Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

19-08-2019
212 դիտում
Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Սեպտեմբերի 21-ին Հադրութի շրջանի Տող գյուղում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա փառատոնը հետաքրքիր դարձնելու նպատակով նախատեսվում է մի շարք նորություններ ընդգրկել ծրագրում:
 
«Որոշակի փոփոխություններ են կատարվելու՝ կապված փառատոնի տարածքում գործող սննդի կետերի հետ: Այդ առումով ստեղծվելու են ավելի հարմարավետ պայմաններ այցելուների համար: Բացի դրանից, փոփոխություն է լինելու համերգային ծրագրում:
 
Հուսով ենք՝ կընդլայնվի նաև գինեգործների թիվը: Աշխատանքներ են իրականացվում ոչ միայն  թվի, այլև աշխարհագրության ընդլայնման նպատակով: Համապատասխան կազմակերպությունների կողմից բանակցություններ են տարվում տարբեր երկրներից բրենդներ ներգրավելու ուղղությամբ»,- նշել է Ա. Գրիգորյանը: