«ՍԱՍ»-ի Արտակը հրավիրվել է Քննչական կոմիտե

13-08-2019
826 դիտում
«ՍԱՍ»-ի Արտակը հրավիրվել է Քննչական կոմիտե

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ հայտնի «ՍԱՍ»-ի Արտակ անունով, հրավիրել են Քննչական կոմիտե։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է Նաիրա Հարությունյանը:

Նա նշեց, որ Արտակ Սարգսյանը ՔԿ է հրավիրվում երկրորդ անգամ, քանի որ առաջին անգամ հրավիրվելուց հետո տեղեկացրել է, որ երկրում չէ: Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Երևանում՝ «Terrazza» ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Հարուցվել էր քրեական գործ։