Ի՞նչ նպատակով է Հայաստանը 100 մլն դոլարի վարկ վերցնելու Ռուսաստանից

18-02-2019
2223 դիտում
Ի՞նչ նպատակով է Հայաստանը 100 մլն դոլարի վարկ վերցնելու Ռուսաստանից

Հայաստանը կարող է նոր ռազմական վարկ ստանալ Ռուսաստանից։ Այս մասին Ria Novosti գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանը։ Factor.am-ը նախարար Դավիթ Տոնոյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչ նպատալով է Հայաստանը 100 մլն դոլարի վարկ վերցնում ՌԴ-ից։

«Խոսքը գնում է 100 մլն դոլարանոց վարկի մասին։ Այս պահին դեռ հստակ ժամկետներ չկան, թե երբ է այն վերցվելու։ Նշեմ, որ վարկը օգտագործվելու է միայն ռազմական տեխնիկա ձեռք բերելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանը։

Աղավնի Սուքիասյան