Շարմազանով. Եգիպտոսի դեպքերը Հայաստանի համար նախադեպ չեն կարող հանդիսանալ

Շարմազանով. Եգիպտոսի դեպքերը Հայաստանի համար նախադեպ չեն կարող հանդիսանալ

01-02-2011

Մինչ Եգիպտոսում արդեն գրեթե մեկ շաբաթ է շարունակվում են արյունալի բախումներով հակակառավարական ցույցերը` բազմաթիվ զոհերով եւ վիրավորներով, ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարել է, թե այդ դեպքերը Հայաստանի համար չեն կարող նախադեպ հանդիսանալ:

«Հայաստանում կա դժգոհություն, բայց չկա նախապայման սոցիալական բունտի համար: Հայաստանի իշխանությունները վճռական են իրականացնել բարեփոխումներ հետճգնաժամյա հետևանքների բարելավման համար»,- լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Էդուարդ Շարմազանովը:

Ադրբեջանը սպառնում է խոչընդոտել Ղարաբաղի ավիակապի վերականգնումը

Ադրբեջանը սպառնում է խոչընդոտել Ղարաբաղի ավիակապի վերականգնումը

29-01-2011

Ադրբեջանական կողմը հնարավոր ամեն ինչ կանի՝ «չճանաչված ԼՂՀ-ի հետ միջազգային ավիակապի հաստատումը կանխելու համար »:

Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով «Ադրբեջանական ավիագծեր»-ի / AZAL / մամլո քարտուղարի հայտարարությունը:

«Մենք թույլ չենք տա մեր երկրի օդային տարածքով՝ մեր կողմից չթույլատրված ինքնաթիռների թռիչքը»,- հայտարարել է AZAL-ի մամուլի-ծառայության ղեկավար Մահերրամ Սաֆարլին։

Տոն. Հունվարի 28-ը ՀՀ Բանակի օրն է

Տոն. Հունվարի 28-ը ՀՀ Բանակի օրն է

29-01-2011

Այսօր` հունվարի 28-ին Հայաստանի հանրապետությունը նշում է Բանակի օրը: Հայոց բանակի 19-ամյակի կապակցությամբ իրենց խոսքն են ասել երկրի նախագահը, ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական ուժերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւներ է հանձնել մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների:

Իսկ տոնի նախօրեին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առթիվ Սուրբ Պատարագ մատուցվել:

«Մեր բանակի ներկա հնարավորությունները համեմատելի չեն Արցախյան ազատամարտի ժամանակների հնարավորությունների հետ:

Զարուհի Փոստանջյանի ելույթը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում

Զարուհի Փոստանջյանի ելույթը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում

28-01-2011

Թուրքիա. 2007 թվականին սպանված հայտնի լրագրող Հրանտ Դինքի դեմ քրեական գործ էր հարուցված իբրև թե թուրք ազգի ինքնությունը վիրավորելու համար` Թուրքիայի  քրեական օրենսգրքի’ մինչ օրս գործող տխրահռչակ 301 հոդվածի հիման վրա:

Թուրքիայի իշխանությունը չի կատարել իր պարտականությունը լրագրող Հրանտ Դինքի կյանքի և խոսքի ազատության պաշտպանության հարցում – այս եզրակացությանն է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Լրագրողն իրականում պատժվել է պետական կառույցների կողմից 1915 թվականի դեպքերը Ցեղասպանություն չհամարելը քննադատելու համար:

ՀԱԿ հայտարարությունը Բանակի օրվա առթիվ

ՀԱԿ հայտարարությունը Բանակի օրվա առթիվ

28-01-2011

Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամնակարեւոր դրվագներից մեկն է հայկական բանակի՝ անկախ պետականության առանցքային հիմնասյունի ստեղծումը։

Այն ծնունդ առավ արդեն իսկ փաստական պատերազմական պայմաններում՝ որպես ողջ ժողովրդի փայփայանքի առարկա։  Հայաստանի սահմանների պաշտպանության ու Արցախի ազատագրման իր քննությունը բանակը, ըստ էության, հանձնեց իր կազմավորմանը զուգահեռ։

Աննախադեպ հաջողությունների հիմքում բանակի երեք բաղադրիչների՝ արդեն գործող երկրապահ ջոկատների, խորհրդային բանակից Հայաստան հրավիրված հարյուրավոր հայազգի կադրային սպաների եւ զորակոչի ենթակա քաղաքացիների համատեղումն ու փոխլրացումն էր, ինչը իրականություն դարձավ քաղաքական իշխանության հմուտ ղեկավարության ու ճշգրիտ քայլերի շնորհիվ։

Բրայզան կերդվի. այսօր տեղի կունենա Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի երդման արարողությունը

Բրայզան կերդվի. այսօր տեղի կունենա Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի երդման արարողությունը

28-01-2011

Այսօր Վաշինգտոնում տեղի կունենա` Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մեթյու Բրայզայի երդման արարողությունը:

Հիշեցնենք, որ երկարատեւ խոսակցություններից եւ խոչընդոտներից հետո Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան դեկտեմբերի վերջին  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակվել:

Դեռեւս անցյալ տարվա մայիսի 25-ին` Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրելով Մեթյու Բրայզայի թեկնածությունը, արտահայտել էր նրա հետ աշխատելու իր պատրաստակամության մասին` նշելով, որ Բրայզայի նման տաղանադավոր եւ նվիրված անձը իր վարչախմբի համար արժեքավոր հավելում կլինի:

ՀԱԿ. Դատապարտում ենք մամուլի դեմ ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված արշավանքը

ՀԱԿ. Դատապարտում ենք մամուլի դեմ ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված արշավանքը

27-01-2011

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է վերջերս մի շարք ԶԼՄ-ների դեմ սկսված դատական պրոցեսներին:

«Իշխանության կողմից չվերահսկվող մի քանի անուն թերթերի վրա պարբերաբար շարունակվում են զանազան ճնշումները։ Այս պահին դատարաններում քննվում են «Հայկական ժամանակ», «Ժամանակ» եւ «Առավոտ» թերթերի նկատմամբ «բարոյական վնասների» ֆինանսական փոխհատուցման ընդհանուր հաշվով մոտ 20 միլիոն դրամի հայցեր։ Մամուլի հիշյալ միջոցների նկատմամբ հայցերն ակնհայտորեն ապօրինի են»,- գրված է հայտարարության մեջ։

Կոնգրեսի հայտարարության մեջ նշվում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ երեք օլիգարխների հայցը հիմնազուրկ է, քանի որ համապատասխան տեղեկատվությունը «Հայկական ժամանակը» հրապարակել է՝ հստակ մատնանշելով իր աղբյուրը։

Առողջապահության նախարարություն. շնչառական հիվանդությունների առումով իրավիճակը համեմատաբար հանգիստ է

Առողջապահության նախարարություն. շնչառական հիվանդությունների առումով իրավիճակը համեմատաբար հանգիստ է

26-01-2011

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և թոքաբորբերի առումով համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը` հղում կատարելով հանրապետության տարածքում իրականացվող սուր շնչառական վարակների օրական մոնիտորինգին:

Ըստ տվյալների, ներկա դրությամբ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գտնվում է միևնույն մակարդակի վրա:

Ըստ նախարարության, կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ներկայումս հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի վիրուսի B տեսակը:

Օգնեք մեզ. առեւտրականները ՀԱԿ-ից աջակցություն են խնդրել

Օգնեք մեզ. առեւտրականները ՀԱԿ-ից աջակցություն են խնդրել

26-01-2011

Հունվարի 25-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրած «Մալաթիա» եւ «Հրազդան» տոնավաճառների առեւտրականներն ու փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիների ներկայացուցիչներն ակցիայից հետո այցելել են ընդդիմադիր ՀԱԿ գրասենյակ:

Ցուցարարներից կազմված պատվիրակության անդամները Կոնգրեսի գրասենյակից աջակցություն են խնդրել:

Ըստ ՀԱԿ-ի` «Մեդիալաբին» տրամադրած տեղեկությունների, Երեւանում անցկացվող բողոքի ակցիաների առնչությամբ Կոնգրեսում կազմավորվել են  աշխատանքային խմբեր` խորհրդակցություններ անց կացնելու համար:

«Դոմոդեդովո». օդանավակայանի ահաբեկչության հետևանքով առնվազն 4 հայ վիրավոր

«Դոմոդեդովո». օդանավակայանի ահաբեկչության հետևանքով առնվազն 4 հայ վիրավոր

26-01-2011
Այսօր հրապարակված ցուցակներով հայտնի են դարձել երեկ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության վիրավորների եւ զոհերի անունները:

Ռուսական պատկան մարմինների հաղորդմամբ, թեեւ ճշտված չեն ինն վիրավորների ինքնությունը, սակայն հստակեցվել են, որ զոհերի թվում հայեր չկան: Սակայն վիրավորների ցուցակում նշվում է առնվազն չորս հայերի անուններ`Կարեն Գալուստյան, Անատոլի Պողոսբեկով, Յուրի Վարդանով, Գուրգեն Խաչատուրով:

Հիշեցնենք, որ երեկ օդանավակայանում տեղի է ունեցել պայթյուն, որի  առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեն հարուցվել է քրեական գործ` «Ահաբեկչություն հոդվածով»:

Փողոցային առեւտուր. օրինական գործող շուկաներն ավելի քան 3000 վաճառատեղ են առաջարկում

Փողոցային առեւտուր. օրինական գործող շուկաներն ավելի քան 3000 վաճառատեղ են առաջարկում

26-01-2011
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը աշխատանքային քննարկում էր հրավիրել մայրաքաղաքի  շուրջ 3 տասնյակ շուկաների տնօրենների մասնակցությամբ:

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանոնակարգման և դրանք սահմանված վայրեր տեղափոխելու գործընթացը շարունակվելու է:

<<Խնդիր է դրված բացօթյա առևտրով զբաղվողներին ապահովել համապատասխան տեղերով, որտեղ նրանք կշարունակեն իրենց առևտրային գործունեությունը>>,-տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քննարկմանը նշվել է, որ մայրաքաղաքի մայթերն ու հանրային օգտագործման այլ վայրերը բացօթյա ապօրինի առևտրից ազատելուց հետո շուկաներն ավելի քան 3000 վաճառատեղ են առաջարկել:

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

26-01-2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Խորապես ցնցված և վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից:

Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին:

«Դոմոդեդովո».Մոսկվայի օդանավակայանի ահաբեկչության հետեւանքով վիրավորների թվում մեկ հայ կա

«Դոմոդեդովո».Մոսկվայի օդանավակայանի ահաբեկչության հետեւանքով վիրավորների թվում մեկ հայ կա

25-01-2011

Արդեն իսկ ռուսական ԶԼՄ-ները սկսել են հրապարակել  Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում  տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհված քաղաքացիների անունները:

Ըստ նախնական տվյալների, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Առայժմ հրապարակվել է պայթյունի հետեւանքով վիրավորված քաղաքացիների անունները, որոնց թվում է 1960 թվի ծնված Կարեն Միխաիլի Գալուստյանի անունը` Կռասնոգորսկի շրջանից:

Հիշեցնենք`ժամեր առաջ Դոմոդեդովո օդանավակայանում տեղի է ունեցել պայթյուն, որի  առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեն հարուցվել է քրեական գործ` «Ահաբեկչություն հոդվածով»:

Ահաբեկչության արդյունքում առնվազն 31 զոհ կա: Նույն տվյալներով, վիրավորվել է առնվազն 130 մարդ:

Ահաբեկչություն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում. կան զոհեր եւ վիրավորներ

Ահաբեկչություն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում. կան զոհեր եւ վիրավորներ

25-01-2011

Հաշված ժամեր առաջ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեն հարուցվել է քրեական գործ` «Ահանեկչություն հոդվածով»:

Ինչպես հաղորդում է ռուսական «Կոմսոմոլսկայա Պրավդան», երկուշաբթի օրը օրվա երկրորդ կեսին օդանավակայանում պայթյուն է որոտացել, որի արդյունքում առնվազն 31 զոհ կա: Նույն տվյալներով, վիրավորվել է առնվազն 130 մարդ:

Մեւլութ Չավուշօղլուն վերընտրվել է եւ ցանկանում է կրկին վերաբացել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը

Մեւլութ Չավուշօղլուն վերընտրվել է եւ ցանկանում է կրկին վերաբացել ԼՂ հարցով ենթահանձնաժողովը

25-01-2011

Հունվարի 24-ին կայացած ընտրություններով, ԵԽԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվել է ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուն: Վերընտրվելուց հետո, կայացած ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել է, թե իրենց նպատակն է ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը:

«Ինչպես գիտեք, 2005–ին ԵԽԽՎ–ն ընդունել էր հակամարտության վերաբերյալ թիվ 1416 բանաձեւը։ Եւ մեր նպատակը ենթահանձնաժողովի շրջանակներում այդ բանաձևի իրականացումն է։ ԵԽԽՎ–ի բյուրոն այդ հարցի վերաբերյալ հստակորեն արտահայտել է իր կարծիքը»,– ասել է Չավուշօղլուն։

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի կապակցությամբ

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի կապակցությամբ

25-01-2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը: Հարավային Սուդանի հանրաքվեի անցկացումը վկայում է այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը հանդիսանում է նմանատիպ հակամարտությունների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակը: Այդ կերպ են լուծվել Եթովպիայի և Էրիտրեայի, Ինդոնեզիայի և Արևելյան Թիմորի միջև հակամարտությունները:

