Հայրս բանվոր մարդ է, իսկ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի․ Վահե Գրիգորյան․ Տեսանյութ

18-06-2019
1227 դիտում
Հայրս բանվոր մարդ է, իսկ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի․ Վահե Գրիգորյան․ Տեսանյութ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ԱԺ-ում  ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր կարիերայի աճին նպաստե՞լ է դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյան անուն ազգանունով դատախազը։

Ինչպես հայտնում է Factor.am-ը, Գևորգ Գորգիսյանը ենթադրեց, որ Միշա Գրիգորյանը Վահե Գրիգորյանի հայրն է։ Հարցին ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ այդ ցուցակում ընդգրկված Միշա Գրիգորյանն իր հայրը չէ։ «Իմ հայրը բանվոր մարդ է եղել, մայրս՝ հաշվապահ, իմ մասնագիտական հաջողությունները ես ձեռք եմ բերել իմ վաստակով և, ընդհանուր առմամբ, ես դրանց համար պարտական եմ հորս և մորս, իսկ այդ Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի»,- մանրամասնեց ՍԴ դատավորի թեկնածուն։ Վահե Գրիգորյանը նաև նշեց, որ տեղյակ չէ, թե պատգամավորն ինչ դատախազների առաջխաղացման ցուցակի մասին է խոսում, որովհետև այդ ցուցակում երբեք չի ընդգրկվել։