ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների խնդրի արագ լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում․ Շավարշ Քոչարյան․ Տեսանյութ

10-09-2019
154 դիտում
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների խնդրի արագ լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում․ Շավարշ Քոչարյան․ Տեսանյութ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը խորհրդարանի այսօրվա նիստում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների հետ կապված խնդրի կարգավորումը։

«Ձեր հայտարարությունից հետո պարոն Զատուլինն ընդունեց, որ կա խտրական վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Ի՞նչ փուլում է հիմա այս խնդիրը»,- հարցրեց պատգամավորը։ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ սահմանափակումն իրականացվել է ռուսաստանյան օրենսդրությանը համապատասխան, այդ օրենքն այնպես է ընդունվել, որ ԵՏՄ անդամ պետություններից տարածվում է միայն Հայաստանի վրա: «Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Այս հարցը քննարկվում է 2 ուղղությամբ՝ բազմակողմանի և երկկողմանի: Հարցը երկկողմանի մակարդակում է քննարկվում այն պատճառով, որ սահմանափակումը մտցվել է ռուսական օրենսդրության շրջանակում: Մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,- ասաց նա:

Նշենք, որ ռուսական օրենսդրության համաձայն՝ Հայաստանի վարորդական վկայականները Ռուսաստանի տարածքում չեն ճանաչվում, եթե ավտոմեքենան օգտագործվում է վարձատրվող աշխատանքի համար։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: