«Ուրալյան ավիաուղիներ»-ի թռիչքները հետաձգվում են, Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը

10-09-2019
122 դիտում
«Ուրալյան ավիաուղիներ»-ի թռիչքները հետաձգվում են, Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը

Տեղեկացնում ենք, որ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 09.09.19 թվականի SVR 2633 Մոսկվա-Երևան չվերթը ավիաընկերության որոշմամբ հետաձգվում է, և Երևանի ժամանակով 00:40-ի փոխարեն Երևան կհասնի 10.09.19 թվականի ժամը 08:10-ին:

Նշենք, որ ավիաընկերության 10.09.19 թվականի SRV 2814 Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթը նույնպես կիրականացվի ուշացումով՝ Երևանի ժամանակով 00:30-ի փոխարեն կիրականացվի 09:15-ին:

Հավելենք, որ Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորները ծանուցված են չվերթի ուշացման վերաբերյալ, և ավիաընկերության կողմից ուղևորներին կտրամադրվի հյուրանոց, սնունդ և ըմպելիքներ: