպես հայտնի է, Հայաստանում այդ պաշտոնը զբաղեցնում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հենց Գլխավոր շտաբի միջոցով է իրականացվում բանակային առօրյայի անմիջական կազմակերպումն ու իրականացումը, հետևաբար շտաբի պետն անմիջական և ուղղակի պատասխանատվություն է կրում բանակային կյանքի կազմակերպման որակի համար: Այդ իմաստով, անհրաժեշտաբար պետք է հանրայնորեն դրվի ոչ թե պաշտպանության նախարարի, այլ Գլխավոր շտաբի պետի հրաժարականի պահանջ:

Դելֆինների ներկրման համար նախատեսված մաքսային ռեժիմը երկարաձգվել է  

Դելֆինների ներկրման համար նախատեսված մաքսային ռեժիմը երկարաձգվել է  

15-10-2011

Հայաստանի կառավարությունը երեկ որոշում է ընդունել, ըստ որի մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 25-ը երկարաձգել է հայկական «Դելֆինարիում Նեմո» ընկերության համար ներկրվող դելֆինների ժամանակավոր ներկրման ռեժիմի մասին որոշումը:

Խոսքը դելֆինարիումի համար դուրս բերված դելֆինների համար ստեղծված ժամանակավոր մաքսային ռեժիմի երկարաձգման մասին է:

Հիշեցնենք, որ Երեւանում առաջին դելֆինարիումը բացվել է 2010 թվականի դեկտեմբերին:

ՍԴՀԿ ատենապետ. Քոչարյանի վերադարձը բացառում եմ

ՍԴՀԿ ատենապետ. Քոչարյանի վերադարձը բացառում եմ

15-10-2011

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ ՍԴՀ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Քոչարյանի վերադարձը բացառում է,  քանի որ նա բարոյական  իրավունք չունի վերադառնալ հայ քաղաքական դաշտ»:

«Նա, իհարկե, այնքան բանական չէ, որ ինքը գիտակցի դա, սակայն ժողովուրդը կբացառի նրա վերադարձը»,- հայտարարել է Սարգսյանը:

Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ այսօր Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն:

«Այդ մասին  են վկայում նախ արտագաղթի ավելացող տեմպերը: Մարկանց մոտ այնպիսի հոգեվիճակ է, որ առաջին հնարաավորության դեպքում կլքեն Հայաստանը: Զինվորներին ծեծում, սպանում են: Եվ Սեյրան Օհանյանը դեռ խոսում է բարեփոխումների մասին: Սա ևս ապացուցում է, որ պետք է  իշխանությունները հեռանան»,- հայտարարել է Լյուդմիլա Սարգսյանը:

© Medialab.am

Երկրաշարժ Հայաստանում

Երկրաշարժ Հայաստանում

15-10-2011

Այսօր, ժամը 12.30-ին Հայաստանի տարածքում՝ Գառնիից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ, Երևանում` զգացվել է 3-4 բալ:

© Medialab.am

ՄԱԿ-ում տարածված ԼՂՀ ԱԳ նախարարության հայտարարությունը

ՄԱԿ-ում տարածված ԼՂՀ ԱԳ նախարարության հայտարարությունը

15-10-2011

Հոկտեմբերի 13-ին որպես Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի պաշտոնական գրություններ ՄԱԿ-ում տարածվել է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ԼՂ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել

Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել

14-10-2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաս­տանի Հան­րապետու­թյան արտա­կարգ և լիա­­զոր դեսպանի պարտականու­թյուն­ներից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Եվրոպայի անվտանգության և համա­գոր­ծակ­ցության կազմակերպությունում Հայաս­տանի Հան­րապետու­թյան առաքելության ղեկավարի պարտականու­թյուն­ներից:

© Medialab.am

Սողանքի գոտում բոլոր անհայտ կորածները հայտնաբերվել են

Սողանքի գոտում բոլոր անհայտ կորածները հայտնաբերվել են

13-10-2011

Պարզվել է այսօր հողազանգվածից դուրս բերված դիակների ինքնությունը: Հարազատները ճանաչել են անհայտ կորածների ցուցակում նշվող վերջին երկու անձանց` Արթուր Գուրգենի Հակոբյանին (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանին (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):

Երկուշաբթի օրը` ցնցող բացահայտումներ Անժելայի նկարների գործով կալանավորված Կարեն Արայանի մոր կողմից (վիդեոանոնս)

Երկուշաբթի օրը` ցնցող բացահայտումներ Անժելայի նկարների գործով կալանավորված Կարեն Արայանի մոր կողմից (վիդեոանոնս)

13-10-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` «Ճշմարտության մերկապար» ընդհանուր խորագրով: Շարքը փոքր-ինչ կտարբերվի «Չենք լռելու»-ի մնացած նախագծերից և կփորձի գտնել արդեն հայտնի պատմությունների քողարկված կողմերը: Վիդեոշարքի շրջանակներում ժամանակ առ ժամանակ անդրադարձ կկատարվի նաև հայկական շոու-բիզնեսում տիրող բարքերին և կարվեն ցնցող բացահայտումներ:

Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարի ազատազրկման

Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարի ազատազրկման

12-10-2011

Կիեւի Պեչերսկի դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին դատապարտել է 7 տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Դատարանը Տիմոշենկոյին ազատազրկման է դատապարտել 2009-ին Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր կնքելու ժամանակ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Նախարարի հանձնարարականը գրոշի արժեք չունի՞

Նախարարի հանձնարարականը գրոշի արժեք չունի՞

12-10-2011

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են համատեղ ահազանգերի շարք հնչեցնել` «Բնություն, թե՞ փող» ընդհանուր խորագրով:

Ըստ հավաստի աղբյուրների, չնայած բնապահպանության նախարարության բազմաթիվ հավաստիացումների, որ նման բան չի լինի, Թռչկանի ջրվեժի մոտ երեկ ծանր տեխնիկա է բերվել: Թեև շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել, սակայն տեխնիկայի տեղակայումը դրա նախանշանն է:

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

11-10-2011

Ամեն տարի հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության օր, որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:

Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակված այս տարվա կարգախոսն է “Ծավալուն ներդրումներ` հանուն հոգեկան առողջության”:

Սողանքային գոտում հայտնաբերվել է երկու դի

Սողանքային գոտում հայտնաբերվել է երկու դի

11-10-2011

Այսօր, ժամը 10.28-ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երևանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել է 2 դի:

Պետության կողմից մեր քաղաքացիների նկատմամբ աններելի, անթույլատրելի անտարբերության հերթական օրինակը. “Ժառանգությունը” պահանջում է քայլեր ձեռնարկել

Պետության կողմից մեր քաղաքացիների նկատմամբ աններելի, անթույլատրելի անտարբերության հերթական օրինակը. “Ժառանգությունը” պահանջում է քայլեր ձեռնարկել

11-10-2011

Հայաստանում հոկտեմբերի երեքին տեղի ունեցավ բնական աղետ. սողանքի հետևանքով մինչ օրս անհետ կորած է հինգ մարդ, որոնց դեռևս սպասում են իրենց ընտանիքներում:

Շաբաթ օրը այցելեցի Սոսումատյան եղբայրների տուն, որտեղ նրանց տասը երեխաները, կանայք ու բոլոր հարազատները անորոշության ու շվարումի մեջ` չգիտեն իրենց անելիքն ու ասելիքը: Աննկարագրելի վիճակ էր, չգտա մխիթարանքի ու սփոփանքի խոսքեր:

«Չենք լռելու».Ստեփանակերտցիներին զրկում են բնական լույսից, իսկ հետո ահաբեկում ոստիկանությամբ

«Չենք լռելու».Ստեփանակերտցիներին զրկում են բնական լույսից, իսկ հետո ահաբեկում ոստիկանությամբ

11-10-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Ստեփանակերտի ներկայացուցչին են դիմել Արցախի մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի մի խումբ բնակիչներ` հայտնելով, որ փողոցում գտնվող կանաչապատ տարածքում, որի կենտրոնում տեղադրված էր Անահիտ դիցուհու արձանը, բնակելի շենքից 6-7 մետր հեռավորության վրա, մեծ շինություն պիտի կառուցվի, որը հարակից շենքերի ամբողջ երկու հարկ կզրկի բնական լույս ստանալու հնարավորությունից։