ԼՂՀ ԱԳՆ-ն գոհունակությամբ է ընդգծում միջազգային հանրության դիրքորոշումը, որն անհրաժեշտ ճնշում է գործադրել Խարթումի կենտրոնական իշխանության վրա և հերթական անգամ աջակցություն է հայտնել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմանը` որպես պետական անկախության հռչակման և հետագա պաշտոնապես ճանաչման հիմք:

Նոր քաղաքապետ, հին պայքար. փողոցային առեւտուրը իսկական պատուհաս է դարձել քաղաքապետարանի եւ վաճառականների համար

Նոր քաղաքապետ, հին պայքար. փողոցային առեւտուրը իսկական պատուհաս է դարձել քաղաքապետարանի եւ վաճառականների համար

25-01-2011

Նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գրեթե բոլոր քաղաքապետերի նման իր պաշտոնավարությունը սկսել է փողոցային առեւտրի դեմ պայքարով:

Այս անգամ, սակայն, բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ առանց մարդկանց տեղեկացնելու, քաղաքապետի հրահանգով ապամոնտաժվել են փողոցի վաճառասեղանները:  Ստեղծված իրավիճակը դժվարին կացության մեջ է դրել հազարավոր առեւտրականների, որոնք  արդեն քանի օր է բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքապետարանի մոտ:

Հունվարի 24-ին փողոցային առեւտրով զբաղվողները իրենց հերթական ակցիան են անցկացրել` նորից պահանջելով նախ բացատրություն տալ կատարվածի կապակցությամբ, եւ նաեւ հնարավորություն տալ իրենց զբաղվել իրենց գործով:

Թոմաս Համարբերգ.“Առավել մեծ ջանքեր պետք է գործադրվեն 2008թ.-ի մարտի վերքերը բուժելու և մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու համար”

Թոմաս Համարբերգ.“Առավել մեծ ջանքեր պետք է գործադրվեն 2008թ.-ի մարտի վերքերը բուժելու և մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու համար”

24-01-2011

Երևան, 21 հունվարի, 2011թ.

2008թ.-ի մարտյան իրադարձություններին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև բանակում մարդու իրավունքներին վերաբերվող հարցեր էին հիմնականում տեղ գտել ս.թ. հունվարի 18-ից 21-ը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թոմաս Համարբերգի Հայաստան կատարած այցի օրակարգում:

2008-ի մարտի ողբերգական իրադարձությունների հետևանքները դեռևս զգացնել են տալիս իրենց հայկական հասարակության մեջ: Մեծագույն խնդիրներից մեկը ցույցերի ժամանակ գրանցված 10 մահվան դեպքերի պատասխանատվության հարցում պարզության բացակայությունն է:

Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Սերժ Սարգսյանն հանդիպել է Թոմաս Համմարբերգին

Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Սերժ Սարգսյանն հանդիպել է Թոմաս Համմարբերգին

22-01-2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:

Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար չափազանց կարևոր համարելով` Հանրապետության ղեկավարը մասնավորապես նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության ապահովման բնագավառում առանձնահատուկ դեր ունի: Այդ մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

«Մենք համարում ենք, որ անցած քսան տարիների ընթացքում մեր երկրում հսկայական աշխատանք է կատարվել: Միևնույն ժամանակ, նաև գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է Նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով պարոն Համմարբերգին` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին սատարելու համար:

Չբացահայտումն անպատժելիությունն է. Համմարբերգն ավարտում է հայաստանյան այցելությունը

Չբացահայտումն անպատժելիությունն է. Համմարբերգն ավարտում է հայաստանյան այցելությունը

22-01-2011

Այսօր ավարտվել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի քառօրյա այցը Հայաստան, որի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել ինչպես իշխանության այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, Համմարբերգը իր մտահոգություններ է արտահայտելմարտիմեկյան դեպքերի հետաքննության,  դեպքերի առթիվ ձերբակալված անձանց վերաբերյալ: Նա ասել է, որ այցից հետո զեկույց է պատրաստելու:

«Այն, ինչ ասվելու է զեկույցում, իմ մտահոգությունն է այն մասին, որ տասը զոհերի մահվան հանգամանքները չեն պարզվել: Այդ գործերի չբացահայտումը լուրջ ձախողում է և վկայում է այն մասին, որ այդ դեպքերի չբացահայտումը հավասար է անպատժելիությանը»,- նշել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը: