Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել

10-09-2019
153 դիտում
Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել

Հայաստանում սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «Ֆեյսբուք»-ի գրառումն իր էջում կիսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018 թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք:

Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը: Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»,- գրել էր Թորոսյանը: