«Պապիկ» ֆիլմը «ONE MINUTE« կինոփառատոնում

«Պապիկ» ֆիլմը «ONE MINUTE« կինոփառատոնում

17-09-2011

Ս. թ. օգոստոսի 18-21-ը Շվեյցարիայի Աարաու քաղաքում կայացել է «One Minute« կինոփառատոնը, որին «Պապիկ» ֆիլմով մասնակցել է ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը: Օգոստոսի 20-ին Շվեյցարիայի Օբերենթֆելդեն համայնքի Հայ դպրոցական և ընտանեկան միությունը /ՀԴԸՄ/ կազմակերպել է հանդիպում-կինոցուցադրություն:

«Չենք լռելու». «Աղբ եթերից» մրցանակ` Շանթի «Բանակում» հեռուստասերիալին

«Չենք լռելու». «Աղբ եթերից» մրցանակ` Շանթի «Բանակում» հեռուստասերիալին

16-09-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության խորհրդի որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության  հաղթող է ճանաչվել «Շանթ» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Բանակում» հեռուստասերիալը: Այդ մասին տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:

Ըստ նախաձեռնության, բացի դիտողների ճաշակի վրա ահռելի բացասական ազդեցություն ունենալուց, «Բանակումն» առավել է խորացնում հասարակություն-բանակ ճգնաժամը:

PanARMENIAN.Net-ը տեղեկացնում է, որ «Չենք լռելուն» փոստի միջոցով «Բանակում» հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ «Շանթ» հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար, որը նախաձեռնությունը խնդրել է ծախսել` նպատակային:

Երևանի մետրոպոլիտենը համալրվեց նոր շարժակազմով, այն կառավարվում է բորտ-համակարգիչներով

Երևանի մետրոպոլիտենը համալրվեց նոր շարժակազմով, այն կառավարվում է բորտ-համակարգիչներով

16-09-2011

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի և տոնակատարությունների նախօրյակին, Երևանի մետրոպոլիտենի 30-ամյակի կապակցությամբ, երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով նոր շարժակազմ: Շարժակազմը կառավարվում է բորտ-համակարգիչներով: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տոնական համերգ Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին ժամը 21:00-ին

Տոնական համերգ Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին ժամը 21:00-ին

16-09-2011

Անկախության տոնին նվիրված «Հերոսական բալլադ» 1ժամ 20րոպե տևողությամբ համերգ-ներկայացման ընթացքում հայ կոմպոզիտորների մեծարժեք դասական ստեղծագործություններից ընտրված հատվածների ուղեկցությամբ հանդիսատեսին կներկայացվեն հայոց պատմության առանցքային դրվագները:

Աարդման ստուդիան կհյուրընկալի հայ մասնագետներին

Աարդման ստուդիան կհյուրընկալի հայ մասնագետներին

16-09-2011

Բրիտանական խորհրդի և ReAnimania երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի հետ համագործակցության շրջանակում Միացյալ Թագավորության առաջատար Աարդման ստուդիայի մասնագետ Մագդալենա Օսինսկան կժամանի Հայաստան: Նա սեպտեմբերի 14-19-ը կանցկացնի վերապատրաստման դասընթացներ փառատոնի մասնակիցների համար և կքննարկի համագործակցության հեռանկարներ:

«Կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է». նախարարն ու դեսպանը հանդիպել են

«Կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է». նախարարն ու դեսպանը հանդիպել են

15-09-2011

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին:

Հանդիպման առիթը Մեծ Բրիտանիայի հասարակական կազմակերպությունների գործունեության մասին օրենսդրության փոփոխությունը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացնելն էր:

Նոր հուշադրամներ և նամականիշներ ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ

Նոր հուշադրամներ և նամականիշներ ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ

15-09-2011

ՀՀ Կենտրոնական բանկի և «Հայփոստի» անմիջական մասնակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում բացվել է «Հայաստանի Հանրապետության նամականիշները» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները» ժամանակավոր ցուցահանդեսները:

Հայաստանի կենտրոնական բանկի և «Հայփոստի» վերոնշյալ ցուցադրություններում ներկայացված են 1991 – 2011 թվականներին թողարկված հուշադրամների և նամականիշների նմուշներ:

Նոր ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

Նոր ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

15-09-2011

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Խորհրդային Հայաստան» և «Անկախ Հայաստանի Հանրապետությունը» մշտական ցուցադրությունները:

«Խորհրդային Հայաստան» ցուցադրությամբ առաջին անգամ այցելուին են ներկայացվում 1920թ. Հայաստանի խորհրդայնացման և հետագա գրեթե 70 տարիների պատմությանն առնչվող բացառիկ փաստաթղթեր, լուսանկարներ, պետական նշանավոր գործիչների անձնական իրեր: Ներկայացված նմուշներին վերաբերող բացատրագրերը, քարտեզները և ժամանակագրական աղյուսակներն ի ցույց են դնում պետական համակարգի, երկրի տնտեսության, մշակույթի ստեղծման ու զարգացման ընթացքը:

Հունաստանը կվտարվի՞ Շենգենյան գոտուց

Հունաստանը կվտարվի՞ Շենգենյան գոտուց

15-09-2011

Ըստ միջազգային լրատվամիջոցների, այս ուրբաթ քվեարկության է դրվելու Հունաստանին Շենգենյան գոտուց վտարելու հարցը:

Եվրամիության նման որոշման համար հիմք է հանդիսացել Եվրամիության անդամ երկրներ` թուրք-հունական սահմանով զանգվածային ներգաղթը:

Ադրբեջանական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել ԼՂ բանակի կողմից

Ադրբեջանական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել ԼՂ բանակի կողմից

15-09-2011

Ինչպես հայտնում է Tert.am լրատվական կայքը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական անօդաչու թռչող սարք։ Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը։

Մանրամասները ճշտվում են։

Հայտնաբերվել է «Մենք մերոնցով» թերթի խմբագրի դիակը

Հայտնաբերվել է «Մենք մերոնցով» թերթի խմբագրի դիակը

14-09-2011

Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը` սեպտեմբերի 1-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա, կնոջ դիակ կա:

Ոստիկանները նշված վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածից 45 մ հեռու, ձորակում, հայտնաբերել էին կնոջ դիակ` պարանոցի շրջանում բռնության հետքերով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը. ս/թ սեպտեմբերի 10-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, Երևան քաղաքի բնակչուհի, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանն է:

Սարկոզին կայցելի Հայաստան

Սարկոզին կայցելի Հայաստան

13-09-2011

Ըստ արտեկրի լրատվամիջոցների հաղորդման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերին նախատեսում է այցելություն կատարել տարածաշրջան: Թեեւ հստակ ժամկետներ չեն նշվում, սակայն հաղորդվում է, որ Հարավային Կովկաս այցելության ընթացքում Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:

Մահացել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը

Մահացել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը

10-09-2011

Մահացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Մեր տեղեկություններով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է:

Հիշեցնենք, որ 8 տարի անընդմեջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Գարեգին Ազարյանը վերջերս էր վերընտրվել նույն պաշտոնում:

Լոռիում 21-ամյա երիտասարդը բռնաբարել է 82-ամյա կույս տատիկին

Լոռիում 21-ամյա երիտասարդը բռնաբարել է 82-ամյա կույս տատիկին

10-09-2011

Երեք առաջ Լոռու մարզում տարօրինակ դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում lorinews.com-ը, ալավերդցի, 1990թ-ին ծնված երիտասարը բռնաբարել է 82 ամյա միայնակ տատիկին: Ըստ այդմ, երիտասարդը նախ ծեր կնոջից պահանջել է ունեցած փողն ու ոսկեղենը, ապա տեսնելով, որ 82 ամյա տատիկը, համառում է, բռնաբարել է նրան:

Հաղորդվում է, որ Ոստիկանության Ալավերդու բաժնի ծառայողների կողմից արդեն իսկ ձերբակալվել է բռնաբարություն կատարող երիտասարդը: Նախնական տվյալներով ծեր կինը երբևէ ամուսնացած չի եղել և եղել է կույս:

Դյուրավառ հեղուկով շշով կինը փորձել է մուտք գործել դատախազություն

Դյուրավառ հեղուկով շշով կինը փորձել է մուտք գործել դատախազություն

09-09-2011

Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, 66-ամյա Գոհար Չ.-ն անցաթղթով ցանկացել է մուտք գործել ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք, սակայն նրա ձեռքի պայուսակում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դյուրավառ հեղուկով լցված 1 լ տարողության պոլիէթիլենային շիշ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Կինը հայտնել է, որ դյուրավառ հեղուկով լցված շիշը պահել է իր մոտ` ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործելու նպատակով:

Գոհար Չ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ հրաժարվել է բացատրություն տալուց:

ԱԺ-ում քննարկել են բանակի հիմնախնդիրները

ԱԺ-ում քննարկել են բանակի հիմնախնդիրները

09-09-2011

Սեպտեմբերի 7-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը աշխատանքային հանդիպում էր կազմակերպել պատգամավորների, ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր ծառայությունների ղեկավարների, ՊՆ նախարարին կից հասարակական խորհրդի նախագահի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, մի շարք  իրավապաշտպան հ/կ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ` քննարկելու  բանակում նկատվող մտահոգիչ խնդիրները եւ դրանց վերաբերող կանխարգելիչ միջոցառումների ընթացքը:

Կարինե Ղազինյանը` Բեծ Բրիտանիայում ՀՀ նոր դեսպան

Կարինե Ղազինյանը` Բեծ Բրիտանիայում ՀՀ նոր դեսպան

09-09-2011

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Մեկ այլ հրամանագրով, Ղազինյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան` նստավայրը Լոնդոն:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Աբդուլլահ Գյուլը իր պատրաստակամությունն է հայտնել անել ամեն անհրաժեշտը` ԼՂ հակամարտության հետագա կարգավորման ուղղությամբ

Աբդուլլահ Գյուլը իր պատրաստակամությունն է հայտնել անել ամեն անհրաժեշտը` ԼՂ հակամարտության հետագա կարգավորման ուղղությամբ

09-09-2011

ԼՂ հիմնախնդրի չլուծված լինելը գլխավոր արգելքն է Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստող իրավիճակին հասնելու համար:

Այդ մասին ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին ու «ՄԿ-Թուրքիա» պորտալին տված հարցազրույցում:

Դիտարկումն անցավ առանց միջադեպերի

Դիտարկումն անցավ առանց միջադեպերի

09-09-2011

Այսօր` սեպտեմբերի 8-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությաւնը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ-ից` պլանային դիտարկումն անց է կացվել Մարտակերտի շրջանի` Թալիշ բնակավայրի ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության, դիտարկումն անց է կացվել առանց միջադեպերի:

Հրայր Կարապետյան. Որքան օրենքները գործեն բանակում, այնքան կբացառվեն ցավալի դեպքերը

Հրայր Կարապետյան. Որքան օրենքները գործեն բանակում, այնքան կբացառվեն ցավալի դեպքերը

09-09-2011

ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի բանակում դեռեւս մնացել է խորհրդային բանակի հետքը:

Նա հիշեցրել է, որ ամենաշատ հանցագործությունները լինում են ռուսական բանակում, հետո` նաեւ նախկին խորհրդային երկրների բանակներում: