Շահեն Հարությունյան. Հայաստանի դեռահաս հեղափոխականը

07-02-2019
796 դիտում
Շահեն Հարությունյան. Հայաստանի դեռահաս հեղափոխականը

Շահեն Հարությունյանն առաջին անգամ ձերբակալվեց, երբ 14 տարեկան էր: 2013-ի նոյեմբերի 5-ին նրա հոր՝ Շանթի կազմակերպած «Արժեքների հեղափոխության» արդյունքում, Շանթը և մի խումբ ակտիվիստներ ձերբակալվեցին նախագահական նստավայր գնալու  ճանապարհին՝ Երևանի կենտրոնում: Ակցիայի մասնակիցները դատապարտվեցին, Շահենը՝ նույնպես:

Քաղաքական ազատության համար պայքարը Շահենի արյան մեջ է և այդ պայքարը միշտ դադարեցվել է ազատազրկմամբ: 20-ամյա ուսանողը կրում է իր պապի անունը, որը Խորհրդային տարիներին` 1966-ին, առաջին ոչ կոմունիստական, ազատական ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրն է եղել, հակասովետական գործունեության համար երկու անգամ ազատազրկվել է, իսկ ավելի ուշ արտաքսվել:

Շահենի հայրը՝ Շանթը, ևս խորհրդային տարիներից հալածանքների է ենթարկվել և 19 տարեկանից դատապարտվել: Տարիներ անց Հայաստանի նախկին իշխող ուժի՝ Հանրապետական կուսակցության և իր առաջնորդի դեմ պայքարի պատճառով կրկին հայտնվել է բանտում, հետո հոգեբուժարանում:

Քանի որ հայրը բանտում էր, Շահենը ոստիկանությունից ստորագրությամբ դուրս գալու պահից սկսեց կազմակերպել ցույցեր հանուն քաղբանտարկյալների, այդ թվում՝ հոր ազատության համար: Շատ հաճախ նա մենակ էր պայքարում. պարզապես պաստառը ձեռքին:

Շահենը մասնակցում էր գրեթե բոլոր բողոքի ակցիաներին, որոնք բարձրաձայնում էին ոչ միայն քաղբանտարկյալների, այլև Հայաստանի քաղաքական, սոցիալական և իրավական այլ խնդիրները: Շահենը մասնակցեց նաև 2018-ի ապրիլին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը»:

Երբ 2018թ. նոյեմբերին համաներման արդյուքնում քաղբանտարկյալ Շանթն ազատ արձակվեց, Շահենը դադարեցրեց ակտիվ պայքարը, բայց միայն ժամանակավորապես:

Հեղինակ՝ Լիլիթ Մխիթարյան

Բնօրինակը՝ «Չայխանա»