Ձերբակալել են գիշերային ավազակախմբի անդամների՞ն

Ձերբակալել են գիշերային ավազակախմբի անդամների՞ն

24-09-2011

Այսօր առավոտվանից ոստիկանները փակել էին Մյասնիկյանի պողոտան: Ըստ որոշ տեղեկությունների ոստիկանները այդպիսով վնասազերծում էին նախկին պաշտոնյաների տների վրա գիշերային հարձակում գործած խմբի անդամներին: Ոստիկանների վնասազերծման արդյունքում արդեն կա մեկ զոհ:

Արման Մուսինյան. Սեպտեմբերի 23-ի հանրահավաքը ելակետային փուլ է լինելու

Արման Մուսինյան. Սեպտեմբերի 23-ի հանրահավաքը ելակետային փուլ է լինելու

23-09-2011

Վաղը ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կկայանա ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

«Մեդիալաբի» հետ զրույցում Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը անդրադառնալով վաղվա հանրահավաքին նշեց, որ այն «շատ հետաքրքիր հանրահավաք է լինելու» եւ բոլորին կոչ արեց մասնակցել հանրահավաքին:

Առաջարկների և պահանջների փաթեթ պաշտպանության նախարարությանը

Առաջարկների և պահանջների փաթեթ պաշտպանության նախարարությանը

23-09-2011

«Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնության կազմակերպած կլոր սեղանից հետո մասնակիցներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը առաջարկների փաթեթ է հրապարակել, որն առաջարկում է ներկայացնել պաշտպանության նախարարությանը:

«Մեդիալաբի» հետ զրույցում Սաքունցը նշեց, որ ինքը պահանջում է ՊՆ-ից հրապարակել մի շարք տեղեկություններ, որից հետո, նրա խոսքով, արդեն պարզ կլինի` արդյո՞ք ՊՆ-ը անկեղծ ցանկություն ունի՞ աշխատելու, թե՞ ոչ:

Անահիտ Բախշյանը վարչապետին ահազանգել է քանդման ենթակա մանկապարտեզի մասին

Անահիտ Բախշյանը վարչապետին ահազանգել է քանդման ենթակա մանկապարտեզի մասին

23-09-2011

Այսօր` սեպտեմբերի 22-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` ահազանգելով Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 8 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի ապօրինի քանդման առնչությամբ:

Նախկին վարչապետի փեսան դարձել է ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան

Նախկին վարչապետի փեսան դարձել է ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան

23-09-2011

Ինչպես տեղեկացնում են նախագահական նստավայրից, Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին` նստավայրը Ստրասբուրգ:

Նշենք, որ Պապիկյանը ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի փեսան է: Հավելենք, որ ԵԽ-ում Հայաստանի նախկին մշտական ներկայացուցիչը` Զոհրաբ Մնացականյանը անցած շաբաթ նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։

ՌԴ ԱԳՆ. ԼՂ-ում ընտրությունների անցկացումը չեն կարող ազդեցություն ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա

ՌԴ ԱԳՆ. ԼՂ-ում ընտրությունների անցկացումը չեն կարող ազդեցություն ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա

23-09-2011

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է սեպտեմբերի 18-ին ԼՂՀ-ում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:

ՀԱԿ-ի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տարեդարձի արթիվ

ՀԱԿ-ի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տարեդարձի արթիվ

22-09-2011

Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի անկախության 20-ամյակը:

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին այս փառահեղ տոնի կապակցությամբ:

Թուրքիայի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության տարեդարձը

Թուրքիայի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության տարեդարձը

22-09-2011

Ինչպես տեղեկացնում են նախագահականից, Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձնել ստանալ: Այսօր ՀՀ անկախության տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլայ Գյուլը: Շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս Տասնվեցերորդը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը, Էստոնիայի Հանրապետության նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳԱ 66-րդ նստաշրջանին

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳԱ 66-րդ նստաշրջանին

22-09-2011

Ինչպես տեղեկացնում են նախագահականից, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին, որտեղ նախատեսվում է նաեւ ՀՀ նախագահի ելույթը:

Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Նյու Յորքում եւ այնուհետեւ Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանը կմասնակցի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Սեպտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ներկա կգտնվի Շառլ Ազնավուրի՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին:

Ֆրանսիայից Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

© Medialab.am

Լեւոն Տեր-Պետրոսյան. Հազար տարի հետո ասելու են, որ չորրորդ անկախությունը վերականգնել է այս սերունդը

Լեւոն Տեր-Պետրոսյան. Հազար տարի հետո ասելու են, որ չորրորդ անկախությունը վերականգնել է այս սերունդը

22-09-2011

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ այսօր ընդունելություն էր կազմակերպել նաեւ ընդդիմությունը: Միջոցառմանը չնախատեսված ելույթ է ունեցել նաեւ ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր խոսքում նշել է, որ «անկախության վերականգնումից քսան տարի հետո մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առաջ, մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը»:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին
«Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության հռչակման 20-ամյակի կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության հռչակման 20-ամյակի կապակցությամբ

21-09-2011

«Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ողջ հայությանը` Անկախության տոնի կապակցությամբ:

Դժվար էր անկախության ճանապարհը, վճարված գինը` շատ թանկ. դա նախեւառաջ հազարավոր հայ հերոսների կյանքն էր, ովքեր ընկան հանուն Արցախի ազատագրման եւ հանուն Հայաստանի ինքնիշխանության: Հայաստանի անկախության համար պայքարը յուրաքանչյուր հայի պատվի ու պատասխանատվության գործն էր: Ամեն ոք իր տեղում` դաժանագույն պայմաններում, մաքառում էր ռազմաճակատում ընդհանուր հաղթանակն ապահովելու համար:

Շտեֆան Ֆյուլե. «Որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից»

Շտեֆան Ֆյուլե. «Որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից»

21-09-2011

«Մենք երկուստեք հավատարիմ ենք մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանն ու սերտացմանը»,- այս մասին սեպտեմբերի 19-ին Բրյուսելում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Սեպտեմբերի 21-ի զորահանդեսի կապակցությամբ տրանսպորտի շարժը դադարեցվելու է

Սեպտեմբերի 21-ի զորահանդեսի կապակցությամբ տրանսպորտի շարժը դադարեցվելու է

20-09-2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կապակցությամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից 14.00-ն, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.

Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ Նովայի պողոտա, Թումանյան փողոց:

ՀԱԿ-ի հայտարարությունը ԵԽԽՎ-ի Հայաստանին վերաբերող հերթական բանաձեւի նախագծի մասին

ՀԱԿ-ի հայտարարությունը ԵԽԽՎ-ի Հայաստանին վերաբերող հերթական բանաձեւի նախագծի մասին

20-09-2011

Սեպտեմբերի 8-ին ԵԽԽՎ-ի Մոնիտորինգային հանձնաժողովն ընդունել է հոկտեմբերին լիագումար նիստում քննարկվելիք Հայաստանին վերաբերող հերթական բանաձեւի նախագիծ:

Բանաձեւի նախագիծը պարունակում է մի քանի անընդունելի դրույթներ, որոնք արժեզրկում են տարիների ընթացքում կատարված աշխատանքը, անշտկելի հարված հասցնում Եվրոպայի Խորհրդի հեղինակությանը հայ հասարակության աչքում, անգամ առաջացնում համոզմունք, որ ԵԽ համապատասխան ինստիտուտները որդեգրել են մի քաղաքական գիծ, որն ուղղված է Հայաստանում իշխանությունը կեղծված ընտրությունների եւ սեփական ժողովրդի դեմ համատարած բռնությունների եւ մարդկային զոհերով ուղեկցված բռնաճնշումների կիրառման միջոցով յուրացրած վարչախմբի դիրքերի ամրապնդմանը եւ նրա կողմից մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների սիստեմատիկ ոտնահարման կոծկմանը:

Իրավապաշտպանները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնենք առաջարկների փաթեթը. նրանք առաջարկում են ներդնել նաեւ Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը

Իրավապաշտպանները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնենք առաջարկների փաթեթը. նրանք առաջարկում են ներդնել նաեւ Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը

20-09-2011

Սեպտեմբերի 14-ին անցկացված «Բանակն առանց մարդասպանների» կլոր սեղանի մասնակից իրավապաշտպանները պատրաստվում են մեկ շաբաթվա ընթացքում ՊՆ-ին ներկայացնել բանակում բարեփոխումների իրականացման իրենց առաջարկաները:

Այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` հավելելով, որ առաջարկները շատ են, որոնք ներառում են ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, նոր այլ ինստիտուտների ներդրումը, նախաքննական գործընթացների հետ կապված որոշ փոփոխություններ անելու առաջարկներ եւ այլն:

Անկախությանն ընդառաջ.Երևանը՝ լուսային նոր հանդերձանքով

Անկախությանն ընդառաջ.Երևանը՝ լուսային նոր հանդերձանքով

20-09-2011

ՀՀ անկախության 20-ամյակի և տոնակատարությունները մայրաքաղաքը կդիմավորի լուսային նոր, ժամանակակից լուծումներով հագեցած հանդերձանքով։

Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքի արտաքին և գեղարվեստական լուսավորություն ապահովման նպատակով լուսավորվել են պատմաճարտարապետական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը։

Տանտիրուհուն սպանել և հրկիզել է բնակարանը

Տանտիրուհուն սպանել և հրկիզել է բնակարանը

20-09-2011

Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 64-ամյա տանտիրուհու` Արմինե Հովվեյանի դիակը` այրվածքներով և գլխի կոտրվածքներով: Նույն բնակարանում ոստիկանները հայտնաբերել են նաև 43-ամյա Կարեն Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով, շնչուղիների այրվածքով և ալկոհոլային թունավորման նշաններով տեղափոխվել է ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

«Սիթի տուր» ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին

«Սիթի տուր» ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին

18-09-2011

Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներում երթևեկության ժամանակավոր դադարեցման հանգամանքով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջային ծրագիրը նախապես հայտարարված սեպտեմբերի 17-ի փոխարեն կմեկնարկի սեպտեմբերի 22-ից։

Տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ից 24-ը -ի էքսկուրսիաները կիրականացվեն բացառապես երեխաների համար ՝ անվճար սկզբունքով։

Մայրաքաղաքի կանգառասրահները կհամալրվեն էլեկտրոնային տեղեկատու վահանակներով

Մայրաքաղաքի կանգառասրահները կհամալրվեն էլեկտրոնային տեղեկատու վահանակներով

17-09-2011

Երևանի քաղաքապետարանը, հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները:Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: