30 տարի՝ 30 քմ  սենյակում․ «Մենք չէինք պատկերացնում, որ դուռը փակում ենք և այլևս երբեք հետ չենք վերադառնալու»

22-02-2019
1175 դիտում
 30 տարի՝ 30 քմ  սենյակում․ «Մենք չէինք պատկերացնում, որ դուռը փակում ենք և այլևս երբեք հետ չենք վերադառնալու»

Ռիմա Աբրահամյանը մեկն էր այն կես միլիոնից, ովքեր 1988 թվականին ստիպված էին լքել Ադրբեջանում գտնվող իրենց տները և փախստական դառնալ: Հայաստանում հայտնվելուց հետո,  2-ամյա որդու հետ Աբրահամյանների ընտանիքը մի քանի անգամ ժամանակավոր կացարան փոխեց, իսկ 29 տարի առաջ տեղավորվեց Սեբաստիա 3 հասցեում գտնվող հանրակացարանում, որտեղ ապրում է մինչ օրս:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունի Ադրբեջանից բռնագաղթած փախստականների շուրջ 3000 ընտանիք: Վերջին 10 տարիներին  նրանց բնակապահովության համար պետությունը գումար չի հատկացրել: Հիմնախնդրի լուծման համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 9 մլրդ դրամ:

Տեսանյութը պատրաստված է հղումների մուլտիմեդիա գործիքով, ինչի շնորհիվ էկրանին հայտնվող պատկերանշանների վրա սեղմելով՝ կարող եք կարդալ թեմային առնչվող հավելյալ տեղեկություններ:

Հեղինակ՝ Սոնա Մարտիրոսյան