«Սանիթեք» ընկերությունը չի կարողանում վճարել աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը. Հայտարարություն

10-09-2019
128 դիտում
«Սանիթեք» ընկերությունը չի կարողանում վճարել աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը. Հայտարարություն

«Սանիթեք» ընկերության տնօրինության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ի պատասխան Երևանի քաղաքետարանի այն հայտարարության, որ վերջինիս կողմից «Սանիթեք» ընկերությանը ս.թ. օգոստոս ամսվա համար փոխանցվել է 165 միլիոն 340 հազար ՀՀ դրամ` տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կողմից ընեկրույթանը վճարումներ կատարվում են ամսական երկու անգամ` 1-ից 15-ը միջակայքի համար և 16-ից 31-ը:Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից  մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ:

Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը:

Ելնելով առկա ֆինանսական ճգնաժամային իրավիճակից` ընկերությունն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը:

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր աշխատակիցների ներողամտությունը»:

Նշենք, որ այսօր այսօր քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիա են արել «Սանիթեք» ընկերության աշխատակիցները՝ բողոքելով, որ իրենց օգոստոս ամսվա աշխատավարձերը չեն վճարվել, քանի որ քաղաքապետարանը «Սանիթեք»-ին փող չի փոխանցել։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարզաբանել էր, որ օգոստոս ամսին «Սանիթեք»-ին փոխանցվել է 165 միլիոն 340 հազար դրամ։ «Առաջարկում եմ Սանիթեքի հարգարժան աշխատակիցներին և ԶԼՄ-ներին այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չստանալու իրական պատճառները»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր Հակոբ Կարապետյանը։