Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել

10-09-2019
278 դիտում
Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել

Մամուլում տարածված տեղեկությունը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի պահանջ է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, չի համապատասխանում իրականությանը։

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ նշված տեղեկությունը իրականության հետ որևէ առնչություն չունի։

Հրաժարականի դիմում չի եղել, տարածված տեղեկությունը կեղծ է:

Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։