Ջրծաղիկից մահացած զինվորի գործով ձերբակալվել է փոխգնդապետ

Ջրծաղիկից մահացած զինվորի գործով ձերբակալվել է փոխգնդապետ

19-01-2012

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2011թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ այսօր ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը։

Նախագահները Սոչիում կհանդիպեն հունվարի 23-ին

Նախագահները Սոչիում կհանդիպեն հունվարի 23-ին

19-01-2012

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի:

Աբովյանի էլիտար կրպակները ապամոնտաժվում են

Աբովյանի էլիտար կրպակները ապամոնտաժվում են

18-01-2012

Երեւանի քաղաքապետարանն այսօրվանից սկսել է Աբովյան փողոցի կրպակների ապամոնտաժման աշխատանքները:

Արդեն իսկ ապամոնտաժվել են հագուստի մի քանի էլիտար խանութներ: Նախատեսվում է, որ դրանց տեղում այլ կառույցներ չեն լինելու, այդպիսով` բացվելու են նախկին մայթերը:

Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին կարող եք ծանոթանալ ոստիկանության ինտերնետային կայքում

Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին կարող եք ծանոթանալ ոստիկանության ինտերնետային կայքում

18-01-2012

Այսօրվանից` հունվարի 16-ից, Երևան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը:Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաև` միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով և արագաչափ սարքերով:

Հերթական այրվող գազի հաշվիչը Երևանում

Հերթական այրվող գազի հաշվիչը Երևանում

18-01-2012

Հունվարի 16-ին, ժամը 21.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տերյան 56 հասցեում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել է ծառայությունը: Հրդեհը մարվել է ժամը 21.32-ին: Պարզվել է, որ 10-րդ հարկում տեղի է ունեցել գազի խողովակից արտահոսք` բռնկումով. այրվել է երկու գազի հաշվիչ ( տեղադրված ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի կողմից ):

Աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը Երևանում էր բարեգործական նպատակով

Աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը Երևանում էր բարեգործական նպատակով

14-01-2012

Հունվարի 11-ին «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հրավերով Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը: Նա մասնակցիել է բարեգործական միջոցառմանը, որի նպատակն էր աջակցել ԱՅԲ դպրոցի կրթաթոշակային ֆոնդին:
Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի երաժշտության հեղինակ Գորան Բրեգովիչը Հայաստանում էր երկրորդ անգամ: Նրա այցը կազմակերպել էր գործարար Լևոն Աբահամյանը: Գորան Բրեգովիչը ոչ միայն մասնակցել է բարեգործական համերգին, այլև այդ նպատակով սեփական միջոցներից տրամադրել  3000 ԱՄՆ դոլար:

Երեվանում տեղադրվել են իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ ու արագաչափ սարքեր

Երեվանում տեղադրվել են իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ ու արագաչափ սարքեր

13-01-2012

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է, որ Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում հանրապետության տարածքում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում հանրապետության տարածքում

11-01-2012

Հունվարի 10-ին, 11-ին հանրապետության արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ տեղումներ, 12-ին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-13-ին կնվազի 4-6 աստիճանով:

Հունվարի 9-ին մեկնարկեց Մարգար Օհանյանի դատավարությունը

Հունվարի 9-ին մեկնարկեց Մարգար Օհանյանի դատավարությունը

10-01-2012

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հունվարի վերջին

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հունվարի վերջին

10-01-2012

Հունվարի 23–24–ը Ռուսաստանի Սոչի քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, տեղի ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը՝ հղում կատարելով ռուսական դիվանագիտական շրջանակներից իր «լավատեղյակ աղբյուրին»:

Հայաստանը կստանձնի ՄԱԿ-ի հատուկ կոմիտեի նախագահությունը

Հայաստանը կստանձնի ՄԱԿ-ի հատուկ կոմիտեի նախագահությունը

23-12-2011

Երեկ ՄԱԿ-ի Արեւելաեվրոպական խումբը հաստատել կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի թեկնածությունը` ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեն 2012թ. ընթացքում նախագահելու համար: 

Հատուկ կոմիտեն կոչված է քննարկելու կառավարություններից ստացված առաջարկությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության եւ նպատակների իրականացման համար կարողությունների ու արդյունավետության բարելավմանը:

Երաժիշտները` բարեգործությանը. բացառիկ համերգ -«Հայ Ձմեռ պապ»
Հայ նոտարն անտեսել է կտակը

Հայ նոտարն անտեսել է կտակը

22-12-2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն է դիմել Ուկրաինայի քաղաքացի Լալա Զաքարյանը` հայտնելով, որ երկար տարիներ Հայաստանում խնամել է իր բարեկամին` Եգոր Սարգսյանին, որը կտակներ է կազմել իր անունով` Երևանում և Արմավիրում իր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ:

Բարեկամի մահից հետո խիստ կասկածելի հանգամանքներում կորել է Լալա Զաքարյանի անձնագիրը, որը վերականգնելու համար նա ստիպված է եղել մեկնել Ուկրաինա: Մինչ այդ, սակայն, նոտարիատում հաստատել է, որ հանդիսանում է Եգոր Սարգսյանի կտակարարը:

Պատանի գյումրեցիները հաղթող են ճանաչվել Բուենոս Այրեսում

Պատանի գյումրեցիները հաղթող են ճանաչվել Բուենոս Այրեսում

21-12-2011

Բուենոս Այրեսում ս. թ. սեպտեմբերի 1-7-ը կայացած երեխաների ու պատանիների 10-րդ միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել Գյումրիի Sunchild Eco Club-ի սաների կողմից նկարահանված “Aznavour Square” ֆիլմը:

© Medialab.am


Ամանորը Կենդանաբանական այգում

Ամանորը Կենդանաբանական այգում

19-12-2011

Երևանի կենդանաբանական այգին դեկտեմբերի 25-ին,26-ին և 27-ին`ժամը 12-ից 16-ը, բոլորին հրավիրում է մասնակցելու ամանորյա գունեղ միջոցառումների: Թատերական ներկայացումներ, ուրախ խաղեր, մրցույթներ, խալիքների և ամանորյա զարդարանքների տոնավաճառ և առաջին անգամ Հայաստանում սառցե քանդակների բացօթյա ցուցադրություն:

Զինվորի մի աչքը կուրացրած ենթասպան ձերբակալվել է

Զինվորի մի աչքը կուրացրած ենթասպան ձերբակալվել է

18-12-2011

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնում են, որ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում 2011 թվականի դեկտեմբերի 16-ին Ռազմական ոստիկանության բաժնից ստացված նյութերով նույն օրը հարուցված քրեական գործով, Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքi չարաշահում եւ իշխանազանցություն) նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ուրբաթ երեկոյան ձերբակալվել է N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը:

Վանդալիզմ Իջևանում.Վնասվել է պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններն ու եկեղեցին

Վանդալիզմ Իջևանում.Վնասվել է պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններն ու եկեղեցին

15-12-2011

Դեկտեմբերի 9-ին Իջևանի քաղաքապետարանից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը:

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

11-12-2011

Ուղիղ 60 տարի առաջ` 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Իսկ 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես մարդու իրավունքների միջազգային օր:

Հանրապետության տարածքում սպասվում է ձյուն և օդի ջերմաստիճանի անկում

Հանրապետության տարածքում սպասվում է ձյուն և օդի ջերմաստիճանի անկում

11-12-2011

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ: Դեկտեմբերի 10-ի գիշերն` առանձին հյուսիսային շրջաններում, դեկտեմբերի 10-ի ցերեկն` ամբողջ հանրապետությունում սպասվում է ձյուն:Այդ մասին հայտնում է Meteo-tv օդերևութաբանական ծառայության կայքը:

Հայաստանում կամավորական հրշեջ ջոկատներ կստեղծվեն

Հայաստանում կամավորական հրշեջ ջոկատներ կստեղծվեն

10-12-2011

Հրշեջ կամավորական շարժումը Հայաստանում ներդնելու հնարավորությունն ոսումնասիրելու նպատակով Հայաստան են ժամանել «Քաղպաշտպանություն առանց սահմանների» ասոցիացիայի նախագահ Բերնար Ժանինը և Դրագինյան հրշեջ կամավորական ջոկատի հրամանատար Իվ Պանտանելան։