Երկրաշարժի հետևանքով Վանաձորի տներից մեկի պատը ճաք է տվել

10-09-2019
288 դիտում
Երկրաշարժի հետևանքով Վանաձորի տներից մեկի պատը ճաք է տվել

Այսօր երեկոյան գրանցված երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում։

ԱԻՆ տեղեկատվության համաձայն՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։

Լառու մարզկենտրոն Վանաձորում երկրաշարժի հետևանքով տներից մեկի պատը ճաք է տվել։ Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Նա լուսանկար է հրապարակել՝ կից կատարելով հետևյալ գրառումը, «Վանաձորում տներից մեկում քիչ առաջ երկրաշարժից ճաքած պատը»։