Սեռական փոքրամասնություններին ուտիլիզացնել սպառնող քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն. aysor.am

13-04-2019
774 դիտում
Սեռական փոքրամասնություններին ուտիլիզացնել սպառնող քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն. aysor.am

Ձերբակալված անձի վերաբերյալ տեսանյութը հրապարակել էր aysor.am-ը, մանրամասները ներկայացնում ենք ստորև:

«Պարզվել է, որ անձը հանդիսանում է Նազարեթ Ֆրունզիկ-Հենրիկի Շատիրյանը, ով ապրիլի 12-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, տվել բացատրություն ու բաց է թողնվել», - aysor.am-ին փոխանցել են ոստիկանությունից:

Ավելի վաղ կայքի հրապարակման հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Խորհրդարանում տրանսգենդեր կնոջ ելույթի դեմ ԱԺ այգում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Շատիրյանը ցուցադրել էր դանակն ու հայտարարել, որ պատրաստ է դրանով «ուտիլզիացնել սեռական փոքրամասնություններին»: